.jpg)
Վենետիկի վաճառական Անտոնիոն վիշտ ունի: Նրա ընկերներ
Սալարինոն և Սալանիոն կարծում են, որ նա անհանգստանում է իր նավերի համար կամ
տառապում է սիրուց: Պատճառը, սակայն, ուրիշ է: Գրացիանոյի և Լորենցոյի
ուղեկցությամբ գալիս է նրա ընկեր Բասանիոն: Գրացիանոն փորձում է ուրախացնել
ընկերոջը (աշխարհը բեմ է,-ասում է նա), բայց երբ դա չի հաջողվում, Լորենցոյի հետ
հեռանում է: Բասանիոն խոստովանում է ընկերոջը, որ դրամի կարիք ունի. պիտի մեկնի
Բելմոնտ՝ Պորցիայի կալվածք, և խնդրի աղջկա ձեռքը: Անտոնիոն կանխիկ դրամ չունի և
առաջարկում է վարկ վերցնել իր՝ Անտոնիոյի անունով:
Այդ ընթացքում Բելմոնտում Պորցիան բողոքում է իր
աղախնին, որ հոր կտակի համաձայն, չի կարող ինքնուրույն ամուսին ընտրել: Նրա
ամուսինը կդառնա տղամարդը, որը կկարողանա ոսկե, արծաթե և արճճե արկղներից ճիշտ
ընտրել այն մեկը, որի մեջ իր պատկերն է: Աղախին Ներիսան թվարկում է փեսացուներին,
իսկ տիրուհին ծաղրում է նրանց: Միայն Բասանիոյին է հիշում քնքշությամբ: Բասանիոն
Վենետիկում առևտրական Շեյլոկից 3.000 դուկատ վարկ է խնդրում Անտոնիոյի
երաշխավորությամբ: Շեյլոկը գիտի, որ երաշխավորի ողջ կարողությունը ծովի հույսին է:
Անտոնիոյի հետ զրույցի ժամանակ, որին ատում է ամբողջ սրտով իր ժողովրդի հանդեպ
արհամարհանքի համար, հիշեցնում է բազմաթիվ վիրավորանքները, որոնց արժանացել է
Անտոնիոյի կողմից: Շեյլոկը համաձայնում է անտոկոս վարկ տալ Անտոնիոյին, իսկ գրավը
կլինի Անտոնիոյի մեկ ֆունտ միսը, որը Շեյլոկը կկարողանա կտրել Անտոնիոյի մարմնի իր
ուզած մասից պարտքը չմարվելու դեպքում: Անտոնիոն գոհ է: Բասանիոն ունի վատ
զգացումներ և խնդրում է չկատարել գործարքը, սակայն Անտոնիոն հավատացնում է, որ իր
նավերը շուտով կգան:
Պորցիայի տուն է գալիս Մարոկոյի արքայազնը՝ արկղ
ընտրելու: Նա երդում է տալիս անհաջողության դեպքում հրաժարվել Պորցիայից: Վենետիկում
Շեյլոկի ծառա Լանչելոտ Գոբբոն համոզում է ինքն իրեն, որ ճիշտը տիրոջից փախչելն է:
Փողոցում հանդիպած հորն ասում է, որ մտադիր է դառնալ Բասանիոյի ծառան: Բասանիոն
համաձայնում է և Գրացիանոյի խորհրդով որոշում է վերցնել իր հետ Բելմոնտ: Շեյլոկի
տանը Լանչելոտը հրաժեշտ է տալիս նախկին տիրոջ դստերը՝ Ջեսիկային: Փոխադարձ
կատակներ են անում: Ջեսիկան ամոթ է զգում իր հոր համար: Լանչելոտը համաձայնում է
գաղտնի նամակ փոխանցել Ջեսիկայի սիրեցյալ Լորենցոյին: Նամակի մեջ քննարկվում է
աղջկա փախուստի ծրագիրը: Հագնելով ծառայի շորեր և վերցնելով հոր թանկարժեք իրերն
ու դրամը՝ Ջեսիկան փախչում է Լորենցոյի հետ սրա ընկերների՝ Գրացիանոյի և
Սալարինոյի օգնությամբ: Բասանիոն և Գրացիանոն շտապում են ծովով մեկնել Բելմոնտ:
Բելմոնտում Մարոկոյի արքայազնը ընտրում է ոսկե արկղը, սակայն դրա մեջ գանգ է և
խրատական բանաստեղծություն: Արքայազնը ստիպված է հեռանալ: Վենետիկում Սալարինոն և
Սալանիոն ծիծաղում են Շեյլոկի ցասման վրա: Միաժամանակ քննարկում են լուրը, ըստ որի
Անտոնիոյի նավերից մեկը խորտակվել է Լա Մանշի մոտ: Բելմոնտ է գալիս նոր փեսացու՝
Արագոնի արքայազնը: Արկղի մեջ է հիմար դիմապատկեր և ծաղրական բանաստեղծություն:
Արքայազնը հեռանում է: Ծառան հայտարարում է երիտասարդ վենետիկցի փեսացուի ժամանման
մասին: Ներիսան հույս ունի, որ դա Բասանիոն է:
Սալարինոն և Սալանիոն քննարկում են Անտոնիոյի նոր
կորուստները: Գալիս է Շեյլոկը: Նախ ծաղրում են նրան, ապա ասում, որ եթե Անտոնիոն
չկարողանա մարել պարտքը, Շեյլոկն իհարկե չի պահանջի նրա միսը. ինչի՞ն է այն պետք:
Սակայն Շեյլոկը պատասխանում է, որ հրեան ևս մարդ է և կարող է վրեժ լուծել: Սալարինոն
և Սալանիոն հեռանում են: Հայտնվում է հրեա Թուբալը, որին Շեյլոկն ուղարկել էր
դստեր հետևից: Սա միայն պատմում է Ջեսիկայի ցոփության մասին: Շեյլոկը, իմանալով,
որ Ջեսիկան փոխել է մոր նվիրած մատանին կապիկի հետ, անիծում է դստերը:
Շեյլոկին մխիթարում է լոկ այն, որ Անտոնիոն ունի մեծ
վնասներ և նա մտադիր է Անտոնիոյի վրա տեղալ իր ողջ ցասումն ու վրեժը:
Բելմոնտում Պորցիան խնդրում է Բասանիոյին հետաձգել արկղի
ընտրությունը: Վախենում է, որ տղան կսխալվի: Սեր են խոստովանում իրար: Երբ բերում
են արկղերը, Բասանիոն հրաժարվում է ոսկուց և արծաթից. արտաքին փայլը խաբկանք է:
Ընտրում է արճճե տուփը, որի մեջ Պորցիայի պատկերն է: Պատրաստվում են հարսանիքի.
նրանց հետ միասին նաև Ներիսան և Գրացիանոն: Պորցիան մատանի է նվիրում փեսացուին և
պահանջում երդվել, որ ողջ կյանքում կպահի այն: Նմանատիպ նվեր է անում նաև Ներիսան:
Գալիս են Լորենցոն և Ջեսիկան, ինչպես նաև, սուրհանդակը, որը նամակ է բերել
Անտոնիոյից: Նրա նավերը կործանվել են, Շեյլոկը պահանջում է հրեշավոր գրավը, իսկ
Անտոնիոն խնդրում է ընկերոջը չմեղադրել իրեն, որ չի կարող գալ և տեսնել նրան:
Պորցիան պնդում է, որ փեսացուն անմիջապես մեկնի Վենետիկ և առաջարկի Շեյլոկին
ցանկացած գումար: Բասանիոն և Գրացիանոն մեկնում են Վենետիկ: Բելմոնտում Պորցիան
թողնում է իր կալվածքը Լորենցոյին, իսկ ինքն իր աղախնի հետ գնում է իբրև թե տաճար՝
աղոթելու: Իրականում մեկնում է Վենետիկ: Ծառային ուղարկում է Պադովա՝ իր ազգական,
իրավաբան Բելարիոյի մոտ, որը պիտի նրան թղթեր տա, ինչպես նաև, տղամարդու հագուստ,
որովհետև Անտոնիոյի դատի ժամանակ Պորցիան մտադիր է լինել դատավոր, իսկ Ներիսան՝
դպիր:
Լանչելոտը ծիծաղում է Ջեսիկայի վրա և ծաղրում, որ սա
քրիստոնեություն է ընդունել: Շեյլոկը դատարանում վայելում է իր հաղթանակը: Դոժի
կոչերը և Բասանիոյի առաջարկը թողնում են նրան սառնասիրտ, բոլոր մեղադրանքներին
պատասխանում է օրենքի վկայակոչումով: Դոժը ներս է հրավիրում իրավաբան Բելարիոյին,
որից ուզում է խորհուրդ հարցնել: Բասանիոն և Անտոնիոն սիրտ են տալիս միմյանց:
Յուրաքանչյուրը պատրաստ է զոհել իրեն: Շեյլոկը սրում է դանակը: Ներս է գալիս
դպիրը: Դա տղամարդու շորեր հագած Ներիսան է: Իբրև թե ինքը պիտի փոխարինի
Բելարիոյին. ներկայանում է որպես իրավաբան Բալտազար: Նախ փորձում է սիրաշահել
Շեյլոկին: Երբ չի հաջողվում, ասում է, որ օրենքը Շեյլոկի կողմն է: Անտոնիոն
հրաժեշտ է տալիս ընկերոջը: Շեյլոկը պատրաստ է անցնել գործի: Վերջին պահին դատավորը
կանգնեցնում է նրան՝ հիշեցնելով, որ պիտի վերցնի միայն միսը և ոչ մի կաթիլ արյուն
չթափի: Խախտելու դեպքում նրան դաժան պատիժ է սպասում: Շեյլոկը պատրաստ է վճարել
պարտքի եռապատիկը, բայց դատավորը հրաժարվում է. հրեան արդեն հրաժարվել է փողից:
Շեյլոկը համաձայնում է վերցնել գրավի գումարը: Դարձյալ մերժում է ստանում: Ավելին,
Վենետիկի օրենքը պահանջում է, որ հանրապետության քաղաքացու դեմ ոտնձգություն
կատարելու դեպքում, մեղավորը զրկվում է իր կարողությունից, իսկ նրա կյանքը դոժի
ձեռքերում է: Շեյլոկը հրաժարվում է ներում խնդրել, այդուհանդերձ, նրան խնայում են:
Մեծահոգի Անտոնիոն հրաժարվում է տուգանքի իրեն հասանելիք մասից պայմանով, որ
Շեյլոկի մահից հետո այդ գումարը կժառանգի Լորենցոն, իսկ Շեյլոկը պիտի իսկույն
քրիստոնեություն ընդունի և իր կարողությունը կտակի դստերը և փեսային: Շեյլոկը
ճարահատյալ համաձայնում է: Կարծեցյալ իրավաբանները յուրացնում են իրենց հիմարացած
ամուսիններից մատանիները: Բելմոնտում Լորենցոն և Ջեսիկան, պատրաստվելով տերերի
վերադարձին, պատվիրում են երաժիշտներին նվագել այգում: Պորցիան, Ներիսան, նրանց
ամուսինները և Անտոնիոն բախվում են գիշերային այգում: Պարզվում է, ամուսինները
կորցրել են նվեր ստացած մատանիները: Կանայք մեղադրում են նրանց, որ նվիրել են
ուրիշ կանանց: Նրանց համոզել չի լինում: Շարունակելով խաղը՝ Պորցիան և Ներիսան
խոստանում են անկողին պառկել դատավորի և դպիրի հետ իրենց ընծաները վերադարձնելու
համար: Ավելացնում են, որ դա արդեն տեղի է ունեցել և ցույց են տալիս մատանիները: Ամուսինները
շշմած են: Սակայն Պորցիան և Ներիսան խոստովանում են, որ կատակել են: Ներիսան
Լորենցոյին և Ջեսիկային է հանձնում ակտը, որով Շեյլոկը նրանց է հանձնում ողջ իր
կարողությունը: Բոլորը տուն են մտնում Պորցիայի և Ներիսայի արկածները լսելու
համար:
Տես նաև Համլետ, Լիր արքա, Մակբեթ, Ռոմեո և Ջուլյետ, Օթելլո, Տասներկուերորդ գիշեր, Անտոնիոս և Կլեոպատրա, Ցիմբելին և Սոնետներ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Շեքսպիր | Վենետիկի վաճառականը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
марта 31, 2015
Rating:
.jpg)