Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Հրաշք բաճկոնը


Դժբախտաբար իմ հավատարիմ շունը, երեք օր վազելուց հետո, այնպես էր հոգնել, որ ընկավ և մի ժամից հետո սատկեց։
Վշտից քիչ մնաց լաց լինեմ։ Հանգուցյալ սիրելի շնից հիշատակ պահելու համար հրամայեցի նրա մորթուց ինձ համար որսորդական բաճկոն կարեն։
Այդ օրվանից ինձ ոչ հրացան պետք եկավ, ոչ շուն։
Ամեն անգամ, երբ անտառ եմ գնում, բաճկոնս ինձ քաշում, տանում է այնտեղ, ուր գայլ կամ նապաստակ է թաքնված։
Երբ որ մի գնդակի տարածություն մոտենում եմ որսին, բաճկոնից մի կոճակ է պոկվում և, ինչպես գնդակ, դեպի գազանը թռչում։ Զարմանալի կոճակից խոցված գազանը ցած է ընկնում։
Ահա այդ բաճկոնն ինձ վրա է։
Դուք, կարծեմ, չեք հավատում։ Դուք ժպտում եք։ Բայց նայեցեք բաճկոնիս և կհամոզվեք, որ ես ճիշտ եմ ասում։ Մի՞թե դուք ձեր աչքերով չեք տեսնում, որ այժմ բաճկոնի վրա միմիայն երկու կոճակ է մնացել։ Իսկ երբ կրկին որսի եմ գնում, վրան երեք դյուժինից ոչ պակաս կոճակ եմ կարում։
Մյուս որսորդները ո՜նց կնախանձեին ինձ...

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Բարոն Մյունհաուզենի հեքիաթը համառոտ կարդա Այստեղ
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Հրաշք բաճկոնը Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Հրաշք բաճկոնը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 06, 2020 Rating: 5
Технологии Blogger.