
1348 թվականին
Ֆլորենցիայում
փոթորկող ժանտախտը տանում է հարյուր հազար
մարդու կյանք: Մահացածներին չեն
թաղում, այլ
լցնում
են
փոսերը, եկեղեցական
գերեզմանների
մոտակայքում:
Երբ
քաղաքն
ամայանում է, Սանտա Մարիա
Նովելլա
տաճարում
պատարագից
հետո
հանդիպում
են
յոթ
երիտասարդ
կանայք: Առանց
տալու
նրանց
իսկական
անունները, հեղինակը
թվարկում
է
կեղծանունների
հետևյալ
շարքը՝
Պամպինեա, Ֆիամետտա, Ֆիլոմենա, Էմիլիա, Լաուրետտա, Նեյֆիլա
և
Էլիսսա: Լքելով
քաղաքը, որտեղ
մարդիկ
սպասելով
իրենց
վերջին
ժամին, տրվում
են
անառակության, նրանք
որոշում
են
անջատվել
իրենց
տհաճ
ապրումներից
և
ապրել
բարոյական
և
արժանի
կյանք: Ֆլորենցիայում
նրանց
ոչինչ
չի
պահում, նրանց
բոլոր
հարազատները
մահացել
են: Որոշում
են
նաև
իրենց
հետ
տղամարդիկ
վերցնել: Հրավիրում
են
տաճար
մտած
երեք
երիտասարդի՝
Պամֆիլոյին, Ֆիլոստրատոյին
և
Դիոնեոյին: Գալիս
են
գեղաշուք
մի
վայր
և
բնակվում
են
գեղեցիկ
դղյակում: Նրանք
որոշում
են
յուրաքանչյուր
օր
իրենց
միջից
ընտրել
գլխավորի, որի
գլխին
դափնեպսակ
կդնեն: Բացի
այդ
որոշում
են
ամեն
օր
մեկական
պատմություն
անել՝
ժամանակը
բովանդակալից
անցկացնելու
համար:
Օր
առաջին
Նովել
առաջին
Շապելետտո
մականունով
սըր
Չապերելլոն՝
սրիկա, խաբեբա, մարդասպան, մահամերձ
է
օտար
քաղաքում: Սուտ
խոստովանություն
է
անում
քահանային
և
մահանում
է: Քահանան
սիրով
հավատում
է
նրան, իսկ
եկեղեցական
հայրերը
դասում
են
նրան
սրբերի
շարքը. նրա համար աղոթում
են
և
անգամ
այցելում
նրա
շիրիմին:
Նովել
երկրորդ
Աբրահամ
անունով
հրեան
մի
իտալացու
հորդորով
գնում
է
պապի
պալատ
և
տեսնելով
այնտեղ
եկեղեցականների
այլասերվածությունը, վերադառնում
է
Փարիզ, որտեղ
դառնում
է
քրիստոնյա՝
համարելով, որ
եթե
եկեղեցու
գլխի
այդպիսի
այլասերվածության
պայմաններում
կաթոլիկ
հավատն
աճում
է
և
տարածվում, այն
իսկապես
սուրբ
Հոգուց
է:
Նովել
երրորդ
Մեծ
արաբ
զորավար
Սալադինը
նոր
պատերազմի
համար
գումար
հայթայթելու
համար
գալիս
է
հրեա
վաշխառու
Մելքիսեդեկի
մոտ՝
հարցնելով
սրան, թե
ում
հավատն
է
ավելի
լավը՝
հրեաների՞նը, թե՞
արաբներինը: Հրեան
հասկանում
է, որ
ինչպես
էլ
պատասխանի, Սալադինը
կսպանի
և
կկողոպտի նրան: Դրանից խուսափելու
համար
նա
պատմում
է
արաբին
իր
հոր
մասին, որը
սարքել
է
երեք
մատանի
և
գաղտնի
բաժանել
իր
երեք
որդիներին: Հետո
յուրաքանչյուրին
ասել
է, որ
այդ
մատանին
եզակի
է
և
որ
մատանու
տերը
կստանա
ժառանգությունը: Հոր
մահից
հետո
մինչ
օրս
որդիները
վիճում
են
ժառանգության
համար: Սալադինը
հասկանում
է
պատմության
խորհուրդը (մատանիները
խորհրդանշում
են
տարբեր
հավատները), և հեռանում
է
առանց
ոսկու, Մելքիսեդեկի
հետ
ընկերացած:
Նովել
չորրորդ
Մի
հոգևորական՝
մեղսագործելով
մի
աղջկա
հետ, բացահայտվում
է
ոմն
աբբայի
կողմից, որն
ինքն
էլ
չի
դիմանում
և
ինքն
էլ
կենակցում
է
աղջկա
հետ: Հոգևորականը
բացահայտելով
դա՝
խուսափում
է
պատժից:
Նովել
հինգերորդ
Մոնֆերատի
մարկիզուհին՝
այրի, որին
անվերջ
այցելում
է
իրեն
սիրահարված
ֆրանսիայի
թագավորը, կերակրում
է
նրան
միայն
հավի
մսով: Այնուհետև
ասում
է, որ
չնայած
իրենց
երկրում
հավերը
չունեն
աքլորներ, ոչնչով
չեն
տարբերվում
մյուս
երկրների
հավերից: Թագավորը
չափավորում
է
իր
կիրքը՝
հասկանալով
ակնարկը:
Նովել
վեցերորդ
Մի
մարդ, վճարելով
ինկվիզիցիային
իր
մեղքերի
դիմաց, ստանում
է
թողություն
և
խաչակրի
կոչում: Գնում
է
եկեղեցի՝
լսելու
հավատի
խոսքը: Վերադառնալով
հայտնում
է
ինկվիզիտորին, որ
մի
միտք
զվարճացրել
է
իրեն. եթե
երկնքում
տասնապատիկ
հատուցվում
է
երկրի
վրա
տվածի
դիմաց, ապա
հոգևորականները
մահից
հետո
պիտի
խեղդվեն
այն
գաղջ ապուրի
մեջ, որն
իբրև
ավելցուկ
կյանքի
օրոք
բաժանում
են
չքավորներին:
Նովել
յոթերորդ
Շրջիկ
երաժիշտ
և
բանաստեղծ
Բերգամինոն
հայտնվում
է
Կանե
Դելա
Սկալայի
մոտ
տոնակատարության: Չհամբերելով, որ
մեծ
տերը
նրան
ընծաներ
կտա, պատմում
է
նրան
աղքատ, բայց
հանրահայտ
պոետ
Պրիմասի
մասին, որը
ճաշի
է
լինում
աբբա
Կլյունյիի
մոտ, որը
շատ
հյուրասեր
է
և
առատաձեռն: Սակայն
այդ
օրը
աբբան
ագահության
գիրկն
է
ընկնում
և
հրամայում
է
ուտելիք
չտալ
Պրիմասին, որն
այդ
ժամանակ
ծամում
էր
հոգապահուստ
կտոր
հացը: Երբ
Պրիմասը
կուլ
է
տալիս
վերջին
կտորը, աբբան
ուշքի
է
գալիս
և
ուրախությամբ
հյուրասիրում
է
պոետին: Այսպիսով
Բերգամինոն
ակնարկում
է
Կանե
Դելա
Սկալային, որը
հասկանալով
պատմության
խորհուրդը, հարուստ
ընծաներ
է
տալիս
խորամանկ
երաժշտին:
Նովել
ութերորդ
Հարուստ, բայց
ժլատ
Էրմինո
դը
Գրիմալդին
մի
օր
խնդրում
է
նկարչին՝
պատերը
նախշազարդելիս
անսովոր
ինչ-որ
բան
պատկերել: Նկարիչը
պատասխանում
է, որ
կպատկերի
մի
բան, որը
Էրմինոն
երբեք
չի
տեսել՝
ազնվություն: Էրմինոն
զղջում
է
իր
ժլատության
համար
և
առատորեն
վարձատրում
է
նկարչին:
Նովել
իններորդ
Գասկոնացի
մի
տիկին, պատվազուրկ
եղած
լինելով
Կիպրոսում, գալիս
է
թագավորի
մոտ, որը
հայտնի
է
իր
թուլությամբ
և
անգործությամբ, և խնդրում
է, ոչ
թե
լուծել
իր
վրեժը, այլ
սովորեցնել
իր
նման
տանել
վիրավորանքները: Թագավորը
հասկանում
է
ակնարկը
և
փոխվում
է:
Նովել
տասներորդ
Ծեր, սակայն
հարգված
և
իմաստուն
մաեստրո
Ալբերտոն
Բոլոնիայից
սիրահարված
է
մի
կնոջ, բայց
սա
փորձում
է
ամաչեցնել
նրան
իր
ընկերուհիների
մոտ: Մաեստրոն
ասում
է, որ
տեսել
է, թե
ինչպես
են
կանայք
սոխ
ուտում, չնայած
որ
այն
բոլորովին
համեղ
չէ: Ինչու՞
պիտի
նա
հույս
չունենա, որ
երիտասարդ
մարդկանց
փոխարեն, կինը
կընտրի
իրեն՝ թեև
ոչ
կրքոտ, բայց
ամբողջ
սրտով
սիրողին:
Շարունակելի
Տես նաև Դանտե Աստվածային կատակերգություն, Ֆրանչեսկո Պետրարկա Երգերի գիրք և Ջեֆրի Չոսեր Քենթրբերյան պատմվածքներ
Տես նաև Դանտե Աստվածային կատակերգություն, Ֆրանչեսկո Պետրարկա Երգերի գիրք և Ջեֆրի Չոսեր Քենթրբերյան պատմվածքներ
Ջովանի Բոկաչչո | Դեկամերոն | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 20, 2015
Rating:
