Հայնրիխ Հայնե | Պատկերիդ առջև...


Պատկերիդ առջև գլուխս խոնարհած,
Կանգնած եմ ես լուռ, մտահույզ, տրտում.
Եվ ինձ թվում է, թե ահա հանկարծ
Քո անշարժ դեմքը նոր կյանք է առնում։

Եվ ես տեսնում եմ կախարդիչ ժըպիտ
Քնքուշ շրթունքիդ խաղո՜ւմ, թրթռո՜ւմ,
Տեսնում եմ արցունք, ինչպես մարգարիտ,
Փայլում է քո վառ, խորունկ աչերում։

Եվ ես կանգնած եմ, դառնագին լալիս,
Նորից տանջվում և նորից սիրում,
Եվ չեմ հավատում, չքնա՛ղ թագուհիս,
Որ հավետ կորցրի քեզ այս աշխարհում…


Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյան

Տես նաև Հայնրիխ Հայնե Բանաստեղծություններ
Հայնրիխ Հայնե | Պատկերիդ առջև... Հայնրիխ Հայնե | Պատկերիդ առջև... Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:00:00 Rating: 5
Технологии Blogger.