.jpg)
Ոդիսևսը, Անտիլոքոսը և Դիեմեդոսը խոսում են ամազոնուհիների թագուհու՝ Պենտեսիլեայի մասին, որը
մոտեցրել է իր զորքը՝ Տրոյայի պաշարումը վերացնելու համար: Ոդիսևսը
արդեն առաջարկել է նրան հրաժարվել այդ մտադրությունից, բայց Պենտեսիլեան ասել է, որ
պատասխանը կլինի կապարճից:
Ոդիսևսը նորից է դեսպաններ ուղարկում, սակայն ամազոնուհիները գրոհում են հույների վրա և գերի են վերցնում Աքիլեսին, որին այդուհանդերձ հաջողվում է փախչել: Թագուհին
երազում է սպանել Աքիլեսին՝ համարելով, որ միայն նա է արժանի իր հարվածներին: Պենտեսիլեայի հատուկ վերաբերմունքը հերոսի նկատմամբ նկատում է նրա ծառան՝ Պրոտոեն: Ասում է, որ
իր տիրուհուն հավանաբար դիպել է սիրո կրակը: Նա
ինքն է սիրահարված Արկադիայի թագավոր Լիկաոնին: Պենտեսիլեան նախ մեղադրում է Պրոտոեին, ապա արտասվալից ընկնում է նրա գիրկը:
Հայտնվում է դիցուհի Դիանայի առաջին քրմուհին զամբյուղներով:
Նրան հետևում են ուրախ աղջկները և գերիներ տանող զինված ամազոնուհիները: Քրմուհին հարցնում
է, թե ինչու ամազոնուհիները չեն փառաբանում և տոնում սերը: Սրանք պատասխանում են, որ
տղամարդիկ խորշում են իրենց ընկերակցությունից:
Ներս է վազում մի ամազոնուհի: Վատ լուր է բերել: Հույները
գրոհում են: Ամազոնուհիների բանակը ջարդված է: Թագուհին մենամարտելով Աքիլեսի հետ`
պարտվում է: Նույն պահին մտնում է վիրավոր Պենտեսիլեան: Ծառաները համոզում են նրան
փախչել: Բայց նա հրաժարվում է: Անգամ ուզում է իրեն նետել գետը: Պրոտոեն կանգնեցնում
է նրան:
Ողջ մնացած ամազոնուհիները պատրաստվում են պաշտպանել
իրենց թագուհուն: Աքիլեսը վայր է դնում զենքերը և հրաժարվում է կռվել: Մոտենում է Դիոմեդոսն
իր զորքով և առաջարկում է ամազոնուհիներին հանձնվել: Պրոտոեն և Աքիլեսը տանում են Պենտեսիլեային
կռվի դաշտից: Քանի դեռ Պենտեսիլեան ուշագնաց է, Աքիլեսը պատմում է Պրոտոեին թագահու հանդեպ
սիրո մասին: Վերջինս ուշքի է գալիս և Աքիլեսը թաքնվում է ծառի ետևում նրան չվախեցնելու
համար:
Պենտեսիլեան երազ է տեսել, որ դարձել է Աքիլեսի ստրկուհին
և սիրուհին: Հանկարծ նկատում է Աքիլեսին: Կարծում է, թե ամազոնուհիները շահել են ճակատամարտը,
իսկ Աքիլեսը իր գերին է: Աքիլեսը մոտենում է նրան և ծնրադրում նրա առջև: Պենտեսիլեան
հրամայում է ներս բերել Լիկանոնին՝ Պրոտոեի սիրեցյալին: Պրոտոեն գլխով է անում և դուրս
է գալիս: Երգչախումբը երգում է թագուհու հաղթանակի մասին: Աքիլեսը խոստովանում է իր
սերը և թագուհին հայտնում է իր զգացմունքի մասին: Հիմա, երբ Աքիլեսը իր գերին է, նա
չի կորցնում իր պատիվը և կարող է ամուսնանալ: Ուզում է տեսնել իր զորքը, սակայն Պրոտոեն
ասում է, որ ամազոնուհիները հիմա հետապնդում են հույներին:
Պենտեսիլեան պատմում է, որ ամազոնուհիները ծագում են թշնամիների
կողմից պարտված մի ժողովրդից: Մի օր գերեվարված կանայք, չկարողանալով տանել ստրուկների
ճակատագիրը, սպանել են իրենց կեղեքիչներին և իրենք դարձել իրենց գլխի տերը:
Աքիլեսը հարցնում է, թե ինչու էր Պենտեսիլեան հետապնդում
իրեն: Մայրն է իրեն պատգամել անպայման ամուսնանալ Պելևսի որդի Աքիլեսի հետ:
Լսվում են մոտեցող հույների ձայները: Աքիլեսը մտադիր է ասել
ճշմարտությունը: Պատիվն արգելում է նրան ամուսնանալ պարտվածի կարգավիճակում: Սակայն
ներս վազող սուրհանդակը հայտնում է, որ կռվի մեջ հաջողությունը թեքվեց ամազոնուհիների
կողմը:
Հայտնվում է ամազոնուհիների զորքը: Հույները փախչում են:
Ոդիսևսը տանում է Աքիլեսին:
Թագուհին մնում է քրմուհու և ամազոնուհիների հետ: Պենտեսիլեան
նզովում է ամոթալի հաղթանակը: Քրմուհին մեղադրում է նրան զորքի առաջ: Մեղադրում է դավաճանության
մեջ: Գալիս է սուրհանդակը և ասում է, որ Աքիլեսը մենամարտի է հրավիրում Պենտեսիլեային:
Թագուհին չհասկանալով Աքիլեսի մտադրությունը՝ հավաքում է շներին ու փղերին ու պատրաստվում
է վճռորոշ մարտի:
Աքիլեսը իր սիրո մասին է պատմում Ոդիսևսին: Ասում է, որ մտադիր
է հանձնվել թագուհուն և դառնալ նրա ամուսինը: Պենտեսիլեան համաձայն չէ ամուսնանալ որպես
պարտված ստրուկ:
Ներս է վազում ամազոնուհիներից մեկը և հայտնում է գլխավոր
քրմուհուն, որ Պենտեսիլեան գազազած շների հետ հոշոտում է Աքիլեսի մարմինը: Ուշքի գալով՝
տեսնում է, որ սպանել է Աքիլեսին և սկսում է հուսահատ համբուրել նրա մարմինը: Հիմա
կարող է ասել, որ իր ուզածը լոկ սերն էր հերոսի հանդեպ: Արձակում է իր ամազոնուհիներին
և թողնում, որ վերադառնան տուն: Ինքը պատրաստ է հետևել Աքիլեսին: Պրոտոեն խլում է նրանից
դաշույնը: Պենտեսիլեան հնազանդվում է նրան և միայն ասում, որ իջնում է հիմա իր հոգու
հատակը, ասես զնդան: Մահանում է:
Պրոտոեն ասում է, որ ծեր փոթորիկը չի կարող ոչինչ անել ծեր
կաղնու դեմ: Սակայն քամին շուռ է տալիս երիտասարդ կաղնին՝ բռնելով փթթող սաղարթից:
Վիլհելմ Հաուֆ Փոքրիկ Մուքը, Ֆրիդրիխ Հյոլդեռլին Հիպերիոն և Նովալիս Հայնրիխ ֆոն Օֆթերդինգեն
Քլայստ | Պենտեսիլեա | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 19, 2015
Rating:
.jpg)