.jpg)
Ժանտախտը քաղաք է
գալիս անսպասելիորեն: Քաղաքի փողոցներում հայտնվում են սատկած առնետներ: Դեռևս չգիտակցելով
քաղաքին սպառնացող աղետի սկիզբը բժիշկ Ռիեն լեռնային մի հանգստատուն է ուղարկում իր
կնոջը: Տնային գործերով նրան օգնելու է գալիս մայրը: Առաջինը ժանտախտից մահանում է
բժշկի տան պահակներից մեկը: Հիվանդների թիվն օրեցօր աճում է: Բժիշկ Ռիեն Փարիզից շիճուկ
է պատվիրում, որը մի փոքր օգնում է հիվանդներին, սակայն շուտով վերջանում է:
Օրանում հայտարարվում է կարանտին: Այն դառնում է փակ քաղաք:
Բժիշկին իր մոտ է հրավիրում քաղաքապետարանում ծառայող իր վաղեմի այցելուներից մեկը՝
Գրանը: Նրա հարևանը՝ Կոտարը, ցանկացել է ինքնասպանություն գործել: Պատճառն անհայտ է:
Գրանը նկատել է միայն, որ այդ դեպքից հետո Կոտարը շատ սիրալիր է դարձել մարդկանց հետ
շփման մեջ: Բժիշկը ենթադրում է, որ Կոտարի խիղճը մաքուր չէ, և նա այդկերպ փորձում է
սիրաշահել մարդկանց:
Գրանը ծեր մարդ է, հազիվ արտաբերող իր մտքերը: Բժիշկն իմանում
է, որ նա տարիներ շարունակ վեպ է գրում: Տանջվում է առաջին նախադասության վրա, որը
չի կարող հղկել:
Ժանտախտի առաջին օրերին բժիշկը ծանոթանում է Ֆրանսիայից ժամանած
լրագրող Ռայմոն Ռամբերի հետ և մեկ ուրիշ երիտասարդի, որի անունն է Ժան Տարու: Այս վերջինը
նոթատետրում մանրամասն գրառումներ է կատարում քաղաքում տեղի ունեցող զարգացումների
մասին: Հետագայում նա դառնում է բժիշկի մոտ ընկերը և օգնականը՝ կազմակերպոլով սանիտարական
ջոկատների հավաքագրումը:
Բնակիչները համաճարակի սկզբից ևեթ զգում են իրենց ասես բանտում:
Նրանք չեն կարող լքել քաղաքը, լողալ ծովում: Քաղաքը հսկվում է զինված մարդկանց կողմից:
Կոտարի նման մարդիկ պարենի սղության պայմաններում սկսում են զբաղվել մաքսանենգ առևտրով:
Ռամբերը ուզում է փախչել կնոջ մոտ: Այդ ընթացքում բժիշկ Ռիեն
օրական քսան ժամ հետևում է հիվանդներին: Տեսնելով բժշկի և Տարուի ջանքերը և անձնազոհությունը՝
Ռամբերը, երբ նրան վերջապես փախչելու հնարավորություն է ընձեռվում, մնում է քաղաքում
և միանում է նրանց պայքարին:
Ժանտախտից գոհ է միայն Կոտարը, քանի որ համաճարակը հնարավորություն
է տալիս նրան հարստանալ:
Մարդիկ, որոնք կորցրել են իրենց հարազատներին, այրում են
իրենց տները՝ հույս ունենալով այդպես կանգնեցնել համաճարակի ալիքը: Դիակներն այևս չեն
թաղում, այլ դուրս են հանում քաղաքից և այրում:
Կես տարի անց բժիշկ Կասելը ստեղծում է նոր շիճուկ Օրանում
տարածված ժանտախտի տարատեսակի համար: Որոշում են այն ներարկել փոքրիկ երեխային՝ քննիչ
Օտոնի որդուն: Ռիեն և նրա օգնականները մի քանի ժամ հետևում են երեխայի հոգևարքին:
Ձմեռվա հետ մահացու ելքերով հիվանդների թիվը սկսում է աստիճանաբար
պակասել: Համաճարակը սկսում է նահանջել:
Մարդիկ հակասական կերպով են արձագանքում այդ փաստին: Նրանք
դեռ չունեն փրկության հույս: Կոտարը խոստովանում է Ռիեին, որ երբ համաճարակն անցնի,
մարդիկ երես կթեքեն իրենից: Տարուի օրագրի վերջին տողերը հենց Կոտարին են վերաբերում:
Ինքը Տարուն հիվանդանում է և նրա ընկերը՝ Ռիեն, չի կարողանում օգնել նրան:
Փետրվարյան մի առավոտ մարդիկ ցնծում են՝ գիտակցելով, որ ժանտախտն
անցյալում է: Շատերը, սակայն, զգում են, որ այն անջնջելի փոփոխություն է մտցրել նրանց
մեջ: Նրանք դարձել են ասես վերացարկված:
Մի օր Ռիեն տեսնում է, թե ինչպես Կոտարը իր տան պատուհանից
կրակում է անցորդներին: Ոստիկանությունը դժվարությամբ է վնասազերծում նրան:
Վերադառնալով տուն՝ Ռիեն ստանում է հեռագիր, որը հաղորդում
է նրա կնոջ մահվան մասին: Նա գիտակցում է, որ իրեն համակած ցավի մեջ բացակայում է հանկարծակիությունը:
Լսելով փողոցից լսվող մարդկանց ուրախ ձայները՝ նա մտածում է, որ ամեն ուրախություն
վտանգված է: Ժանտախտի մանրէն երբեք չի մեռնում: Այն կարող է տասնամյակներով քնել, իսկ
հետո մի օր արթանանալ և փողոցները դարձյալ կլցվեն սատկած առնետներով:
Տես նաև Ալբեր Կամյու Օտարը, Կալիգուլա, Սիզիփոսի առասպելը և Անկում
Կամյու | Ժանտախտը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
февраля 09, 2015
Rating:
.jpg)