Էդմոն Ռոստան | Սիրանո դը Բերժերակ | համառոտ

Թատրոնում անդրանիկ ներկայացում է: Գլխավոր դերում հանդես է գալիս միջակ դերասան Մոնֆլերին: Սակայն բանաստեղծ և արկածախնդիր գասկոնացի Սիրանո դը Բերժերակը արգելել է նրան երևալ թատրոնում, այնպես որ դահլիճ մտնող հրացանակրի ձայնը լսելիս դերասանն իսկույն փախչում է: Ցանկանալով պատժել Սիրանոյին՝ մի քանի ցուցամոլ ազնվականներ սկսում են կատակել նրա քթի առիթով: Գեղեկցությամբ չփայլող, հսկայաքիթ Սիրանոն կարդում է բանաստեղծական մենախոսություն քթի բոլոր արժանիքների մասին: Որպես իսկական պոետ նա կռվում է՝ միաժամանակ արտասանելով իր տողերը և բանաստեղծության ավարտին հասցնում հարվածն իր մրցակցին:
Հանրությունը ցրվում է: Սիրանոն տխուր է: Նա սիրահարված է իր զարմուհի Ռոկսանին, սակայն իր տեսքից քաշվելով՝ չի համարձակվում բացատրվել: Հանդիպում  է Ռոկսանին: Վերձինս հայտնում է, որ սիրահարված է գեղեցկատես Քրիստիան դը Նևիլետին: Սիրանոն փորձում է ակնարկել, որ ընտրյալը կարող է լինել ոչխարի նման հիմար, սակայն Ռոկսանը չի ուզում լսել անգամ այդ մասին: Նևիլետը ծառայության է նշանակվել Սիրանոյի գնդում. Ռոկսանը համոզում է Սիրանոյին հովանավորել և պաշտպանել իր սիրեցյալին:
Սիրանոն երեկոյան իր զինակիցներին պատմում է նախորդ օրվա իր սխրագործության մասին: Ինչ-որ նորեկ անվերջ փորձում է ծաղրել նրա քիթը: Սիրանոն բոլորին խնդրում է թողնել իրեն այդ երիտասարդի հետ: Իմանալով, որ Սիրանոն Ռոկսանի զարմիկն է, Նևիլետը ներողություն է խնդրում իր կատակների համար և ասում է, որ սիրում է պոետի զարմուհուն: Ընկերանում են, որից հետո Սիրանոն դառնում է Նևիլետի գլուխը և չտեսնված գեղեցկության բանաստեղծական նամակներ է թելադրում և տրամադրում տղային: Գրում է դրանք՝ ի սրտե սիրելով Ռոկսանին, լինելով անկեղծ, կրքոտ ու ազդեցիկ: Իրիկնային մի հանդիպման ժամանակ նամակների տողերին սիրահարված Ռոկսանը զարմանում է, որ Նևիլետը բոլորովին պերճախոսությամբ աչքի չի ընկնում: Խավարում օգնության է հասնում Սիրանոն և խոսքերով նորից դյութում աղջկան: Ռոկսանը համաձայնում է համբուրել սիրեցյալին: Համբույրը բաժին է հասնում Նևիլետին:
Ռոկսանին է սիրում նաև Սիրանոյի գնդի հրամանատար դը Գիշը: Սա նամակ է ուղարկում Ռոկսանին: Աղջիկը փոխում է նամակի բովանդակությունը և համոզում է քահանային, որ դա իրեն և Նևիլետին ամուսնացնելու հրաման է: Իմանալով դրա մասին՝ գազազած դը Գիշը հայտարարում է, որ գունդը պիտի մեկնի ճակատ: Ամուսնական առաջին գիշերը խափանվում է:
Առաջին գծում ծանր է: Գվարդիականները շրջապատված են թշնամու կողմից: Սիրանոն Նևիլետից ծածուկ տղայի անունից սիրային նամակներ է փոխանցում Ռոկսանին, որովհետև Նևիլետը խոստացել էր ամեն օր նամակ ուղարկել կնոջը: Անսպասելիորեն ճակատ է գալիս ինքը՝ Ռոկսանը: Գրկելով Նևիլետին՝ հայտարարում է, որ միշտ սիրում էր նրան իր գեղեցկության համար, իսկ հիմա սիրում է նաև հոգին: Պատճառը հրաշալի նամակներն են: Նևիլետը սարսափահար է: Ուրեմն Ռոկսանը սիրում է ոչ թե իրեն, այլ Սիրանոյին: Մտադիր է ամեն բան հայտնել Ռոկսանին: Սակայն չի հասցնում: Թշնամու գնդակը սպանում է նրան: Սիրանոն որոշում է պահել Քրիստիանի գաղտնիքը:
Անցնում է 10 տարի: Ռոկսանը ապրում է մենաստանում: Ամեն շաբաթ նրան է այցելում Սիրանոն: Պոետը աղքատ է, ձեռք է բերել բազում թշնամիներ: Մի օր նրա գլխին է կոտրվում հսկայական գերանը: Դա այն օրերից է, երբ նա այցելում է Ռոկսանին: Ռոկսանը զարմացած է: Սիրանոն առաջին անգամ է ուշանում: Խնդրում է Ռոկսանին թույլ տալ իրեն կարդալ Քրիստիանի վերջին նամակը: Այնպես ոգեշունչ է կարդում, որ Ռոկսանը ակամայից հասկանում է, թե ինչ դեր է խաղացել Սիրանոն վերջին 10 տարվա ընթացքում: Հարցնում է պոետին, թե ինչու որոշեց խախտել լռությունը: Սիրանոն հանում է գլխարկը: Նրա գլուխը կապկպած է: Ասում է, որ իրեն սպանել է մի քինախնդիր սրիկա: Ռոկսանը ողբում է: Ողջ կյանքը սիրել է մեկին, և այդ էակը նորից անհետանում է:
Սիրանոն հանում սուսերը և հարվածներ է հասցնում անտեսանելի թշնամիներին՝ վախկոտությանը, ստին, հերյուրանքին, երեսպաշտությանը: Մահանում է սուսերը ձեռքին:   

Տես նաև Ալեքսանդր Դյումա Երեք հրացանակիրներ, Վիկտոր Հյուգո Իննսուներեքը, և Էթել Լիլիան Վոյնիչ Բոռը

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Էդմոն Ռոստան | Սիրանո դը Բերժերակ | համառոտ Էդմոն Ռոստան | Սիրանո դը Բերժերակ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 5:04:00 Rating: 5
Технологии Blogger.