Հայնրիխ Հայնե | Անհամբույր Գազան


Գազանները զսպողին
Տարավ այրն յուր ամուսին,
Ասաց. Կրեյցբերգ, բարեկամ,
Օգնի՛ր ինձի այդ մասին։

Դու զսպում ես ամեհի
Առյուծ, վագր, բորենի,
Կոկորդիլոսը քո ձեռքում
Հեզ է, որպես աղավնի։

Խոնարհեցրո՛ւ դու իմ կին
Շնորհիվն ահեղ քո մտրակին,
Ցույց տուր, որ ես դու կախարդ
Իշխող գազանաց մոլեգին։

Դիտեց Կրեյցբերգ անսասան
Կնոջ աչերը բազմազան,
Ձգեց մտրակն, ասելով՝
— Անհամբո՜ւյր է այդ գազան։


Տես նաև Հայնրիխ Հայնե Բանաստեղծություններ
Հայնրիխ Հայնե | Անհամբույր Գազան Հայնրիխ Հայնե | Անհամբույր Գազան Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:37:00 Rating: 5
Технологии Blogger.