
Լսողները նրա երեսին ծիծաղում էին.
―
Ա՜յ քեզ Մյունհաուզեն,
ա՜յ քեզ բարոն։
Բայց ծերուկը նրանց
չէր էլ նայում։
Նա հանդարտ շարունակում
էր պատմել, թե
ինչպես է թռել
լուսին, ինչպես է
ապրել երեք ոտանի
մարդկանց մեջ, թե
ինչպես իրեն մի
մեծ ձուկ կուլ
է տվել,
ինչպես է գլուխը
կտրվել։
Սի անգամ ինչ-որ մի
անցորդ լսեց, լսեց
նրան ու հանկարծ
բացականչեց.
―
Ա՜յդ բոլորը սուտ
է։ Այդպիսի բաներ
չեն եղել։
Ծերուկը դեմքը խոժոռեց
և ծանր
ու մեծ պատասխանեց.
―
Այն բոլոր կոմսերը,
բարոնները, իշխաններն ու
սուլթանները, որոնց ես
պատիվ եմ ունեցել
լավագույն բարեկամներ անվանել,
միշտ ասում էին,
որ ես աշխարհիս
ամենաճշմարտախոս մարդն եմ։
Շրջապատողներն ավելի բարձր
հռհռացին։
―
Մյունհաուզենը ճշմարտախոս մարդ
է։ Հա՛, հա՛,
հա՛, հա՛, հա՛,
հա՛...
Իսկ Մյունհաուզենը, նրանց
վրա ուշադրություն չդարձնելով,
շարունակում էր պատմել,
թե ինչպես եղջերվի
գլխին մի հրաշք-ծառ էր
աճել։
―
Ծա՞ռ... եղջերվի գլխի՞ն...
―
Այո, բալի ծառ,
իսկ ծառի վրա՝
բալ... Հյութալի, քաղցր
բալ...
Այդ բոլոր պատմվածքները
տպված են այստեղ,
այս գրքում։ Կարդացեք
և ինքներդ
դատեցեք, աշխարհում բարոն
Մյունհաուզենից ավելի ճշմարտախոս
մարդ եղե՞լ է
արդյոք։
Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 12, 2020
Rating:
