Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Մեղուների հովիվը և արջերը


Բայց ո՛չ ուժը, ո՛չ քաջությունը սարսափելի դժբախտությունից չազատեցին ինձ։
Մի անգամ կռվի ժամանակ, չնայած ես վագրի նման կռվում էի, այնուամենայնիվ, գերի ընկա։
Նրանք ինձ կապեցին և որպես գերի ծախեցին։
Սև օրեր սկսվեցին ինձ համար։
Ճիշտ է, թեև աշխատանքս ծանր չէր, բայց տխուր և ձանձրալի էր. ինձ մեղուների հովիվ նշանակեցին։ Ամեն առավոտ ես պետք է դուրս քշեի սուլթանի մեղուները, տանեի բացատներում արածացնելու և երեկոյան բերեի, փեթակների մեջ տեղավորեի։
Սկզբում գործս լավ էր, բայց մի անգամ, համրելով մեղուները, տեսա, որ մեկը պակաս է։
Գնացի փնտրելու և շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել, ուզում էին երկու կես անել և նրա անուշ մեղրով բերանները քաղցրացնել։
Բացի փոքրիկ արծաթե կացնից, ինձ մոտ ուրիշ զենք  չկար։
Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները, որ վախեցենեմ և խեղճ մեղվին ազատեմ։ Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր ձեռքերի ուժը հաշվի չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ լուսնի վրա։
Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում և ծիծաղում եք, իսկ այդ ժամանակ իմ ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։
Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Բարոն Մյունհաուզենի հեքիաթը համառոտ կարդա Այստեղ
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Մեղուների հովիվը և արջերը Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Մեղուների հովիվը և արջերը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 10, 2020 Rating: 5
Технологии Blogger.