Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Թե ինչպես վարազ բռնեցի


Մի ուրիշ անգամ անտառում մի վարազի պատահեցի։
Նրան հաղթելը դժվար էր, մինչև անգամ հրացան էլ չունեի։
Ես սկսեցի փախչել, բայց վարազը խելագարի նման վազում էր իմ հետևից և անպատճառ իր ժանիքներով փորս կծակեր, եթե առաջին պատահած կաղնու հետևը չպահվեի։
Խոզն արագ վազելով՝ դիպավ կաղնուն, և նրա ժանիքներն այնքան խոր մտան ծառի բնի մեջ, որ հանել չկարողացավ։
Բռնվեցիր, հա՞, սիրելիս,– ասացի ես կաղնու հետևից դուրս գալով։ Սպասի՜ր, հիմի դու իմ ձեռքից չես պրծնի։
Եվ մի քար վերցնելով, սկսեցի խփել խոզի գլխին, որ ժանիքներն ավելի խոր մտնեն ծառի մեջ ու հանել չկարողանա։ Հետո պարանով ամուր կապելով, գցեցի սայլի մեջ և առոք-փառոք տուն տարա։
Ա՜յ թե զարմացան մյուս որսորդները, նրանք երևակայել էլ չէին կարող, որ այդպիսի սարսափելի գազանին, առանց մի հատիկ գնդակ ծախսելու, կարելի է ողջ-առողջ բռնել։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Բարոն Մյունհաուզենի հեքիաթը համառոտ կարդա Այստեղ
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Թե ինչպես վարազ բռնեցի Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Թե ինչպես վարազ բռնեցի Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 25, 2020 Rating: 5
Технологии Blogger.