
Չնայած որ Տորկվատո Տասսոն կյանքի օրոք հրաժարվել է «Ազատագրված
Երուսաղեմ» պոեմի առաջին խմբագրումից, այն շատ արագ տարածում է գտնում և ճանաչվում
է իտալական գրականության բարձրագույն նվաճումներից մեկը: Պոեմի խնդիրը համապատասխանում
էր կաթոլիկական հակազդեցության ժամանակների իտալական հասարակության տրամադրություններին:
Ներկայացնելով հեթանոսական և քրիստոնեական մշակույթների բախումը՝ հեղինակը մտադիր էր
ցույց տալ քրիստոնեական հավատի հզորությունը: Պոեմի թեման է խաչակիրների կողմից Երուսաղեմի
պաշարումն ու գրավումը: Տասսոյի մտահղացմամբ պոեմը պիտի ոգեշնչեր եվրոպացիներին որոշիչ
պայքար սկսելու թուրքերի առաջխաղացման դեմ: Սակայն անհավատների դեմ քրիստոնյաների պայքարը
խորհրդանշում էր նաև կաթոլիկության պայքարը ռեֆորմացիայի դեմ: Եթե Տասսոյի նախորդները
(Արիոստոյի գլխավորությամբ) պատմում էին քրիստոնեական ասպետների մասին հեգնանքով, ապա
Տասսոն ներկայացնում է նրանց լուրջ և օժտում է հզոր կրոնական մոտիվացումով:
Պոեմի կենտրոնական կերպարն է Գոտֆրիդ Բուլյոնացին, որը գլխավորում
է խաչակիրների զորքը: Խաչակիրները գրավել են Փոքր Ասիայի մեծ մասը և պաշարել են Երուսաղեմը,
որն անհավատների ձեռքին է: Քաղաքի պաշարումը նախաձեռնված է Աստծո հրամանով, որը Գոտֆրիդին
է փոխանցում Գաբրիել հրեշտակապետը:
Եգիպտոսի թագավորը փորձում է փրկագին վճարել քրիստոնյաներին
և խուսափել պատերազմից: Նրա վասսալը՝ Երուսաղեմի կառավարիչ Ալադինը, հավաքում է իսլամական
աշխարհի բոլոր ծայրերից հավաքված զինվորականների զորքը:
Աստվածային նախախնամությունը ղեկավարում է քրիստոնյաների
սխրանքները, մինչդեռ հեթանոսները ենթարկվում են դժոխքի սատանաներին: Պայքարն ըստ էության
բարձրագույն ուժերի միջև է, իսկ մարդիկ սոսկ նրանց նախասահմանած կարգի կատարածուներն
են:
Գոտֆրիդը երկար ժամանակ չի կարողանում հաղթել սարակենններին,
չնայած զինվորների հերոսությանը, մինչև որ ի վերջո երկնային ուժերի միջամտությունը ապահովում
է քրիստոնյաների հաղթանակը:
Պոեմում դժվար չէ նկատել «Իլիականի» և «Էնեականի» էպիկական
կառուցվածքի ազդեցությունը: Սակայն անտիկական պոեմների ազդեցությանը միահյուսված է
նաև Լոդովիկո Արիոստոյի «Մոլեգին Ռոլանդի» ազդեցությունը: Հենց Արիոստոյի ոգով են ստեղծված
պոեմի երկրորդ երգի Օլինդայի և Սոֆրոնիայի հուզիչ պատմությունը, որոնցից յուրաքանչյուրն
իրեն մեղավոր է համարում Աստվածամոր պատկերի գողության մեջ, որը սուլթան Ալադինը հրամայել
էր տեղափոխել մզկիթ, որտեղից այն անհետացել էր: Երկուսն էլ խարույկ են բարձրանում՝
քրիստոնյաներին Ալադինի հետապնդումներից փրկելու համար:
Այդպիսին է յոթերորդ երգում գեղեցկուհի սարակենուհի Էրմինիայի
փախուստի պատմությունը: Էրմինիան սիրահարված է քրիստոնյա ասպետ Տանկրեդին և ապաստան
է գտնում հովիվների մոտ: Նա Արձագանք-Էխոյին է պատմում իր սիրո տխուր պատմությունը:
Այդպիսին է տասնվեցերորդ երգը, որը պատմում է Արմիդայի այգում
ամեն բան մոռացած ասպետ Ռինալդոյի մասին: Արմիդան քրիստոնյաներին հետապնդող վհուկից
աստիճանաբար վերածվում է սովորական կնոջ, որին հաղթում է սերը Ռինալդոյի նկատմամբ:
Իր ստեղծագործության ամենաարժեքավոր կողմերով Տորկվատո Տասսոն
կապված է Վերածնության արվեստի հետ:
Տորկվատո Տասսո | Ազատագրված Երուսաղեմ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 29, 2015
Rating:
