.jpg)
Ժորժ Դանտոնը և Էրո Սեշելը թուղթ են խաղում կանանց հետ ազգային
կոնվենտում: Կանանցից մեկը Դանտոնի կինն է՝ Ժյուլին: Դանտոնը անկիրք դատողություններ
է անում կանանց մասին՝ նրանց նենգության, գրկախառնությունների, միմյանց ճանաչելու անհնարության... Ժյուլիի հանգստացնող խոսքերին պատասխանում է, որ սիրում է նրան, ինչպես սիրում
են գերեզմանը, որտեղ կարելի է հանգիստ գտնել: Էրոն զրուցում է կանանցից մեկի հետ:
Գալիս են կոնվենտի մյուս անդամները, պատգամավորները: Կամիլ
Դեմուլենը բոլորին ներքաշում է հիլյոտինի ռոմանտիկականության մասին զրույցի մեջ: Յուրաքանչյուր
տարի հեղափոխությունը նորանոր զոհեր է պահանջում: Էրոն ասում է, որ հարկավոր է ավարտել
հեղափոխությունը և սկսել հանրապետությունը: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի քաղել կյանքի
բարիքները, բայց ոչ ուրիշի հաշվին: Կամիլը համոզված է, որ պետական իշխանությունը պիտի
լինի թափանցիկ: Իմանալով Դանտոնի փառահեղ հռետորական տաղանդի մասին, առաջարկում է նրան
խոսել կոնվենտում հօգուտ մարդու իսկական իրավունքների: Դանտոնը թեև չի հրաժարվում,
սակայն չի ընդունում առաջարկը խանդավառությամբ: Մինչ այդ դեռ պետք է կարողանալ կենդանի
մնալ: Հեռանում է՝ ցույց տալով, թե որքան է հօգնել քաղաքականությունից:
[Բաց թողնված հատված]
Դահլիճում ծափահարություններ են: Նիստը հետաձգում են: Դատավորների
շահից չի բխում լսել, որ Դանտոնը առաջինն է հանդես եկել մենիշխանության դեմ: Դանտոնն
առաջարկում է, որ ժողովուրդը կոմիտե ստեղծի, որը կմերկացնի դիակների վրայով քայլողներին:
Կալանվածներին ուժով դուրս են հանում դահլիճից:
Պալատի առաջ՝ հրապարակում, հավաքվել է ժողովուրդը: Ոմանք
կողմ են Դանտոնին, ոմանք՝ Ռոբեսպիերին:
Վերջին ժամերն են բանտախցում: Կամիլը կարոտում է կնոջը, որը
երգում է բանտի պատուհանի տակ: Նա վախենում է մահից և տառապում է նրանից, որ կինը խելագարվում
է: Դանտոնը, ինչպես միշտ, տրամադրված է հեգնաբար:
Երբ կալանավորներին դուրս են հանում, Ժյուլին Դանտոնի տանը
թույն է խմում: Սայլը տանում է «Մարսելյեզ» երգող դատապարտյալներին դեպի հիլյոտին:
Լսվում են ամբոխից կանանց բղավոցներ: Դատապարտյալները հրաժեշտ են տալիս միմյանց: Նրանց
բաժանում են: Ամեն բան շուտով ավարտված է: Հիլյոտինի մոտ է հայտնվում Լյուսիլը, որը
երգում է երգ մահվան մասին: Նրան է մոտենում ոստիկանը և հանկարծ, ասես պայծառացած՝
Լյուսիլը բղավում է. «Կեցցե´ արքան»:
«Հանուն հանրապետության» նրան տանում են դեպի հիլյոտինը:
Տես նաև Հայնրիխ Հայնե Ձմեռային հեքիաթ, Ֆրիդրիխ Հյոլդեռլին Հիպերիոն և Էռնստ Հոֆման Գաճաճ Ցախես
Բյուխներ | Դանտոնի մահը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 13, 2015
Rating:
.jpg)