Հայնրիխ Հայնե | Ա՜խ, թե նկարչի ձիրք ունենայի


Ա՜խ, թե նկարչի ձիրք ունենայի,
Հո՛գս, չէի տանջվիլ ես քո ճանկերում.
Նախշուն պատկերներ կընկարեի,
Նոցա կառնեին ճոխ պալատներում։

Թե դաշնամուրի քա՜ղցր ձայներով
Կանանց ազդելու շնորհ ունենայի,
Գիտեմ, ինձ համար կանայք հալվելով,
Ո՛չ միայն ոսկի—կյա՜նք չէին խնայի…

Բայց, է՛հ, չըսիրեց ինձ կույր մամոնան,
Եվ կարոտ թողեց ապահով կյանքին.
Քաղցած արվեստը բանաստեղծության
Կյանքի մեջ ընկավ խղճուկիս բաժին…

Եվ երբ տեսնում եմ, ինչպես փրփրած
Շամպայնով մարդիկ սիրտ են զովացնում.
Ես էլ ծարավի, բայց ճարըս կըտրած,
Ստամոքսս մի գլուխ ցուրտ ջուր եմ լցնում…


Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյան

Տես նաև Հայնրիխ Հայնե Բանաստեղծություններ

Հայնրիխ Հայնե | Ա՜խ, թե նկարչի ձիրք ունենայի Հայնրիխ Հայնե | Ա՜խ, թե նկարչի ձիրք ունենայի Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:01:00 Rating: 5
Технологии Blogger.