Պարույր Սևակ | Դու աղջիկ ես մի հասարակ

Դու աղջիկ ես մի հասարակ
Եվ գերում ես՝ քո հմայքին
Ես անծանոթ, և անտեղյակ,
Անգետ խաղի ու քմայքի:
Օ, այնպես հեշտ, լավ է քեզ հետ,
Ես չեմ փնտրում խոսքեր հարուստ,
Որով գիտեն ոմանք շոյել,
Թեկուզ... առանց հավատալու:
Ոչ ջանք իզուր- սրամտել,
Ոչ կոմպլիմենտ- խոսքի շոյանք...
Ողջը այնպես հեշտ է, թեթև,
Հասկանալի և հասարակ:
Բայց... ափսոս որ դու ուշացար,
Ոչ, շտապել եմ ես իզուր...
-Քեզ նայելով անդարձ անցած
Պարզությունս եմ ցավով հիշում...


28.II.1958թ.

Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Դու աղջիկ ես մի հասարակ Պարույր Սևակ | Դու աղջիկ ես մի հասարակ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 21, 2019 Rating: 5
Технологии Blogger.