Ալբեր Կամյու «Կալիգուլա» համառոտ

Ալբեր Կամյու
Կալիգուլա
(համառոտ)

1945   

Կայսերական պալատը: Բոլորը փնտրում են Կալիգուլային, որն անհետացել է անձնական դրամայից հետո: Պահակը հայտնում է, որ կայսրին տեսել են այգում: Բոլորը դուրս են շտապում: Ներս է մտնում Կալիգուլան, որի հայացքը ցրված է, հագուստը՝ կեղտոտ: Ներս մտած Հելիկոնին բացատրում է, որ ուզում էր լուսինը և որ այսուհետ կլինի ավելի տրամաբանված: Նա կրկնում է դա նաև ներս մտած երիտասարդ Ցենզոնիային: Հետո հայտնում է գանձարանը լցնելու իր որոշման մասին: Բոլորին հարկավոր է մահապատժի ենթարկել, իսկ ունեցվածքը առգրավել: Ասում է, որ ուզում է հնարավոր դարձնել անհնարինը: Հրամայում է ներս բերել մեղավորներին և պահանջում է ամեն բան փոխել: Դա վախեցնում է ներկաներին:
Երեք տարի անց պատրիկիուսները դժգոհում են Կալիգուլայից: Երեք տարի է, ինչ նա ահի մեջ է պահում ողջ երկիրը: Շատերին է մահվան դատապարտել, շատերին ստորացրել է: Վիճակն անտանելի է, բայց նրանք չեն համարձակվում որևէ քայլի դիմել: Բոլորից շատ վրդովված են Մուցիուսը և Մերեյան: Նրանք պատրաստ են վրեժ լուծել: Ներս է մտնում Կալիգուլան Հելիկոնի և Ցեզոնիայի հետ: Հրամայում է սեղան գցել: Սենատորները սեղան են գցում: Ճաշի ընթացքում Կալիգուլան սենատորներից մեկին հիշեցնում է, թե ինչպես է սպանել նրա որդուն: Մի պահ առանձնանում  է Մուցիուսի կնոջ հետ: Ստիպում է սենատորներին պարել և ուրախանալ:  Պարզվում է, որ նա գրական երկ է հեղինակում: Բոլորը դուրս են գալիս: Մնում է միայն Կերեյան: Սա սրվակից ինչ-որ բան է խմում: Կալիգուլան մեղադրում է նրան հակաթույն խմելու մեջ: Հետո թունավորում է: Մահից հետո պարզում է, որ Կերեյան դեղ էր խմում: Զրուցում է Սկիպիոն բանաստեղծի հետ:
Կալիգուլան հանձնարարում է Հելիկոնին բերել լուսինը, և սա համաձայնում է: Սենատորներից մեկը զգուշացնում է Կալիգուլային, որ նրա դեմ դավադրություն է ծրագրվում: Կալիգուլան չի հավատում:
Կերեյան սկսում է համոզել Սկիպիոնին միանալ դավադիրներին: Գալիս է Ցեզոնիան և հայտնում է, որ Կալիգուլան իրեն վատ է զգում: Սենատորներից մեկը ասում է, որ ինքը Յուպիտերը պատրաստ է մեռնել Կալիգուլայի փոխարեն: Լիովին առողջ կայսրը ներս է մտնում, շնորհակալություն է հայտնում սենատորին և հրամայում է սպանել նրան: Մյուսներին քշում է: Մնում է Ցեզոնիայի հետ: Խոսում են սիրո և Կալիգուլայի ընտրած ճակատագրի մասին: Զրույցի վերջում խեղդում է Ցեզոնիային: Կալիգուլայի հայացքի մեջ խելագարության գծեր կան: Արտասանում է մենախոսություն իր ներքին վիճակի մասին:
Լսվում է աղմուկ: Ներս է մտնում Հելիկոնը, որին սպանում են դավադիրները: Կալիգուլան կոտրում է հայելին և ծիծաղում է: Դավադիրները խոցում են նրան դաշույններով, իսկ նա բղավում է, որ դեռ ողջ է:


Տես նաև Ալբեր Կամյու «Օտարը», «Ժանտախտը» և Ժան Պոլ Սարտր «Ճանճեր»     
Ալբեր Կամյու «Կալիգուլա» համառոտ Ալբեր Կամյու «Կալիգուլա» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 9:06:00 Rating: 5
Технологии Blogger.