
Վաշխառու Գոբսեկի պատմությունն անում է ոմն Դերվիլը վիկոնտես
դը Գրանլյոյի սալոնում: Տիկինը հյուրեր է ընդում, իսկ երբ կոմս Էռնեստը հեռանում է,
քննադատում է իր դստերը նրա հանդեպ չափազանց ուշադիր լինելու համար: Բանն այն է, որ
կոմսի մոր պատճառով ոչ մի կարգին ընտանիք չի ցանկանա բարեկամանալ նրա հետ: Կոմսը
պարզապես աղքատ է, և դը Գրանլյոյի դուստրը թող հանի նրան իր մտքից:
Այս տեսարանին է միջամտում Դերվիլը, որը համակրում է երիտասարներին:
Ուզում է որոշ պարզաբանումներ տալ վիկոնտեսին: Իր ուսանող եղած տարիներին ծանոթանում
է Գոբսեկի հետ: Արդեն այն ժամանակ սա ծեր՝ աքիսի աչքերով ու երկար քթով չորացած ծերուկ
էր: Այդ մարդը «պարտամուրհակ» էր. բոլոր աղերսների և պաղատանքների հանդեպ անհողդողդ: Բոլոր
հարևաններից լավ հարաբերությունների մեջ էր միայն Դերվիլի հետ, որին մի օր բացեց մարդկանց
հանդեպ իր իշխանության գաղտնիքը: Աշխարհին իշխում է ոսկին, իսկ ոսկուն՝ վաշխառուն:
Ավարտելով ուսումը և դառնալով իրավաբան՝ Դերվիլը դառնում
է գրասենյակի աշխատակից: Գրասենյակի տերը ստիպված է լինում վաճառել այն և պատենտի համար
պահանջում է հարյուր հիսուն հազար ֆրանկ: Դերվիլին վարկավորում է Գոբսեկը: Դերվիլը
կարողանում է մարել վարկը դիվային ջանքերի և ծանր աշխատանքի շնորհիվ:
Մի օր փայլուն դենդի կոմս Մաքսիմ դը Տրայը խնդրում է Դերվիլին
բարեխոսել իր համար Գոբսեկի մոտ, սակայն վերջինս հրաժարվում է վարկ տալ մեկին, ով երեք
հարյուր հազար ֆրանկ պարտք ունի: Դը Տրայը դուրս է գալիս և վերադառնում է մի գեղեցիկ
կնոջ հետ, որը, ինչպես պարզվում է, չորս տարի առաջ գրավադրել էր շատ թանկ մի մատանի:
Այս անգամ այդ կոմսուհին գրավադրում է ադամանդներ: Դերվիլը փորձում է ետ պահել կնոջն
այդ քայլից, բայց բավական է դը Տրայը ասի, որ կդիմի ինքնասպանության, գործարքը կատարվում
է: Սիրեկանների հեռանալուց հետո Գոբսեկի մոտ է գալիս կոմսուհու ամուսինը և ետ է պահանջում
թանկարժեք քարերը: Կինը իրավունք չուներ գրավադրելու ընտանեկան հարստությունը: Դերվիլը
կարողանում է միջանկյալ լուծում առաջարկել: Վաշխառուն խորհուրդ է տալիս կոմսին վստահված
ընկերոջը ֆիկտիվորեն վաճառել ունեցվածքը՝ գոնե երեխաներին սնանկացումից փրկելու համար:
Մի քանի օր հետո կոմսն այցելում է Դերվիլին՝ պարզելու համար, թե ինչ մարդ է Գոբսեկը:
Դերվիլը տարօրինակ պատասխան է տալիս, որ իր մահվան դեպքում իր զավակների վերակացու
կկարգեր Գոբսեկին, քանի որ այդ ժլատի մեջ ապրում են երկու էակներ՝ ստոր և բարձր: Կոմսը
որոշում է հենց Գոբսեկին ֆիկտիվորեն վաճառել ունեցվածքը:
Դերվիլի պատմությունն այստեղ որոշ ժամանակ ընդմիջվում է,
և վիկոնտեսը քնելու է ուղարկում իր դստերը: Պետք չէ, որ նա իմանա, թե որքան ցածր կարող
է ընկնել ամուսնացած կինը: Երբ Կամիլը հեռանում է, Դերվիլը բացում է չակերտները և տալիս
է կոմսուհու անունը՝ դը Ռեստո: Չստանալով գործարքի ֆիկտիվության պատասխան գրությունը՝
Դերվիլն իմանում է, որ կոմս դը Ռեստոն ծանր հիվանդ է: Ընդ որում կոմսուհին ամեն բան
անում է, որ Դերվիլը չհանդիպի իր ամուսնուն: Որոշ ժամանակ անց այդ կինը հասկանում է,
որ Մաքսիմ դը Տրայը միայն օգտագործել է իրեն: Բոլորը զգացվում են, տեսնելով, թե ինչ
ջերմ ու հոգատար է նա խնամում իր ամուսնուն: Իրականում, սակայն, նա հետևում է իր զոհին:
Չկարողանալով փոխանցել թղթերը Դերվիլին՝ կոմսը ուզում է հանձնել դրանք որդուն: Սակայն
կոմսուհին կտրում է նաև այդ ճանապարհը: Այդ գիշեր նա մահանում է, իսկ առավոտյան գալիս
են Գոբսեկը և Դերվիլը: Նրանք տեսնում են, որ մահացածի սենյակում ամեն բան տակնուվրա
է արված: Կոմսուհին ոչնչացնում է թղթերը և կոմսի ողջ ունեցվածքն այդպիսով անցնում է
Գոբսեկի կատարյալ տնօրինության տակ:
Վաշխառուն վարձով է հանձնում կոմսի առանձնատունը և Դերվիլի
բոլոր աղաչանքներին՝ փողոցում չթողնելու կոմսուհուն և երեխաներին, պատասխանում է, որ
դժբախտությունը լավագույն ուսուցիչն է: Թող կոմսի որդին՝ Էռնեստ դը Ռեստոն ճանաչի մարդկանց
և դրամի գինը, այն ժամանակ նրան կարելի է ամենը վերադարձնել: Իմանալով Էռնեստի և Կամիլլայի
սիրո մասին՝ Դերվիլը գնում է Գոբսեկի մոտ, որը մահամերձ է: Իր ողջ հարստությունը նա
թողել է քրոջ թոռնուհուն՝ հասարակաց տան աղջկան, որին կոչում են «ճրագ»:
Իր նոտարին՝ Դերվիլին, Գոբսեկը հանձնարարականներ է տալիս
տանը մնացած սննդի վերաբերյալ՝ փթած ձուկ, հին սուրճ… Կյանքի վերջին օրերին ծերուկի
ժլատությունը հասել էր մոլեգնության աստիճանի: Ավարտելով պատմությունը՝ Դերվիլը հայտնում
է, որ շուտով Էռնեստ դը Ռեստոն կստանա իր կարողությունը: Վիկոնտեսը նկատում է, որ կոմսը
պիտի շատ հարուստ լինի, որպեսզի ամուսնանա իր դստեր հետ: Ինչ վերաբերում է ապագա սկեսուրին՝
ապա Կամիլլան կարող է անգամ չշփվել նրա հետ:
Տես նաև՝ Շագրենի կաշին, Էժենի Գրանդե, Հայր Գորիո, Երեսնամյա կինը
Բալզակ | Գոբսեկ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 12, 2015
Rating:
