Զենոն «Ապորիաներ» համառոտ

Զենոն
(համառոտ)


Էլեացի Զենոնը (Ք. ա. VI - V) Պարմենիդեսի աշակերտն է: Բախվելով ուսուցչի տեսության հակառակորդների հետ և պատասխանելով նրանց առարկություններին՝ կառուցում է փաստարկման մի ողջ համակարգ, որի նպատակն էր ցույց տալ, որ Պարմենիդեսի դրույթների անհեթեթությունը ապացուցողների դրույթներն ավելի անհեթեթ են: Հենց Զենոնն է շրջանառության մեջ դնում դիալեկտիկական մեթոդը:
Այսպես, ենթադրվում է, որ մեկնակետից շարժվող որևէ մարմին կարող է հասնել որևէ սահմանի: Բայց դա անհնար է: Նախքան նպատակին հասնելն այդ մարմինը պիտի անցնի ճանապարհի կեսը, իսկ մինչ այդ կեսի կեսը և այդպես առ անվերջ, որտեղ չկա զրո: Այս փաստարկը կոչվում է «Դիխոտոմիա»:
Հայտնի է նաև երկրորդ փաստարկը, որը կոչվում է «Աքիլլես»: Արագավազ Աքիլլեսը երբեք չի հասնի դանդաղաշարժ կրիային, որովհետև, ինչպես և նախորդ ապորիայի դեպքում, նախ ստիպված է անցնել ճանապարհի կեսը, կեսի կեսը և այլն:
 Երրորդ փաստարկը կոչվում է «Նետը»: Աղեղից բաց թողնված նետը, հակառակ համընդհանուր կարծիքի, չի շարժվում, այլ գտնվում է դադարի վիճակում: Չէ՞ որ թռիչքի յուրաքանչյուր պահի այն գտնվում է տարածական կետում, որն ինքը անշարժ է:
Չորրորդ փաստարկը ցույց է տալիս, որ արագությունը հասկացվում է որպես շարժման որակ, սակայն այն չունի օբյեկտիվություն: Այն հարաբերական է, հետևաբար հարաբերական է նաև շարժումը:
Զենոնը փաստարկում է նաև բազմակիության դեմ՝ պաշտպանելով մեկի տոտալությունը: Այսպես, բազմակիության գոյության համար անհրաժեշտ են մեկերը: Բայց դա անհնար է, որովհետև բազմակիությունը չի ճանաչում սահման և հիմնվում է անվերջ բաժանելիության վրա, և հետևաբար մեկերը, որոնք անհրաժեշտ են բազմության համար, չեն հավաքվում:
Չլինելով սոսկ սոփեստական ճամարտակություն և սրախոսություն՝ այս փաստարկները ամրապնդում են փորձի տվյալները վիճարկող լոգոսի դիրքերը: 
Զենոն «Ապորիաներ» համառոտ Զենոն «Ապորիաներ» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 14, 2015 Rating: 5
Технологии Blogger.