
Ղևոնդ Ալիշանի հռչակավոր «Պլպուլն Ավարայրի» պոեմը բաղկացած
է նախերգանքից և երեք մասերից: Քնարական սուբյեկտը դիմում է Լուսնին, որը Ավարայրի
ճակատամարտի վկան է: Խնդրում է «քաղցրախոսիկ պլպուլին» երգել հայոց անմահ քաջերի պատմությունը:
Պլպուլի սիմվոլի տակ հեղինակը նկատի ունի Եղիշեին, որն անապատում անց է կացնում ձմեռը,
իսկ ամռանը կանչում է քաջն Վարդանին: Պլպուլը երգում է մեռելոց և հույսի առասպելը,
դարերի հեռվից հաղորդում է հայոց նահատակության պատմությունը:
Առաջին մասը ներկայացնում է Վարդան Մամիկոնյանին, որը ճակատամարտից
առաջ մնացել է իր խոհերի հետ և որին այցելում է երազային տեսիլքը:
Երկրորդ հատվածը նկարագրում է ճակատամարտը: Երկինք ու երկիր
թնդում են մոլեգնած ամբոխի կատաղի ճիչերից: Վարդանի առաջնորդած ու նրա կոչերով ոգևորված
զորագունդը գործում է հրաշքներ և հայերի սխրագործությունից սարսափահար պարսից զորապետ
Մուշկան Նյուսալավուրտը ճարահատյալ մարտի է նետում հարբած փղերին: Աստված և մարդիկ
սարսափից քարանում են. այստեղ է, որ Վարդանը կատարում է նահատակության իր հրաշքը:
Ավարայրի դաշտում, Տղմուտ գետի ափին, զոհվում են՝ Գարեգինը,
Ռոստոմը, Վռամիկը, Արշավիրը, Արտակը, Խորենը, Արշակը և մյուսները:
Պոեմի երրորդ մասը նվիրված է Եղիշեին: Հեղինակն անդրադառնում
է նրա գործի անմահությանը: Եղիշեն վերհիշում է իր և Վարդանի մանկության ժամերը, իրենց
մտերմությունը: Նրանցից մեկը սիրում էր սուրը, մյուսը՝ գրիչը: Մեկը կոչված էր կատարելու
մեծ սխրանք, իսկ մյուսը պիտի սերունդներին հաղորդեր այն: Մտերիմ հոգին ճակատամարտից
հետո իջնում է դաշտը և անկենդան մարմինների մեջ ճանաչում է ընկերոջ մարմինն ու գրկում
է այն:
Ցավ ու վշտից Եղիշեն վերածվում է Բլբուլի և հայոց պատմության
մեջ արձագանքում է «Վարդա՜ն, Վարդա՜ն» հավերժական կանչը:
Կանչե´, պլպուլիկ, կանչե հոգեձայն,
Որ երկնուց ի վայր և Վարդան,
Հիշե զՀայաստան՝ տուն յուր սիրական,
Ղևոնդ Ալիշան | Պլպուլն Ավարայրի | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 30, 2015
Rating:
