Էռնեստ Հեմինգուեյ | Ում մահն է գուժում զանգը | համառոտ



Ամերիկացի Ռոբերտ Ջորդանը, որը մասնակցում է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին հանրապետականների կողմում, հանձնարարություն է ստանում հարձակումից առաջ պայթեցնել կամուրջը: Մի քանի օր նա պիտի անցկացնի ոմն Պաբլոյի պարտիզանական ջոկատում: Պաբլոյի մասին ասում են, որ նա պատերազմի սկզբում ավելի շատ ֆաշիստ է սպանել, քան ժանտախտը, իսկ հետո հարստացել է և ուզում է հեռանալ հանգստի: Պաբլոն հրաժարվում է մասնակցել հանձնարարությանը, սակայն Ջորդանին նեցուկ է լինում հիսնամյա Պիլարը՝ Պաբլոյի կինը, որին պարտիզանները ավելի են հարգում, քան Պաբլոյին: Հենց նրան էլ ջոկատի հրամանատար են ընտրում:
Պիլարը հանրապետական է: Նաև գուշակուհի: Ռոբերտի ձեռքը նայելուց հետո հասկացել է, որ սա ավարտում է իր կյանքի ուղին: Նաև հասկանում է, որ Մարիա անունով մի աղջկա և Ռոբերտի միջև ծագել է ուժեղ զգացմունք: Այդ աղջկա ծնողներին սպանել են ֆաշիստները: Առաջին իսկ գիշերը Պիլարը գալիս է Ռոբերտի մոտ:
Հաջորդ օրը Ռոբերտը Պիլարի և Մարիայի հետ գնում է Էլ Սորդոյի՝ հարևան պարտիզանական ջոկատի հրամանատարի մոտ: Ճանապարհին Պիլարը պատմում է, թե ինչպես էր սկսվում հեղափոխությունը իրենց փոքրիկ քաղաքում: Ասում է, որ Աստված չկա, հակառակ դեպքում նա չէր թույլ տա այս պատերազմը: 
Պատմությունը շարժում է Ռոբերտի հիշողությունը: Իսպանիայի հետ նրան կապել է մասնագիտությունը: Նա դասախոսում է համալսարանում: Հետո նա գիրք կգրի այս ամենի մասին:
Կամուրջը պայթեցնելու ժամանակ նա կարող է մեռնել: Ջոկատը փոքր է: Յոթ հոգի: Հակառակի նման սիրահարվել է: Գուցե դա է այն ամենը, որ նա դեռ կարող է վերցնել կյանքից: Երբ վերադառնում են ճամբար, ձյուն է գալիս: Մայիսին դա շատ անսովոր է: Պաբլոն անվերջ խմում է:
Էլ Սորդոն խոստման համաձայն հայթայթում է ձիեր, սակայն ճանապարհին ճակատամարտի է բռնվում թշնամու հետ, և նրա ջոկատը կոտորվում է: Դրանով անհաջողությունները չեն ավարտվում: Հարձակման նախորդ գիշերը ճամբարից փախչում է Պաբլոն՝ տանելով իր հետ պայթուցիկի արկղը:
Ջորդանին զեկուցում են ֆաշիստների մոտենալու մասին: Սուրհանդակ է ուղարկում հրամանատարի մոտ հաղորդելու, որ անսպասելի հարձակումը հիմա անհնար է:  
Վերջին գիշերըՄարիայի կողքին պառկած Ջորդանը մտովի ամփոփում է իր կյանքը: Չի վախենում մահից: Միայն վախենում է մտքից, որ չի կարողանա կատարել իր պարտքը:
Առավոտյան վերադառնում է Պաբլոն. բերել է ձիեր և մարդիկ: Զղջացել է և վերադարձել: Չիմանալով հասել է արդյոք իր սուրհանդակը հրամանատարի մոտ, թե ոչ՝ Ջորդանը իր ջոկատով շարժվում է դեպի գետը: Մարիան մնում է ձիերի մոտ: Ջորդանը դնում է պայթուցիկը կամրջի տակ:
Սուրհանդակը ոչ մի կերպ չի կարողանում հասնել հրամանատարին: Երբ հասնում է, ուշ է: Հարձակումը հնարավոր չէ հետաձգել: Կամուրջը պայթեցված է: Ջորդանի ձին ընկնում է և սեղմում է հեծյալին: Ջորդանի ոտքը կոտրվում է: Պետք է համոզել Մարիային, որ թողնի իրեն:
Ջորդանը մնում է մենակ գնդացրի մոտ:
Աշխարհը լավ տեղ է, մտածում է նա: Աշխարհի համար արժե կռվել: Ստիպված ես լինում սպանել: Միայն թե չպետք է սկսել սիրել սպանությունը: Հիմա նա փորձում է լավ ավարտել կյանքը: Նա կփորձի մի փոքր կանգնեցնել թշնամուն: Դա կարող է շատ բան լուծել: Լավ կլիներ մի սպա սպանել:
Եվ այդ պահին հովիտ է դուրս գալիս թշնամու սպան…

Տես նաև Էռնեստ Հեմինգուեյ Ծերունին և ծովը, Ջերոմ Սելինջեր Տարեկանի արտում՝ անդնդի եզրին և Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ Մեծն Գեթսբին   

Էռնեստ Հեմինգուեյ | Ում մահն է գուժում զանգը | համառոտ Էռնեստ Հեմինգուեյ | Ում մահն է գուժում զանգը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:13:00 Rating: 5
Технологии Blogger.