Անաքսիմենես համառոտ

Անաքսիմենես
(համառոտ)


Անաքսիմենեսը (Ք. ա. VI դար) Անաքսիմանդրոսի աշակերտն է: Մեզ է հասել նրա «Բնության մասին» տրակտատի մի քանի դրվագ:
Անաքսիմենեսը գտնում է, որ սկզբնապատճառը անվերջ է, բայց այդ անվերջը օդն է, օդեղեն անսահման սուբստանցը: «Ինչպես մեր հոգին, օդը պահում և ղեկավարում է ամեն բան. շնչառությունը և օդն ընդգրկում են ողջ տիեզերքը»:
«Օդը այն է, ինչը մոտ է ոչ մարմնականին, և մենք ծնվում ենք դրա ազդեցության շնորհիվ: Հետևաբար օդն անվերջ ու առատաձեռն է և երբեք չի պակասում»:
Անաքսիմենեսը աստվածային է համարում է օդը, ինչպես և իր նախորդ երկու միլետացի նախորդները՝ Թալեսը և Անաքսիմանդրոսը:
Փիլիսոփան իր խնդիրն էր համարում ներմուծել այնպիսի ֆյուսիս, որից հնարավոր կլիներ ռացիոնալ և տրամաբանական եղանակով դուրս բերել բոլոր իրերը: Օդը այն տարրն է, որը բոլորից շատ է հակված փոփոխության և վարիացիաների: Սեղմվելով օդը սառչում է և վերածվում է ջրի, այնուհետև՝ հողի: Թուլանալով և ընդլայնվելով այն տաքանում է և վերածվում է հրի:
Անաքսիմենեսը սովորեցնում է, որ սառչողը սեղմվում է, իսկ տաքացողը՝ լայնանում: Շնչառությունը, երբ այն անցնում է սեղմված շրթունքների միջով, սառչում է, իսկ երբ անցնում է բաց շրթունքների միջով, դառնում է տաք:
Իրականության քանակային փոփոխությունները ծնում են ողջ բազմազանությունը: Հենց Անաքսիմենեսն է խստություն և տրամաբանական որոշակիություն հաղորդում միլետացիների մտքին, քանի որ սեղման և ընդլայնման պրոցեսների հետ միասին ներմուծվում է դինամիկ պատճառի սկզբունքը: Այդ պատճառը նրա դեպքում կատարյալ ներդաշնակության մեջ է «ֆյուսիսի» հետ:   
Անաքսիմենես համառոտ Անաքսիմենես համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:28:00 Rating: 5
Технологии Blogger.