Ալեքսանդր Դյումա «Սև կակաչ» համառոտ

Ալեքսանդր Դյումա
Սև կակաչ
(համառոտ)

1850   

Հոլանդիայի Հանրապետությունում իշխանական պայքար է։ Հոլանդիայի Մեծ պենսիոնարիուս Յան դե Վիտը իր եղբոր՝ Կոռնելիուս դե Վիտի՝ ամբարտակների գլխավոր տեսուչի հետ պայքարում են արքայազն Վիլհելմ Երրորդ Օրանացու դեմ, որը ցանկանում է ետ վերադարձնել Վիտերի կողմից չեղյալ հայտարարված շտատհալտերի պաշտոնը։ Առավելությունը արքայազնի կողմն է։
Օրանժիստ բժիշկ Տիկելարի սուտ մեղադրանքի պատճառով դատապարտված Կոռնելիուսը խոշտանգումների է ենթարկվում Բյույտենհոֆ ամրոցում: 1672 թ. օգոստոսի 20-ին նրան պիտի ազատեն և աքսորեն։ Եղբոր հետևից է գալիս Յանը։ Այդ ընթացքում ամբոխը մոլեգնում է ամրոցի մերձակայքում՝ պահանջելով Վիտերի հանձնումը։ Հեծելազորի կապիտան կոմս Թիլլին, արիաբար պաշտպանում է ամրոցը, սակայն ամբոխը շարժվում է դեպի Հաագայի Ժողովը, որտեղ պատգամավորներ Բովելտից և Ասպերենից պահանջում են ետ կանչել Թիլլիի հեծելազորը։
Վիտ եղբայրների անկեղծ զրույցից պարզ է դառնում, որ Յանի և Ֆրանսիայի ռազմական նախարար մարքիզ դե Լուվուայի միջև նամակագրությունը, որը Կոռնելիուսի մոտ է, վերջինիս կողմից չի ոչնչացվել, այլ պահվում է նրա ազգական Կոռնելիուս վան Բերլեի մոտ, որն ապրում է Դորդրեխտում։ Իր ծառա Կրակեի միջոցով Յանը վան Բերլեին հրաման է ուղարկում ոչնչացնել այդ փաստաթղթերը։ Եղբայրները բանտապահի դուստր Ռոզա Գրիֆուսի խորհրդով ամբոխի զայրույթից թաքնվում են ետնամուտքում և շարժվում են դեպի դարբասը, որպեսզի դուրս գան քաղաքից։ Սակայն դարբասը կողպված է արքայազն Օրանացու հրամանով, որն իր հավատարիմ գնդապետ վան Դեկենի հետ հեռվից հետևում է բանտի մոտ տեղի ունեցող իրադարձություններին։ Հիասթափված դե Վիտերը ուղևորվում են դեպի մյուս դարբասը, սակայն ամբոխը վրա է հասնում, սպանում է նրանց, իսկ արքայազն Վիլհելմը շուտով ընտրվում է Հոլանդիայի Հանրապետության շտատհալտեր։
Կոռնելիուս վան Բերլեն, որը բնակվում է Դորդրեխտում, բացարձակապես չի հետաքրքրվում քաղաքականությամբ և տեղյակ չէ իր ազգականի ցավալի մահվանից։ Իր վաճառական հորից ստացած մեծ ժառանգությունը վան Բերլեն դրամ մսխելու համար ընտրում է Հոլանդիայում տարածված ամենաթանկ հոբբին՝ կակաչների բուծումը։ Վան Բերլեն նույնիսկ չի կասկածում, որ ունի մահացու թշնամի՝ իր հարևան Իսահակ Բոքստելը, որը նույնպես պաշտում է կակաչները։ Բոքստելն ատում է Կոռնելիուսին և ամեն կերպ ջանում է փչացնել նրա կյանքը։ 1672 թ. հունվարին հեռադիտակի շնորհիվ տեսնում է, թե ինչպես է Կոռնելիուս դե Վիտը ազգականին փոխանցում եղբոր և մարքիզ դե Լուվուայի նամակագրությունը։ Իսկ Հաարլեմում՝ «կակաչների մայրաքաղաքում», Ծաղկաբույծների Ընկերությունը 100 000 գուլդեն պարգև է խոստանում նրան, ով կաճեցնի առասպելական սև կակաչը։ Երկու հարևանները պայքարի են բռնվում, սակայն վան Բերլեն, բնականաբար, Բոքստելից առաջ աճեցնում է կակաչի երեք սոխուկ։ Հարևանը հիշում է փաստաթղթերի մասին և հայտնում է Դորդրեխտի դատավոր վան Սպենենին և վերջինս ձերբակալում է Կոռնելիուսին և ուղարկում Հաագա։ Վան Բերլեն նվիրական սոխուկները վերցնում է իր հետ։
Հաագայում նա ծանոթանում է ծերունի Գրիֆուսի հետ, որն իր բանտապահն է։ Վերջինիս դուստրը՝ Ռոզան, սիրահարվում է վան Բերլեին։ Վերջինս, անտարբեր չլինելով Ռոզայի նկատմամբ և հիանալի հասկանալով, որ դատապարտված է կառափնարանի, նրան է կտակում իր երեք սոխուկները։ Բոքստելը՝ ուրիշի անվան տակ գալիս է Հաագա և ծանոթանում է Գերբրուկի՝ Կոռնելիուսի դահճի հետ։ Գերբրուկը խոստանում է մահապատժից հետո Բոքստելին հանձնել հանգուցյալի հագուստը, որտեղ Բոքստելի կարծիքով գտնվում են սոխուկները։ Սակայն մահապատժի ժամանակ հայտնվում է նորաթուխ շտատհալտեր արքայազն Օրանացու սուրհանդակը և հայտնում, որ մահվան դատավճիռը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Ավարը նորից խուսափում է Բոքստելից։
Կոռնելիուսին տեղափոխում են Լևեշտայնի ամրոց։ Ռոզան պաղատում է արքայազն Օրանացուն և վերջինս Գրիֆուսին նշանակում է Լևեշտայնի բանտապետ։ Ռոզան երեկոները հանդիպում է Կոռնելիուսի հետ։ Նրա հսկողությամբ Ռոզան սովորում է գրել և կարդալ, ինչպես նաև աճեցնում է սև կակաչի սոխուկներից մեկը՝ երկրորդը, իսկ երրորդը Ռոզան խնամքով պահում է իր խորդանոցում։ Լևենշտայն է ժամանում ոմն Յակոբ Գիզելս, որը մտերմանում է Գրիֆուսի հետ և ցանկանում կնության առնել Ռոզային։ Իրականում Գիզելսը նույն Բոքստելն է, որը ցանկանում է հայթհայթել սև կակաչի սոխուկը։ Վան Բերլեի սոխուկը ոչնչացվում է Գրիֆուսի հպատակի ձեռքով։ Ռոզայի սոխուկը ծլում է, բայց դրան տիրանում է Բոքստելը և հեռանում է Հաարլեմ։ Ռոզան, իր հետ վերցնելով երրորդ սոխուկը, գնում է նրա ետևից։
Հասնելով Հաարլեմ՝ Ռոզան ուղևորվում է Ծաղկաբույծների Ընկերության նախագահ Պետերս վան Սիստենսի մոտ, սակայն վերջինս չի հավատում պատմության իրականությանը։ Սև կակաչը դիտելու համար Հաարլեմ ժամանած արքայազն Օրանացին լսում է Ռոզային, որը նրան ցույց է տալիս երրորդ սոխուկը և Կոռնելիուս դե Վիտի նամակը Բերլեին, որով ապացուցվում է վան Բերլեի անմեղությունը։ Գնդապետ վան Դեկեն արքայազնի հրամանով Լևեշտեյնից բերում է Կոռնելիուսին։ Վիլհելմը սև կակաչի համար նախատեսված պարգևը հանձնում է Կոռնելիուս վան Բերլեին և Ռոզա Գրիֆուսին և տեղում պսակում է նրանց։ Բոքստելը, որը մասնակցում է արարողությանը, մահանում է կաթվածից։ Գրիֆուսը հաշտվում է իր փեսայի հետ, պաշտոնաթող է և բնակվում է Կոռնելիուսի և Ռոզայի հետ Դորդրեխտում՝ հսկելով կակաչների այգին։


Տես նաև Ալեքսանդր Դյումա «Երեք հրացանակիրներ», «Կոմսուհի դը Մոնսորո» և Ստենդալ «Պարմի մենաստանը»

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ալեքսանդր Դյումա «Սև կակաչ» համառոտ Ալեքսանդր Դյումա «Սև կակաչ» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 4:23:00 Rating: 5
Технологии Blogger.