.jpg)
Ռոզաբելվերդե դիցանուշը՝ ծաղիկների տիրուհին, մի օր փոշոտ
ճանապարհին տեսնում է քնած գեղջկուհի Լիզային: Ցախի կողովն ուսին Լիզան վերադառնում
էր անտառից՝ նույն կողովի մեջ տանելով իր այլանդակ գաճաճ որդուն՝ Ցախեսին: Խղճալով
փոքրիկին՝ դիցանուշը երկար սանրում է նրա մազերը և խորհրդավոր ժպտալով անհետանում:
Լիզան արթնանում և շարունակում է ճանապարհը: Նրան հանդիպում է տեղի քահանան: Չգիտես
ինչու, սա գերվում է փոքրիկ գաճաճով, ասելով, որ տղան ուղղակի հրաշք է և որոշում է
դառնալ նրա խնամակալն ու դաստիարակել նրան: Լիզան, իհարկե, ուրախ է: Միայն չի հասկանում,
թե ինչով է իր այլանդակը գերել քահանային:
Կերպեսի համալսարանում սովորում է երիտասարդ բանաստեղծ Բալտազարը,
որը սիրահարված է իր պրոֆեսոր Մոշ Տերպինի դստերը՝ չքնաղ Կանդիդին: Բալտազարը ռոմանտիկական
միայնակության ջատագով է: Հեռու է մնում աղմկոտ հասարակական կյանքից, խնջույքներից,
զբոսնում է միայնակ: Կանդիդը կենսուրախ է և Բալտազարն իր տաօրինակ մեկուսիությամբ դուր
է գալիս աղջկան:
Եվ ահա համալսարանական միջավայր, որտեղ ուսանողները, տիպիկ
լուսավորիչները, տիպիկ ռոմանտիկները և տիպիկ հայրենասերները մարմնավորում են գերմնական
ոգու հիվանդությունները, մուտք է գործում գաճաճ Ցախեսը, որն օժտված է մարդկանց գրավելու
կախարդական ուժով: Հայտնվելով Մոշ Տերպինի տանը՝ նա գերում է ինչպես Կանդիդին, այնպես
էլ Մոշ Տերպինին: Հիմա նրան կոչում են Ցիննոբեր: Բավական է, որ մեկը նրա ներկայությամբ
բանաստեղծություն կարդա կամ որևէ սրամտություն անի, բոլորը համոզված են, որ դա Ցիննոբերի
վաստակն է: Իսկ եթե ինքը Ցիննոբերը մլավում կամ վայր է գլորվում, ապա դրանում մեղավոր
է ուրիշը: Բոլորը հիանում են նրանով և միայն Բալտազարն ու իր ընկերն են նկատում գաճաճի
ողջ այլանդակությունը և չարությունը: Ցիննոբերին հաջողվում է գրավել նախ արտաքին գործերի
էքսպեդիտորի, ապա հատուկ հարցերով գաղտնի խորհրդականի պաշտոնը: Նա հասնում է դրան՝
յուրացնելով ուրիշների ծառայությունները:
Պատահում է այնպես, որ Կերպես է ժամանում ինկոգնիտո ճանապարհորդող
մոգ Պրոսպեր Ալպանուսը: Բալտազարն իսկույն ճանաչում է մոգին, իսկ նրա ընկերը՝ Ֆաբիանը,
որին փչացրել է լուսավորությունը, սկսզբում կասկածում է: Սակայն Ալպանուսն ապացուցում
է իր զորությունը՝ ցույց տալով Ցիննոբերին մոգական հայելում: Պարզվում է, որ գաճաճը
ո´չ թզուկ է, ո´չ էլ կախարդ և որ նրան օգնում է ինչ-որ կախարդական ուժ: Ալպանուսը բացահայտում
է այդ ուժի ակունքը և Ռոզաբելվերդե դիցանուշը շտապում է այցելել նրան: Մոգը հաղորդում
է դիցանուշին, որ կազմել է գաճաճի հորոսկոպը և պարզել, որ սա կարող է կործանել ոչ միայն
Բալտազարին և Կանդիդին, այլև ողջ դքսությունը: Դիցանուշը ստիպված է տեղի տալ և հրաժարվել
Ցախեսին հովանավորելուց, մանավանդ որ կախարդական սանրը, որով նա սանրում էր իր հովանավորյալի
մազերը, Ալպանուսը խորամանկորեն կոտրել է:
Բանն այն է, որ այդ սանրով սանրելուց հետո գաճաճի գլխին գոյացել
են երեք ոսկե մազեր: Կախարդանքի պատճառը հենց դրանք են. հրե մազերը մարդկանց ստիպում
են Ցախեսին վերագրել ուրիշների նվաճումներն ու ստեղծագործությունները: Դրանք անհրաժեշտ
է պոկել ու այրել, ինչը Բալտազարը և ֆաբիանը հասցնում են անել արդեն այն ժամանակ, երբ
Մոշ Տերպինը նախապատրաստում է Ցիննոբերի և Կանդիդի ամուսնությունը: Կախարդանքի ուժն
անցնում է և բոլորը տեսնում են գաճաճին այնպիսին, ինչպիսին որ նա կա իրականում: Նրան
սկսում են հարվածել, ինչպես գնդակը, հրմշտել և ի վերջո դուրս են հանում տանից: Փախչում
է իշխանից ստացված իր շքեղ դղյակը: Սակայն ժողովուրդը ալեկոծման մեջ է: Բոլորը լսել
են նախարարի փոխակերպության մասին: Խեղճ գաճաճը մեռնում է լռվելով սափորի մեջ, որում
ուզում է թաքնվել: Դիցանուշը վերջին բարեգործությունն է անում նրա մորը՝ գեղջկուհի
Լիզային: Սրա այգում սկսում է աճել այնպիսի սոխ, որ Լիզան դառնում է լավագույն արքունի
սոխի մատակարարը: Իսկ
Բալտազարը և Կանդիդը ապրում են երջանիկ կյանք: Մոգ Ալպանուսը օրհնում է նրանց:
Հոֆման | Գաճաճ Ցախես՝ անվանյալ Ցիննոբեր | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 27, 2015
Rating:
.jpg)