Ֆիցջերալդ | Գիշերն անույշ է | համառոտ


1925թ.: Ռոզմերի Հոյթը՝ երիտասարդ, բայց իր առաջին ֆիլմից հետո  բավական հայտնի հոլիվուդյան դերասանուհին, մոր հետ գալիս է Լազուրի ափ: Ամառ է: Աշխատում է բազմաթիվ հոթելներից միայն մեկը: Ամայի ծովափին ամերիկացիների երկու խմբեր են, որոնց Ռոզմերին մտովի կոչում է «սևամորթներ» և «սպիտակամորթներ»: Աղջկան դուր են գալիս առաջինները: Նրանք ազատ են, առողջ, գեղեցիկ, բայց նաև ավելի նրբակիրթ: Միանում է նրանց և միանգամից, մի փոքր երեխայաբար սիրահարվում է Դիկ Դայվերին, որը խմբի հոգին է: Դիկն ու իր կինը՝ Նիկոլը, բնիկներ են: Նրանք տուն ունեն այստեղ: Էյբ ու Էմի Նորթերը և Թոմի Բարբանը նրանց հյուրերն են: Ռոզմերին հիացած է ուրախ ապրելու այդ մարդկանց կարողությամբ: Դիկ Դայվերից բխում է կենսական ուժ, որն իրեն է ենթարկում մարդկանց և ստիպում անբացատրելի ակնածանք ու համակրանք զգալ իր հանդեպ: Տասնյոթամյա Ռոզմերին երեկոյան լաց է լինում մոր կրծքին. «Սիրահարվել եմ Դիկին, բայց նա այնքան լավ կին ունի»:
Այդուհանդերձ, երբ Դայվերները առաջարկում են նրան ուղեկցել իրենց Փարիզ՝ ճանապարհելու Նորթերին, Ռոզմերին սիրով համաձայնում է:
Մեկնելուց առաջ Դիկը ճաշկերույթ է կազմակերպում, որին ներկա են նաև «սպիտակամորթերը»: Եվ չնայած ամեն բան լավ է ընթանում և Դիկն իր հմայքով կարողանում է թույլ տալ «սպիտակամորթերին» բացահայտել իրենց լավագույն կողմերը, երեկոն ավարտվում է մենամարտով: Միսիս Մակիսկոն տուն մտնելով՝ տեսավ այնտեղ մի բան, որով չհասցրեց կիսվել: Թոմի Բարբանը համոզում է նրան, որ վիլլայում տեղի ունեցածը չարժե քննարկել: Ի վերջո Թոմին և միսթր Մակիսկոն կրակում են իրար, սակայն բարեբախտաբար երկուսն էլ անվնաս են մնում:
Փարիզում Ռոզմերին մտածում է, որ սկսել է մսխել կյանքը: Շրջելով Նիկոլի հետ խանութներով նա սովորում է ծախսել դրամը ինչպես հարուստ կինը: Ռոզմերին ավելի է սիրահարվում Դիկին և իր հերթին շարժում է Դիկի սիրտը: Այդ ընթացքում Էյբ Նորթը Ամերիկա մեկնելու փոխարեն ընկնում է հարբեցողության գիրկը և բարերից մեկում սադրում նեգրերի կռիվը: Կոնֆլիկտի հետևանքները կրելու գործը Դիկինն է: Կոնֆլիկտի արդյունքում Ռոզմերիի սենյակում հայտնվում է նեգրի դիակ: Դիկն այնպես է կազմակերպում, որ Ռոզմերիի անունը չի շահարկվում, սակայն Դայվերները ստիպված են շուտափույթ լքել Փարիզը: Երբ Ռոզմերին այցելում է հյուրանոցի նրանց համարը, լսում է բարձր ճիչ և տեսնում  է Նիկոլի ծամածռված դեմքը: Նիկոլը նայում է արյունոտ վերմակին: Այդժամ Ռոզմերին հասկանում է, թե ինչ չէր հասցրել պատմել միսիս Մակիսկոն: Իսկ Դիկը, վերադառնալով Նիկոլի հետ Լազուրի ափ, առաջին անգամ վեց տարվա ամուսնության ընթացքում զգում է, որ գալիս է ոչ թե ինչ-որ տեղ, այլ ինչ-որ տեղից:
1917 թ. բժշկագիտության դոկտոր Ռիչարդ Դայվերը՝ ազատվելով բանակային ծառայությունից, գալիս է Ցյուրիխ գիտական աստիճանը ստանալու համար: Պատերազմին չի մասնակցել, սովորել է Օքսվորդում և վերապատրաստվել է հանրահայտ Ֆրոյդի մոտ: Հոգեբանության մասին գիրք է գրում: Քսանյոթ տարեկանում նա դեռ պահպանել է բազում պատանեկան պատրանքներ: Ցյուրիխի մոտերքում, հոգեբուժարանում աշխատում է նրա ընկերը՝ Ֆրանց Գրեգորովիուսը: Արդեն երեք տարի է, ինչ այդ հոգեբուժարանում է ամերիկացի միլիոնատիրոջ դուրստր Նիկոլ Ուորենը: Սա կորցրել է խելքը տասնվեց տարեկանում, երբ դարձել է սեփական հոր սիրուհին: Երեք տարվա ընթացքում նրա առողջությունն այնքան է լավացել, որ նրան պատրաստվում են դուրս գրել: Գրվում է Դայվերի հետ: Հանդիպելով նրան՝ Նիկոլը սիրահարվում է: Դիկը բարդ կացության մեջ է: Մի կողմից գիտի, որ այդ զգացմունքը խթանված էր բուժական նպատակներով, մյուս կողմից, որ այն չի կարելի խլել: Նիկոլը շատ գեղեցիկ է: Իսկ ինքը ոչ միայն բժիշկ է, այլև տղամարդ: Հակառակ Ֆրանցի համոզումներին Դիկն ամուսնանում է Նիկոլի հետ: Նրանք երջանիկ են, չնայած որ ոմանք, օրինակ՝ Նիկոլի քույր Բեբին, կարծում են, որ Դիկն ամուսնացել է փողի համար:
Դիկը կարողանում է վեցամյա ամուսնության ընթացքում տարբերել առողջ Նիկոլին հիվանդ Նիկոլից: Նրա ձեռքերում Նիկոլն այնքան է ուժեղանում, որ բոլորին թվում է, թե հիվանդ Նիկոլը սոսկ խորամանկորեն օգտագործվող հնարք է, իշխանության ձև:
Դիկը ամեն կերպ փորձում է ֆինանսական անկախություն պահպանել: Դժվարությամբ: Դրամը Նիկոլի իշխանության լծակն է: Ամուսնու և բժիշկի երկվությունը քայքայում է Դիկին: Նա գիտակցում է այդ բանը Ռոզմերիի հայտնվելուց հետո: Արտաքսուստ, սակայն, Դայվերների կյանքը չի փոխվում:
1926 թ.: Սուրբ Ծնունդ: Դայվերները Շվեյցարական ալպերում են: Հանդիպում են Ֆրանց Գրեգորովիուսի հետ: Առաջարկում է Դիկին կլինիկա գնել: Ուրիշ ինչ առաջարկությամբ կարող է եվրոպացին դիմել ամերիկացուն: Բեբին, որը տնօրինում է Ուրենների կարողությունը, հավանություն է տալիս այդ նախագծին և ավելացնում, որ այդ դեպքում լիովին հանգիստ կլիներ Նիկոլի համար:
Բայց դա տեղի չի ունենում: Մեկ ու կես տարվա միատոն կյանքը Շվեյցարիայում, որտեղ անհնար է փախչել իրարից, առաջ է բերում հիվանդության ռեցիդիվ, որի ժամանակ Նիկոլը քիչ է մնում շուռ տա մեքենան, որի մեջ են նաև իր և Դիկի երեխաները: Թողնելով Նիկոլին Ֆրանցի հսկողության տակ՝ Դիկը մեկնում է Բեռլին հանգստանալու Նիկոլից, ինքն իրենից… Այստեղ իմանում է հոր մահվան մասին և մեկնում է Ամերիկա: Վերադառնալիս լինում է Հռոմում, ուր հույս ունի հանդիպել Ռոզմերիին: Նրանք հանդիպում են: Սակայն Դիկը նկատում է, որ ունակ չէ նոր սիրո: Իրեն համեմատում է սև մահվան հետ, որը բոլորին դժբախտություն է բերում:
Բաժանվելով Ռոզմերիից ուժեղ հարբում է: Ոստիկանատնից, ուր նա հայտվել էր ծեծված ու ջարդված, նրան հանում է Բեբին: Սա գոհ է, որ Դիկն իրենց ընտանիքի առաջ այլևս անմեղ չէ:
Դիկն աստիճանաբար սկսում է ավելի ու ավելի շատ խմել: Թողնում է Ֆրանցի հետ գնած կլինիկան: Ֆրանցը հանգիստ է ընդունում դա: Նիկոլն այլևս չի կարող հույսը դնել Դիկի վրա: Նա ստիպված է պատասխանատվություն կրել իր համար: Ատում է դրա պատճառով Դիկին: Նրանք դառնում են իրար բոլորովին օտար: Դայվերները վերադառնում են Թարմ: Հանդիպում են Թոմի Բարբանին, որը հասցրել է մասնակցել մի քանի պատերազմների: Նիկոլը նորովի է նայում նրան: Բարբանը միշտ սիրել է իրեն: Լազուրի ափին է հայտնվում նաև Ռոզմերին: Դիկը որոշում է լինել նախկին հմայիչ տղամարդը և Նիկոլն ատելությամբ նկատում է, թե որքան է նա ծերացել: Փոխվել է նաև ծովափը: Այստեղ թագավորում են «սպիտակամորթները»: Դիկը հեռանում է ափից ինչպես գահընկեց արված արքան:
Տոնելով իր իսկական ապաքինումը՝ Նիկոլը դառնում է Թոմի Բարբանի սիրուհին, իսկ այնուհետև դառնում է նրա կինը: Դիկը վերադառնում է Ամերիկա: Բժշկական պրակտիկա է ունենում տարբեր փոքր քաղաքներում: Արագ է փոխում իր բնակության վայրը և նամակները նրանից գալիս են ավելի ու ավելի հազվադեպ:

Տես նաև Ֆիցջերալդ Մեծն Գեթսբին, Հեմինգուեյ Ֆիեստա և Թոմաս Վուլֆ Նայիր տանը քո, հրեշտակ 

Ֆիցջերալդ | Գիշերն անույշ է | համառոտ Ֆիցջերալդ | Գիշերն անույշ է | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 5:21:00 Rating: 5
Технологии Blogger.