Հերոդոտոս | Պատմություն | համառոտ



Հերոդոտոսին (Ք. ա. 484 - 425) հույները կոչում էին «պատմության հայր»: Նրա երկը՝ «Հիստորիան», թարգմանաբար նշանակում է հետազոտություն: Հետագայում գիրքը ստացել է «Մուսաներ» անունը և բաժանվել է ինը մասերի ըստ մուսաների թվի: Գրության նպատակը եղել է անցյալի մեծ գործերը մոռացությունից փրկելը: Հերոդոտոսը պատմողական շարադրանքի ներկայացուցիչ է: Նրանից առաջ ստեղծագործած լոգոգրաֆները սահմանափակվում էին տեղանքների և ցեղերի ցաք ու ցրիվ նկարագություններով: Հերոդոտոսը կապում է իր ողջ շարադրանքը մեկ սպառիչ թեմայի շրջանակներում: Թեման Ասիայի և Եվրոպայի միջև պայքարն է: Պատմությունը սկսվում է հոնիացիների դեմ լիդիացիների արշավանքներից: Դա առիթ է տալիս նրան ներկայացնելու Լիդիայի պատմությունը մինչև պարսիկների կողմից գրավվելը, իսկ հետո պարսկական կայսրության պատմությունը, որի էքսպանսիան թույլ է տալիս խոսել Բաբելոնի, Սկյութիայի, Լիբիայի և Թրակիայի մասին, ինչպես նաև ներգրավել որոշ դրվագներ հունական պատմությունից: Ք. ա. 478 թ. հունապարսկական կռիվների նկարագրության մեջ Հերոդոտը ընդգծում է Աթենքի բացառիկ դերը Հունաստանի համար: Պատմիչը բոլորովին զուրկ է պարսիկների հանդեպ թշնամական վերաբերմունքից: Պատմական պրոցեսների շարժման դրդապատճառների նրա դիտարկումները դեռևս կրում են դիցաբանական աշխարհայացքի հզոր ազդեցությունը: Ինչպես Էսքիլոսը և Սոփոկլեսը նա չի կասկածում, որ աստվածներն են կառավարում աշխարհը: Պատմության իրական ուժեր են ինչպես աստվածների նախանձը, այնպես էլ պատիժը անարդարության և չափազանցության համար:

Առասպելական նյութը «Պատմության» մեջ մեծ է: Պատկերման պլաստիկությունը ապահովում է Հերոդոտոսի գրական փառքը: Կրեսոսի, Սոլոնի և Կյուրոսի պատանեկության մասին նրա հաղորդումները իրենց հանրաճանաչությամբ կարող են համեմատվել Հոմերոսի պոեմների հետ:

Տես նաև Պլուտարքոս Զուգահեռ կենսագրություններ, Քսենոփոն Անաբասիս և Տակիտոս Կյանքը և գործը       
Հերոդոտոս | Պատմություն | համառոտ Հերոդոտոս | Պատմություն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 21, 2015 Rating: 5
Технологии Blogger.