Մոլիեր | Դոն Ժուան | համառոտ


Լքելով երիտասարդ կնոջը՝ դոնա Էլվիրային՝ Դոն Ժուանը ճամփա է ընկնում իրեն հետաքրքրած հերթական գեղեցկուհու ետևիցՆրան չի վախեցնում այն հանգամանքը, որ քաղաքում, որտեղ ապրում է իր հերթական զոհը, նա մի ժամանակ սպանել է կամանդորին: Մենամարտն ազնիվ էր և նրան արդարացրին: Վախեցած է նրա ծառան՝ Սգանարելը, որովհետև քաղաքում են հանգուցյալի հարազատները, որոնք ծարավ են վրեժի և բացի այդ սեփական հանցանքի վայր վերադառնալն անբարշտություն է: Սգանարելը վախենում է իր տիրոջից՝ համարելով նրան անաստվածի մեկը, ում վարած կյանքն առավել սազում է էպիկուրյան խոզին, քան բարի քրիստոնյային: Ժամանակ առ ժամանակ Սգանարելը հանդգնում է քննադատել տիրոջը՝ հիշեցնելով նրան, որ երկնքի հետ չեն կատակում: Սակայն Դոն Ժուանը ճարտար խոսքեր է գտնում գեղեցիկի բազմակերպության և բազմադեմության մասին և այն մասին, որ անհնար է համարում գեղեցկության միայն մեկ դրսևորման հետ ամբողջ կյանքում կապվելը:
Դոնա Էլվիրան վատ էր ճանաչում իր ուխտադրուժ ամուսնուն, ահա ինչու մեկնում է նրա ետևից, իսկ երբ գտնում է, բացատրություն է պահանջում: Դոն Ժուանը հրաժարվում է նրան բացատրություններ տալ, այլ միայն խորհորդ է տալիս վերադառնալ մենաստան: Դոնա Էլվիրան ասում է, որ շուտով գայթակղիչը կստանա իր երկնային պատիժը:
Հերթական գեղեցկուհուն Դոն Ժուանը մտադիր է առևանգել ծովային ճանապարհորդության ժամանակ, սակայն փոթորիկը շուռ է տալիս իր և Սգանարելի նավակը: Նրանց փրկում են ծովափին ժամանակ անկացնող գյուղացիները:
Դոն Ժուանը սառնասրտորեն է վերաբերում պատահածին, ինչպես և ամեն բանի ընդհանրապես: Հագուստը դեռ չչորացած, նա սկսում է սիրահետել երիտասարդ գյուղացի աղջկան, իսկ հետո ուրիշին, իրեն փրկած Պիեռո անունով գյուղացու հարսնացուին: Մի պահ կարողանում է սիրահետման իր գրոհը տանել երկու ճակատով միաժամանակ, բայց այնպես, որ աղջիկները գլխի չեն ընկնում: Սգանարելը ցանկանում է զգուշացնել աղջիկներին և հայտնել նրանց, թե ինչ է թաքնված իր տիրոջ ամուսնական խոստումների տակ, սակայն դա նրանց չի հետաքրքրում:
Դոն Ժուանին հանդիպած ծանոթ ավազակը զգուշացնում է, որ նրան փնտրում են տասներկու զինված հեծյալներ: Ուժերն անհավասար են, և Դոն Ժուանը որոշում է դիմել խորամանկության: Նա առաջարկում է Սգանարելին փոխանակվել զգեստներով: Հետո որոշում են, որ Դոն Ժուանը կհագնի ծառայի շորեր, իսկ Սգանարելը՝ հոգևորականի: Այս միջոցին ծագած զրույցի ընթացքում, երբ Սգանարելը, հավանաբար իր հագուստով ներշնչված, որոշում է շոշափել հավատի հարցեր, Դոն Ժուանը արտասանում է իր հայտնի խոսքը. նա հավատում է միայն նրան, որ երկուսին գումարած երկու հավասար է չորսի իսկ չորսին գումարած չորս՝ ութ:
Անտառում նրանց հանդիպում է մի չքավոր, որը խոստանում է ողջ կյանքում աղոթել նրանց համար Աստծուն, եթե մետաղադրամի շնորհ անեն իրեն: Դոն Ժուանը խոստանում է նրան ոսկե լուիդոր, եթե սա հայհոյի Աստծուն: Չքավորը կտրականապես հրաժարվում է: Դոն Ժուանը, այնուամենայնիվ տալիս է մետաղադրամը և իսկույն նետվում է օգնելու անծանոթ մի երիտասարդի, որի վրա հարձակվել են երեք ավազակներ:
Երկուսով նրանք կարողանում են փախուստի մատնել ավազակներին: Զրույցի ընթացքում Դոն Ժուանն իմանում է, որ իր առաջ դոնա Էլվիրայի եղբայր դոն Կարլոսն  է: Անտառում նա հետ է ընկել իր եղբորից՝ դոն Ալոնսոյից, որի հետ փնտրում են Դոն Ժուանին՝ իրենց քրոջ վրեժն առնելու համարԴոն Կարլոսը դեմքով չի ճանաչում Դոն Ժուանին, սակայն նրան լավ է ճանաչում դոն Ալոնսոն: Ալոնսոն շուտով մոտենում է իր շքախմբով: Դոն Կարլոսը համոզում է նրան հետաձգել Դոն Ժուանի պատիժը, քանի որ սա փրկել է իր կյանքը: Տերն ու ծառան շարունակում են իրենց ճանապարհը և հանդիպում են մարմարե շինության, որը Դոն Ժուանի սպանած կամանդորի շիրիմն է: Շիրմի առջև խոյանում է կամանդորի մարմարյա արձանը: Դոն Ժուանը հրամայում է Սգանարելին հարցնել արձանին, թե չի ցանկանա արդյոք երեկոյան ընթրիքի գալ իր մոտ: Երբ Սգանարելը տալիս է հարցը, արձանը գլխով համաձայնության նշան է անում:
Երեկոյան Դոն Ժուանն իր սենյակում է: Սգանարելը կամանդորի արձանի արած նշանի տպավորության տակ ասում է տիրոջը, որ այդ հրաշքը նշան է վերևից և որ ժամանակն է խելքի գալ: Դոն Ժուանը հրամայում է նրան լռել:
Ողջ երեկո Դոն Ժուանին անհանգստացնում են անկոչ այցելուները: Նախ գալիս է վաշխառուն, որին նա պարտք է: Այնուհետև գալիս է ծեր դոն Լուիսը՝ Դոն Ժուանի հայրը: Նախատում է որդուն անբարո կյանքի համար, հիշեցնում իրենց ազնվազարմ նախնիներին և կոչ անում նոր կյանք սկսել: Ձանձրացած Դոն Ժուանը գալիս է այն եզրակացության, որ լավ է հայրերը վաղ մահանան, քան նման զրույցներով հոգեհան անեն իրենց  որդիներին: Գիշերով գալիս է նաև դոնա Էլվիրան: Որոշած լինելով հեռանալ կյանքից նա եկել է վերջին անգամ համոզելու Դոն Ժուանին սթափվել, զղջալ արարքների համար և կանխել երկնային պատիժը: Սգանարելը նրա խոսքերից արտասվում է, իսկ Դոն Ժուանը լոկ տարփանք է զգում:
Միայնակ մնացած տերն ու ծառան նստում են ընթրիքի: Գալիս է միակ հրավիրյալը՝ կամանդորի արձանը: Դոն Ժուանը առանց վախի կիսում է նրա հետ իր ընթրիքը, իսկ հետո փոխադարձ այցի հրավեր ստանում:
Հաջորդ օրը ծեր դոն Լուիսը լուր է ստանում, որ իր որդին որոշել է հրաժարվել նախկին ապրելակերպից: Հերոսն ինքն է գալիս հոր մոտ և հաստատում դա: Մենակ մնալով Սգանարելի հետ նա խոստովանում է, որ ընդամենը ձևացրել է:
Հանդիպում է դոն Կարլոսին, ասում է, որ իր և Էլվիրայի ամուսնական կապն անհնար է: Ինքը երկինքը դեմ է իրենց ամուսնությանը: Դոն Կարլոսը բաց է թողնում նրան խաղաղությամբ, սակայն զգուշացնում է, որ իրավունք է վերապահում իրեն երբևէ ազնիվ մենամարտում պարզության հասնել այդ հարցի առնչությամբ:
Դոն Ժուանին այցելում է երկնային տեսիլքը՝ ճերմակ սքեմով կնոջ տեսքով, որը զգուշացնում է, որ նրան ընդամենը մեկ ակնթարթ է մնում նախկին կյանքից հրաժարվելու և երկնքի օգնությունը խնդրելու համար: Դոն Ժուանը խրոխտ հայտարարում է, որ սովոր չէ այդպիսի վերաբերմունքի: Կնոջ տեսիլքի փոխարեն հայտնվում է եղանը ձեռքին ժամանակի կերպարը:
Դոն Ժուանը ըստ պայմանավորվածության գալիս է կամանդորի արձանի մոտ: Կամանդորը մեկնում է նրան իր ձեռքը: Դոն Ժուանը սեղմում է այն: Զգում է, որ այրվում է անտեսանելի հրից: Հողը բացվում է նրա ոտքի տակ և նա վիժում է անդունդը:


Մոլիեր | Դոն Ժուան | համառոտ Մոլիեր | Դոն Ժուան | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 1:54:00 Rating: 5
Технологии Blogger.