
1624 թ.: Գարուն: Շվեդ թագավորի բանակը զինվորներ է հավաքագրում
նոր արշավանքի համար: Ֆելդֆեբելը և հավաքագրողը պատերազմն են համարում քաղաքակրթության
կարգն ու կանոնը: Այնտեղ, ուր չկա պատերազմ, չկա նաև բարոյականություն: Չկան հրամաններ,
ամեն ոք գնում է, ուր ուզում է, անում է, ինչ ուզում է:
Երկու երիտասարդներ հրում են Ֆինլանդական երկրորդ բանակի պարենավաճառուհի Կուրաժ մայրիկի սայլը: Երգում է:
Ծագումով Բավարիայից է, անունը՝ Աննա Ֆիրլինգ: Կուրաժ մականունը ստացել է ամենավտանգավոր
ռազմական իրադրության մեջ իր պարենով լեցուն սայլը երբեք չլքելու համար: Նրա զավակները
պատերազմի զավակներ են՝ երկու տղա և մի համր աղջիկ: Նրանց հայրերը տարբեր ազգության
զինվորներ են, բոլորը սպանվել են:
Զինվորագրողը հարցնում է Կուրաժ մայրիկին իր որդիների մասին:
Սակայն կինը չի ուզում, որ որդիները ծառայեն բանակում: Նա ուզում է կերակրվել պատերազմի
միջոցով, սակայն պատերազմին չվճարել տուրք: Սկսում է գուշակություն անել և որպեսզի
վախեցնի զավակներին, անում է այնպես, որ յուրաքանչյուրը սև խաչով նշան ստանա: Այդ մանր
խաբեությունը դառնում է մարգարեական: Զինվորագրողը տանում է նրա ավագ որդուն: Ոչինչ
անել չես կարող: Երկու մնացած երեխաները օգնում են նրան տանել սայլը առաջ շարժվող բանակի
ետևից:
1625 -1626 թթ.: Կուրաժ մայրիկը շրջում է Լեհաստանում՝ հետևելով
շվեդական բանակին: Ահա աքաղաղ է բերել հրամանատարի խոհարարին և հաջող գին է առաջարկում:
Այդ ժամանակ հրամանատարն իր վրանում ընդունում է Էյլիֆին՝ նրա ավագ որդուն, որն աչքի
է ընկել կռվի ժամանակ: Մի քանի ցուլ է խլել թշնամուց: Էյլիֆը երգում է, թե ինչ են ասում
զինվորներն իրենց կանանց պատերազմի հեռանալուց առաջ: Կուրաժ մայրիկը երգում է, թե ինչ
են կանայք ասում պատերազմ գնացող ամուսիններին: Մայր և որդի ուրախ են, որ հանդիպել
են:
Պատերազմը ձգվում է ևս երեք տարի: Ֆինլանդական բանակին գրոհում
է կայսերական զորքը: Կուրաժ մայրիկը հայտնվում է գերության մեջ: Սակայն նա հասցնում
է հանել լյութերական դրոշը և իր սայլին ամրացնել կաթոլիկականը: Այստեղ հայտնված քահանան
փոխում է իր զգեստը և հագնում է պարենավաճառուհու օգնականի շոր: Կայսերական զինվորները
հասցնում են բռնել և տանել Կուրաժ մայրիկի երկրորդ որդուն՝ Շվայցերկասին: Պահանջում
են, որ իրենց հանձնի իրեն վստահված բանակային գանձարանը: Ազնիվ Շվայցերկասը չի կարող
հանձնել այն և պիտի գնդակահարվի: Նրան փրկելու համար պետք է վճարել երկու հարյուր գուլդեն:
Դրա համար Կուրաժ մայրիկը պիտի վաճառի իր սայլը: Ուզում է սակարկել: Չի՞ կարող փրկել
որդուն հարյուր հիսուն կամ հարյուր երեսուն
գուլդենով: Ոչ: Պատրաստ է հրաժարվել իր սայլից, բայց արդեն ուշ է: Զիվորները բերում
են նրա որդու մարմինը և Կուրաժ մայրիկը ստիպված
է ասել, որ չի ճանաչում նրան:
Անցնում է երկու տարի: Պատերազմն ընդլայնվում է: Առանց հանգստանալու
և դադարի Կուրաժ մայրիկն իր սայլով անցնում է Լեհաստանը, Մորավիան, Բավարիան: 1631
թ. Մագդեբուրգի մոտ տեղի ունեցած ճակատամարտը արժենում է նրան չորս սպայական վերնաշապիկ,
որոնք նրա աղջիկը պատռում է վիրավոր զինվորներին վիրակապեր դնելու համար:
1632 թ. թաղում են կայսեր հրամանատարին՝ Թիլլիին: Հարբած
դիակապտիչ զինվորները այլանդակում են նրա դստեր դեմքը:
Սակայն նրա առևտուրը ծաղկում է: «Դուք չեք համոզի, որ պատերազմը
կեղտ է»:
Նույն տարում Լյուտցենի ճակատամարտում սպանվում է շվեդ թագավորը:
Խաղաղություն է հայտարարված, և դա լուրջ խնդիր է: Ավագ որդի Էյլիֆը շարունակում է կողոպտել
և սպանել գյուղացիներին: Զինվորը մեռնում է ինչպես ավազակը: Խաղաղությունը հեղհեղուկ
էր: Կուրաժ մայրիկը նորից ճանապարհ է ընկնում իր սայլով:
Արդեն տասնվեց տարի է, ինչ շարունակվում է պատերազմը հավատի
համար: Երբեմնի ծաղկուն երկրներում սով է: Գայլերն են շրջում այրված քաղաքներում:
1634 թ. Կուրաժ մայրիկը Գերմանիայում է: Գործերը վատ են:
Կուրաժ մայրիկը և խոհարարը երգում են Սոկրատի և Հուլիոս կեսարի մասին, որոնց իմաստնությունը
չօգնեց իրենց:
1636 թ. կայսերական զորքը սպառնում է բողոքական քաղաք Հալլեին:
Կուրաժ մայրիկը գնացել է քաղաք, որպեսզի ինչք հայթայթի քաղաքացիներից: Գրոհող բանակը
մոտենում է քաղաքին գիշերով, որպեսզի մորթ իրագործի: Քեթրինը՝ Կուրաժ մայրիկի դուստրը,
չի ուզում հանդուրժել դա: Բարձրանում է կտուրը և թմբուկ է զարկում: Կայսեր զինվորները
սպանում են նրան: Սակայն կանայք և անմեղ երեխաները փրկված են:
Տես նաև Բերտոլդ Բրեխտ Գալիլեյի կյանքը
Բրեխտ | Կուրաժ մայրիկը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 18, 2015
Rating:
