Պլուտարքոս | Զուգահեռ կենսագրություններ | համառոտ


«Զուգահեռ կենսագրությունները» զույգ-զույգ գրված կենսապատումների շարք է, ընդ որում յուրաքանչյուր զույգ ներկայացնում է հույն և հռոմեացի պատմական գործիչների: Կենսագրության ամփոփիչ մասը համեմատում է այդ գործիչներին: Կան նաև առանձին կենսագրություններ, որոնք պատկանում են հեղինակի ստեղածագործության ավելի վաղ շրջանին: Հռոմեացի գործիչներին հույների հետ համեմատելու գաղափարը վկայում է Պլուտարքոսի հռոմեասիրության մասին: Համեմատությունները (Ալեքսանդր Մակեդոնացի և Հուլիոս Կեսար, Դեմոսթենես և Կիկերոն) երբեմն արհեստական են: Սակայն ինքնին վերցված, յուրաքանչյուր կենսագրություն ինքնուրույն ամբողջություն է: Պահպանվել է 23 զույգ, այսինքն՝ 46 կենսագրություն:
1.Էպամինոնդ – Սկիպիոն, 2. Կիմոն – Լուկուլուս, 3. Պելոպիդ – Մարկելուս, 4. Էվմեն – Սերտորիուս, 5. Փիլոպեմեն – Ֆլամինինուս, 6. Դեմոսթենես – Կիկերոն, 7. Լիկուրգոս – Նումա, 8. Թեսևս – Հռոմուլուս, 9. Թեմիստոկլես – Կամիլուս, 10. Լիսանդրոս – Սուլա, 11. Պերիկլես – Ֆաբիուս Մաքսիմուս, 12. Սոլոն – Պոպլիկոլա, 13. Արիստիդես – Կատոն, 14. Ագիս – Գրակքոս Ավագ, 15. Կլեոմենոս – Գրակքոս Կրտսեր 16. Դիոն – Բրուտուս, 17. Տիմոլեոն – Էմիլիուս Լեպիդուս, 18. Ալեքսանդր – Կեսար, 19. Ագեսիլաոս – Պոմպեոս, 20. Ալկիբիադես – Կորիոլանուս, 21. Փոկիոն – Կատոն, 22. Փոկիոն – Կատոն Կրտսեր, 23. Հալբա – Կատոն:    
Պլուտարքոսը կենսագրական ժանրի մեծ վարպետ է: Նա հետևում է ժանրի անտիկական կանոններին: Անձը հասկացվում է ստատիկորեն, որպես ավարտուն «բնավորություն»: Տեսականորեն ընդունելով, որ բնավորությունը ձևավորվում է շնորհիվ դաստիարակության և իր առաջ դնելով որոշակի խնդիրներ` անտիկականությունը երբեք չի ներկայացնում անձի զարգացումը: Անտիկական հեղինակին չեն հետաքրքրում հերոսի մանկությունը և պատանեկությունը, որպես նրա անձի զարգացման պատմական փուլեր: Գրողի ողջ ուշադրությունն ուղղված է գործչի ակմեին:
Կենսագրությունը երկու տիպի է: Առաջին տիպը գիտական է: Այն ունի տեղեկատվական բնույթ: Երկրորդ տիպը տալիս է գործչի կերպարի գեղարվեստական պատկեր և ներկայացնում է նրա բնավորությունը: Պլուտարքոսը Ալեքսանդր Մակեդոնացու և Հուլիոս Կեսարի կենսագրության սկզբում նշում է, որ բաց կթողնի բազմաթիվ պատմական տեղեկություններ. «Մենք գրում ենք կենսագրություններ և ոչ թե պատմություն»: Մանր վրձնահարվածների շնորհիվ ամբողջական պատկերի արարումը Պլուտարքոսի գեղարվեստական մեթոդն է: Նա չի խուսափում անեկդոտներից, ասեկոսեներից, որքանով դրանք ծառայում են իր նպատակին:
Հեղինակի կեցվածքը բարոյախրատական է: Նա սիրում է պատկերել հին օրերի գործիչների առաքինի հատկանիշները, սակայն չի սահմանափակվում միայն դրական հատկանիշների օրինակներով: Դեմետրիոս Պոլիորկետոսի և Մարկուս Անտոնիուսի կենսագրության ներածության մեջ նշվում է, որ մեծ մարդկանց հատուկ են ոչ միայն մեծ առաքինությունները, այլև մեծ արատները:
Պլուտարքոսը չի ձգտում լինել պատմիչ: Որպես պատմիչ նա չի կարող համարվել հունական գիտության փառքը: Սակայն հույն հեղինակներից քչերն են հետագայում վայելել Պլուտարքոսի ժողովրդականությունը: Տասնչորսերորդ դարից նա հայտնի է դառնում Արևմտյան Եվրոպայում: Նա գրավել է Էրազմ Ռոտերդամցուն, Ֆրանսուա Ռաբլեին, Միշել Մոնտենին, Ժան Ժակ Ռուսոյին, Ուիլյամ Շեքսպիրին, Պիեռ Կոռնեյլին, Ժան Ռասինին և ուրիշներին: 
Պլուտարքոս | Զուգահեռ կենսագրություններ | համառոտ Պլուտարքոս | Զուգահեռ կենսագրություններ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 5:02:00 Rating: 5
Технологии Blogger.