Անտուան դը Սենտ-Էքզյուպերի | Փոքրիկ իշխանը | համառոտ



Վեց տարեկանում տղան կարդում է այն մասին, թե ինչպես է վիշապօձը կուլ տալիս իր զոհին և պատկերում է փղին կուլ տված օձին:  Դա վիշապօձի պատկերն էր, սակայն մեծահասակները նմանեցնում են այն գլխարկի: Տղան պատկերում է վիշապօձին նաև ներսից: Մեծահասակները խորհուրդ են տալիս տղային չզբաղվել հիմարությամբ և անցնել մաթեմատիկային, աշխարհագրությանը և ուղղագրությանը: Տղան հրաժարվում է նկարչի փայլուն կարիերայից և ընտրում է ուրիշ մասնագիտություն: Նա դառնում է օդաչու, սակայն շարունակում է ցույց տալ իր նկարը մեծահասակներին և բոլորը ասում են, որ դա գլխարկ է: Օդաչուն ապրում է միայնության մեջ, մինչև որ մի օր հանդիպում է փոքրիկ իշխանին:
Դա տեղի է ունենում Սահարայում: Այստեղ օդանավը վնասվում է, և օդաչուն անապատում հանդիպում է ոսկեհեր տղայի, որը խնդրում է նրան գառնուկ նկարել: Ի դեպ տղան առաջինն է, որ կարողանում է ճիշտ հասկանալ վիշապօձի նկարը: Փոքրիկ իշխանը ուրիշ մոլորակից է: Այդ մոլորակը մի տան չափ է, և Փոքրիկ իշխանը հետևում է իր մոլորակին: Սակայն նրա կյանքը անցնում է միապաղաղ և տխուր: Ամեն բան փոխվում է, երբ նրա մոլորակի վրա աճում է գեղեցկուհի վարդը: Փոքրիկ իշխանը սիրահարվում է վարդին: Սակայն վարդը թվում է նրան գոռոզ ու ինքնահավան: Ահա մի օր Փոքրիկ իշխանը հրաժեշտ է տալիս իր ծաղկին, որը վերջին պահին խոստովանում է, որ սիրում է նրան:
Փոքրիկ իշխանը այցելում է հարևան 6 աստղաբեկորները, որտեղ հաջորդաբար ապրում են՝ թագավորը, փառասերը, հարբեցողը, գործարարը, լապտերակիրը և աշխարհագրագետը: Պատմելով վերջինիս իր ծաղկի մասին՝ Փոքրիկ իշխանը հիշում է, որ մենակ է թողել վարդին: Սակայն նրա վիրավորանքը դեռ չի անցել, և նա շարունակում է իր ճանապարհը: Յոթերորդ մոլորակը Երկիրն է: Այստեղ Փոքրիկ իշխանն ընկերանում է աղվեսի, օձի և օդաչուի հետ: Օձը խոստանում է օգնել նրան, երբ կարոտի իր մոլորակը: Աղվեսը սովորեցնում է ընկերություն անել: Բոլորին էլ կարելի է ընտելացնել և բոլորի հետ կարելի է ընկերանալ, սակայն պետք է պատասխանատվություն կրել ընկերոջ համար: Փոքրիկ իշխանը որոշում է վերադառնալ իր վարդի մոտ:
Օդաչուն նկարում է Փոքրիկ իշխանի համար գառնուկ: Փոքրին իշխանը երջանիկ է, իսկ օդաչուն տխրում է, որովհետև հասականում է, որ իրեն նույնպես ընտելացրին: Օձը օգնում է Փոքրիկ իշխանին վերադառնալ իր մոլորակ:
Օդաչուն նորոգում է իր ինքնաթիռը և վերադառնում է ընկերների մոտ: Անցնում է 6 տարի: Այդ ժամանակվանից նա սիրում է նայել աստղերին: Բայց նա անհանգիստ է, քանի որ մոռացել է գառնուկի համար թոկ նկարել: Չէ՞ որ արձակված գառնուկը կարող է գտնել և ուտել վարդը: Եթե վարդն այլևս գոյություն չունի, ամեն բան աշխարհում կարող է փոխվել: Սակայն ոչ մի մեծահասակ երբեք չի հասկանա, թե ինչքան կարևոր է դա:

Տես նաև Ռիչարդ Բախ Լիվիգսթոն անունով ճայը և Էռնստ Հոֆման Ոսկե կճուճ  և Գաճաճ Ցախես

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի | Փոքրիկ իշխանը | համառոտ Անտուան դը Սենտ-Էքզյուպերի | Փոքրիկ իշխանը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 23:48:00 Rating: 5
Технологии Blogger.