Պարույր Սևակ | Սարդարապատ

Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար,
Այսպես ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:
Զանգեր, ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար պատից:
Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:
 
Ավարայրից ջանք առանք,
Այստեղ մի պահ կանգ առանք,
Որ շունչ առած շունչներս տանք
Սարդարապատի պատի տակ:
 
Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք,
Մենք չհանգանք՝ դեռ կգանք,
Երբ տան զանգը, ահազանգը,
Որ մեր հոգու պարտքը տանք:

1968թ.


Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ

Պարույր Սևակ | Սարդարապատ Պարույր Սևակ | Սարդարապատ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 20, 2019 Rating: 5
Технологии Blogger.