Ջեք Լոնդոն | Սպիտակ Ժանիք | համառոտ



Սպիտակ Ժանիքի հայրը գայլ է, իսկ մայրը՝ Կիչին, կիսով գայլ, կիսով շուն։ Ծնվել է Հյուսիսային Ծայրամասում և ձագուկներից միակն է ողջ մնացել։ Սովը դառնում է նրա քույրերի և եղբայրների մահվան պատճառ։ Հայրը՝ միաչքանի գայլը, շուտով ընկնում է լուսանի հետ անհավասար կռվում, իսկ գայլուկը և մայրը մնում են միայնակ։
Գայլուկը հանդիպում է իրեն անհայտ արարածների՝ մարդկանց։ Պարզվում է, նա տեր ունի՝ Մոխրագույն Կուղբը։ Մոխրագույն Կուղբը նորից դառնում է Կիչիի տերը։ Նրան է այժմ պատկանում նաև գայլուկը, որին նա տալիս է Սպիտակ Ժանիք անունը։ Սպիտակ Ժանիքին դժվար է հարմարվել նոր կյանքին, հնդկացիների բնակավայրում: Նա ստիպված է անդադար պաշտպանվել շների հարձակումներից, խստորեն հետևել մարդկանց կանոններին, որոնց համարում է աստվածներ, հաճախ կոպիտ, երբեմն արդար։
Շարժելով իր եղբայրակիցների և մարդկանց ատելությունը և մշտապես հակամարտելով բոլորի հետ, Սպիտակ Ժանիքը զարգանում է արագ, բայց միակողմանի։ Բնակավայրի տեղափոխման ժամանակ Սպիտակ Ժանիքը փախչում է, բայց, մնալով մենակ, զգում է վախ և միայնություն։ Տանջվելով լքվածությունից նա փնտրում և գտնում է հնդկացիներին։ Դառնում է լծկան շուն։ Որոշ ժամանակ անց նրան դնում են լծվածքի գլխամասում, որը ավելի է ուժեղացնում նրա հանդեպ եղբայրակիցների ատելությունը։
Տքնաջան աշխատանքը լծվածքում ավելի է ամրապնդում Սպիտակ Ժանիքին և հասունացնում նրան։ Նվիրվածությունը մարդուն դառնում է օրենք և ազատության մեջ ծնված գայլուկից ծնվում է շուն, որի մեջ շատ է գայլայինը, և այդուհանդերձ նա շուն է։ Մի անգամ՝ հարբեցնելով Մոխրագույն Կուղբին, Սիրունիկ Սմիթը նրանից գնում է Սպիտակ Ժանիքին և դաժանագույն հալածանքներով իրեն ենթարկում։ Սպիտակ Ժանիքը ատում է այդ նոր աստծուն, բայց ստիպված է հպատակվել նրան։ Սիրունիկ Սմիթը Սպիտակ Ժանիքին դարձնում է իսկական կռվաշուն։ Բայց բուլդոգի հետ մարտը կարող էր Սպիտակ Ժանիքի համար ճակատագրական լինել։ Բուլդոգը՝ կառչելով նրա կրծքավանդակից և սեղմելով ծնոտները, կախվում է նրանից, ատամներով աստիճանաբար դեպի վեր բարձրանալով և ուղղվելով դեպի կոկորդը։ Տեսնելով, որ մարտը պարտված է, Սիրունիկ Սմիթը, իրեն կորցրած, սկսում է ծեծել Սպիտակ Ժանիքին։ Շանը փրկում է մի բարձրահասակ, երիտասարդ տղամարդ՝ եկվոր ինժեներ Ուիդոն Սքոթը։ Ատրճանակի փողի օգնությամբ բացելով բուլդոգի ծնոտները, նա Սպիտակ Ժանիքին ազատում է մրցակցի մահացու բռնվածքից։ Այնուհետև նա գնում է շանը։
Սպիտակ Ժանիքը շուտով ուշքի է գալիս և նոր տիրոջ վրա թափում իր զայրույթն ու ատելությունը։ Սակայն Սքոթը կարողանում է փաղաքշանքով վարժեցնել շանը, և դա Սպիտակ Ժանիքի մոտ վերածնում է վաղուց նիրհած զգացումները։ Նոր տերը նրան տանում է Կալիֆորնիա։ Կալիֆորնիայում Սպիտակ Ժանիքը հարմարվում է լիովին նոր պայմաններին և դա նրան հաջողվում է։ Կոլլի հովվաշունը, որն երկար ժամանակ զայրացնում էր նրան, ի վերջո դառնում է նրա ընկերուհին։
Սպիտակ Ժանիքը սիրում է Սքոթի երեխաներին, նրան դուր է գալիս նաև Ուիդոնի հայրը՝ դատավորը։ Դատավոր Սքոթին հաջողվում է Սպիտակ Ժանիքին պաշտպանել մի դատապարտյալի՝ անուղղելի հանցագործ Ջիմ Հոլլիի ոճիրից։ Սպիտակ Ժանիքը ատամներով բռնում է Հոլլին, բայց վերջինս շան վրա արձակում է երեք գնդակ։ Գոտեմարտի արդյունքում շան մոտ մնում է ետին թաթի և մի քանի կողերի կոտրվածք։ Երկարատև ապաքինումից հետո Սպիտակ Ժանիքը վերադառնում է կյանք։ Շուտով նրա և Կոլլիի մոտ ծնվում են ձագուկներ։

Ջեք Լոնդոն | Սպիտակ Ժանիք | համառոտ Ջեք Լոնդոն | Սպիտակ Ժանիք | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 15, 2015 Rating: 5
Технологии Blogger.