Ջոան Ռոուլինգ | Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը | համառոտ



Հոգվարթս մեկնելու նախորդ գիշերը Հարրին իմանում է փախած բանտարկյալի` Սիրիուս Բլեքի մասին։ Պարզվում է, որ նա դատապարտված մարդասպան է և ցանկանում է սպանել Հարիին։ Հոգվարթսի ճանապարհին մի դեմենտոր Հարրիի ուշաթափության պատճառ է դառնում։ Հարրին, Ռոնը և Հերմիոնան իմանում են, որ դեմենտորները պետք է շրջափակեն դպրոցը՝ Հարրիին Բլեքից պաշտպանելու համար։ Հոգվարթսում Հարրին մի շարք խնդիրներ ունի` կապված դեմենտորների հետ` այդ թվում նաև քվիդիչի ընթացքում, երբ 50 ոտնաչափ բարձրությունից ուշաթափ ընկնում է իր թռչող ցախավելից։ Հարրիի հետ դասից դուրս պարապող Լյուպինը սովորեցնում է նրան Պատրոնուսի կախարդանքը, որպեսզի Հարրին կարողանա ետ մղել դեմենտորներին։
Հոգսմեդ գյուղ անօրինական այցի ժամանակ Հարրին թաքուն ականջ է դնում իր ուսուցիչներից մեկի և Ֆաջի զրույցին, որն առնչվում է Բլեքին, Բլեքը եղել է Հարրիի ծնողների ընկերը, սակայն դավաճանել է նրանց և Վոլդեմորթին թույլ տվել տուն մտնել։ Նա նաև սպանել էր 13 Մագլների և նրանց հին ընկեր Փիթեր Փեթիգրյուին։ Ռոնի և Հերմիոնայի ընկերությունը տուժում է, երբ Ռոնը կարծում է, թե Հերմիոնայի կատու Կրուկշանկսը կերել է իր առնետին` Սկաբերսին։ Ամանորին Հարրին ստանում է առեղծվածային նվեր` «Firebolt» ցախավելի վերջին մոդելը։ Վախենալով, որ այն կարող է անիծված լինել` Հերմիոնան ուղարկում է նվերը պրոֆեսոր ՄաքԳոնալին:
Ռոնը, Հերմիոնան և Հարին մեծ ճիգեր են գործադրում Հագրիդի հիպոգրիֆին` Բաքբիկին փրկելու համար։ Նրանց ճիգերը ապարդյուն են, սակայն շուտով Սկաբերսը վերահայտնվում է, որից հետո նրանք իմանում են, որ Բաքբիկը մահապատժի է ենթարկվել։ Շունը քարշ է տալիս Ռոնին թունելի միջով մինչև «ճչացող խրճիթ»։ Հարրին և Հերմիոնան հետևում են նրանց, և այնտեղ գտնում են Ռոնին և Սիրիուսին։ Վերջինս շնից կերպարանափոխված է լինում մարդու։ Լյուպինը ներս է մտնում, և նրանք բացատրում են իրավիճակը Հարրիին և իր ընկերներին։ Պարզվում է, որ Լյուպինը գայլամարդ է։ Լյուպինը բացատրում է, որ Ռոնի առնետը ոչ այլ ոք է, քան կենդանական կերպարանք առած Փեթիգրյուն, որը պարզապես թաքնվում էր Բլեքից։
Ժամանում է Սնեյփը` Բլեքին ձերբակալելու, սակայն Հարրին անգիտակից վիճակում հարվածում է նրան։ Լյուպինն ու Բլեքը կերպարանափոխում են Փոթիգրյուին` մարդու կերպարանք տալով և պատրաստվում սպանել նրան, սակայն Հարրին կանգնեցնում է նրանց, քանի որ մտածում է, որ իր հայրը դա չէր անի։ Նրանք վերադառնում են Հոգվարթս: Լյուպինը կրկին վերածվում է գայլամարդու և դառնում կատաղի` ձեռքից բաց թողնելով այն դեղորայքը, որը նրան թույլ կտար ունենալ մարդկային ուղեղ կենդանու մարմնի մեջ։ Փոթիգրյուն կրկին փախչում է, սակայն Բլեքը թույլ չի տալիս Լյուպինին հարձակվել այլոց վրա։
Զարթնելով հիվանդանոցում՝ Հարրին, Ռոնին և Հերմիոնան իմանում են, որ Բլեքը արժանացել է դեմենտորի համբույրին, որի արդյունքում հոգին վերանում է։ Դամբլդորը խորհուրդ է տալիս Հերմիոնային և Հարրիին օգտագործել Հերմիոնայի` ժամանակը վերադարձնող սարքը, որը կարող է նրանց ետ դարձնել ժամանակի մեջ և փրկել Բաքբիկին։ Այնուհետև Հարրին վերադառնում է Դարզլիների մոտ։

Ջոան Ռոուլինգ | Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը | համառոտ Ջոան Ռոուլինգ | Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 29, 2015 Rating: 5
Технологии Blogger.