Հայնրիխ Հայնե | Հո՛գ չէ

Հո՛գ չէ, դուրսը թող փոթորիկ մռնչե.
Թո՛ղ ձյունախառն քամին սուլե, հառաչե,
Եվ հառաչքով մերթ կամացուկ, մերթ ուժգին
Գա և զարկե պատուհանիս փեղկերին.
Չե՛մ վախենում ես ցրտաշունչ փոթորկից.
Սրտիս խորքում, հեռու դաժան, չար աչքից.
Ես պահում եմ գարուն դալար, ծադկալի,
Այդ գարունը—քո պատկերն է, նազելի՛։


Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյան


Հայնրիխ Հայնե | Հո՛գ չէ Հայնրիխ Հայնե | Հո՛գ չէ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 13, 2019 Rating: 5
Технологии Blogger.