Վոլտեր «Զադիգ կամ ճակատագիր» համառոտ

Վոլտեր
«Զադիգ կամ ճակատագիր»
(համառոտ)

1748

Վոլտերը ձոնում է իր պատմությունը մարկիզուհի դը Պոմպադուրին՝ կոչելով նրան սուլթանուհի, իսկ ինքը հանդես է գալիս արևելյան մեծ բանաստեղծ Սաադիի անունից:
Մոաբդար թագավորի օրոք Բաբելոնում ապրում է Զադիգ անունով մի երիտասարդ: Սա ազնիվ է, գեղեցիկ և հարուստ: Նշանակված է նրա ամուսնության օրը: Նրա ընտրյալն է Բաբելոնում առաջին հարսնացու համարվող Զեմիրան: Սակայն Օրկանը՝ նախարարներից մեկի ազգականը, որը սիրահարված է Զեմիրային, հրամայում է իր ծառաներին գողանալ աղջկան:
Զադիգը փրկում է Զեմիրային, իսկ ինքը ծանր վիրավորվում է և, ինչպես կանխատեսում է բժիշկը, նրան սպասում է կուրացում: Իմանալով, որ Զեմիրան նշանադրվել է Օրկանի հետ, և ասել է, թե չի կարող տանել կույրերին, երիտասարդն անշնչացած վայր է ընկնում: Նրա տկարությունը տևում է երկար, սակայն բժիշկի կանխատեսությունը չի իրականանում:
Համոզվելով, որ պալատում դաստիարակված աղջիկները աչքի չեն ընկնում հաստատունությամբ և հավատարմությամբ, որոշում է ամուսնանալ «սովորական քաղաքացուհու» հետ: Ազորան՝ նրա նոր ընտրյալը, պիտի փորձության ենթարկվի: Զադիգի ընկեր Կադորը հայտնում է տնից մի քանի օր բացակայած Ազորային, որ նրա ամուսինը մահացել է և իրեն՝ Կադորին ժառանգել իր ունեցվածքը: Բացի այդ, ասում է, որ իրեն տանջում են ուժեղ ցավեր և միակ փրկությունը կլինի այն, որ նա ցավացող տեղին դնի հանգուցյալի քիթը: Ազորան առանց տատանվելու վերցնում է ածելին և գնում է իր ամուսնու գերեզման, որտեղ գտնում է նրան ողջ և առողջ: Զադիգը ստիպված է բաժանվել անհավատարիմ կնոջից
Զադիգը տարվում է փիլիսոփայությամբ և իր ժամանակը կիսում է ընկերների հետ: Առավոտյան նրա գրադարանը բաց է բոլոր գիտնականների համար, իսկ երեկոյան նրա տանը հավաքվում է ընտրյալ հասարակություն: Նրա տան դիմաց ապրում է ոմն Արիմազ, որը նախանձ է: Նրան ատելի է Զադիգի հյուրերի կառքերի աղմուկը: Մի օր այգում նա գտնում է Զադիգի հորինած բանաստեղծության պատառիկ, որտեղ հեղինակը վիրավորում է թագավորին: Արիմազը վազում է պալատ և մատնում է պատանուն: Թագավորը բարկանում է և որոշում է մահապատժի ենթարկել հանդուգնին, սակայն Զադիգը խոսում է այնքան գեղեցիկ, խելացի և խորը, որ տիրակալը փոխում է իր որոշումը և աստիճանաբար սկսում է իր բոլոր գործերը քննարկել սրա հետ: Նշանակում է Զադիգին առաջին նախարար: Նրա անունը թնդում է ողջ պետության մեջ: Ժողովուրդը հիանում է նրա տաղանդներով: Տղայի արտաքինը գերում է թագուհի Աստարտային: Զադիգի սրտում նույնպես զգացմունք է ծնվում: Պալատական լրտեսներն ամեն բան իմանում են և Մաոբդարը սկսում է խանդել: Նախանձ Արիմազը ստիպում է իր կնոջը ուղարկել թագավորին իր շալը, որը նման է թագուհու շալին: Թագավորը գիշերով որոշում է թունավորել Աստարտային, իսկ առավոտյան խեղդել Զադիգին: Այդ հրամանը նա տալիս է ներքինուն: Այս բանը լսում է համր գաճաճը, որը շատ նվիրված է թագուհուն: Պատկերում է սպանության տեսարանը թղթի վրա և տալիս թագուհուն, որն ամեն բան հասկանում է և հրամայում է Զադիգին փախչել:
Երիտասարդը գալիս է Եգիպտոս: Սահմանի վրա տեսնում է, թե ինչպես է մի տղամարդ ծեծում իր կնոջը: Զադիգը պաշտպանում է խեղճին և վիրավորում տղամարդուն: Անսպասելիորեն վրա են հասնում կատարացուներ Բաբելոնից և տանում են իրենց հետ եգիպտուհուն: Զադիգը ոչինչ չի հասկանում և, քանի որ Եգիպտոսի օրենքը պահանջում է, որ մերձավորի արյուն թափած մարդը դառնա ստրուկ, վաճառվում է արաբ առևտրական Սետոկին: Տեսնելով իր նոր ստրուկի բազում առաքինությունները՝ Սետոկը դարձնում է նրան իր ընկերը: Շուտով, ինչպես Բաբելոնի թագավորը, չի կարողանում վճիռներ ընդունել առանց Զադիգի: Իսկ Զադիգն ուրախ է, որ Սետոկը չունի կին
Արաբիայում Զադիգն իմանում է սարսափելի ավանդույթի մասին: Ամուսին կորցրած կինը սրբանալ ցանկանալու դեպքում կարող է ողջակիզել իրեն ամուսնու դիակի վրա: Զադիգը համոզում է ազգի մեծերին ընդունել այնպիսի օրենք, օր կինը իրավունք ունենա այրել իրեն միայն որևէ երիտասարդ տղամարդու հետ առանձին զրուցելուց հետո: Այդ օրվանից ոչ մի կին իրեն չի այրում: Սակայն քրմերը թշնամությամբ են լցվում Զադիգի նկատմամբ, որովհետև կորցնում են հարստանալու իրենց աղբյուրները: Նրանք էին ժառանգում մահացած կանանց ունեցվածքը: Ողջ այս ընթացքում Զադիգին չեն լքում մտքերն Աստարտայի մասին: Արաբ ավազակ Արբոգադից նա իմանում է, որ Բաբելոնում ապստամբություն է, թագավոր Մաոբդարը սպանված է, իսկ Աստարտան ամենայն հավանականությամբ գերի է հիրկանների իշխանի մոտ
Զադիգը շարունակում է իր ճանապարհորդությունը և հանդիպում է ստրկուհիների խմբի, որոնց թվում է Աստարտան: Երկուսն էլ երջանիկ են: Աստարտան պատմում է իր գլխով անցածը: Հավատարիմ Կադորը Զադիգի փախչելու գիշերը պահել է նրան տաճարում մեծ արձանի մեջ: Հանկարծակի արձանի միջից լսելով կնոջ ձայնը՝ թագավորը խենթացել է: Նրա խենթացումը պատճառ է դառնում ապստամբության: Աստարտային Արբոգադ ավազակը վաճառել է առևտրականներին և վերջինս հայտնվել է ստրկուհիների թվում: Զադիգը կարողանում է փախցնել Աստարտային: Բաբելոնում թագուհուն ընդունում են շուքով: Ժողովուրդը որոշում է, որ կամուսնացնի թագուհուն նրա հետ, ում կընտրի ժողովուրդը՝ իմաստուն և խիզախ մեկի հետ: Թեկնածուները պիտի կռվեն նիզակներով և պատասխանեն մոգերի հանելուկ հարցերին: Զադիգի մրցակիցը՝ Իտոբադը, գիշերով տիրում է Զադիգի զրահներին, որոնք սպիտակ են, իսկ տեղում թողնում է իր կանաչ զրահը: Մրցադաշտում կանաչ զրահներ հագած Զադիգիի հասցեին վիրավորանքներ են տեղում: Նա շփոթված է և կարծում է, որ աշխարհին տիրում է կույր ճակատագիրը
Եփրատի ափին հանդիպում է հրեշտակին, որը համոզում է նրան վերադառնալ Բաբելոն և շարունակել մրցությունը: Զադիգը հաղթում է Իտոբադին, ապա հայտնում, որ սա փոխել էր զրահները: Նա դառնում է թագավոր, ամուսնանում է Աստարտայի հետ և երջանիկ է: Կանչում է Արաբիայից Սետոկին և դարձնում է Բաբելոնի առևտրական գերատեսչության գլուխ: Հավատարիմ ընկեր Կադորը պարգևատրվում է:
Չեն մոռանում նաև գաճաճինԶեմիրան չի կարող ներել իրեն և զղջում է: Ազորան՝ նույնպես: Պետությունն ապրում է խաղաղ և բարգավաճ, քանի որ նրանում տիրում են արդարությունը և սերը:           
 Տես նաև Կանդիդ

Վոլտեր «Զադիգ կամ ճակատագիր» համառոտ Վոլտեր «Զադիգ կամ ճակատագիր» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 10:34:00 Rating: 5
Технологии Blogger.