
Հեղինակը զգուշացնում է, որ չի պահպանելու գեղարվեստական
երկի գրության կամ ժանրի կանոնները, չի հետևելու ժամանակագրությանը:
Տրիստրամ Շենդին ծնվել է 1718 թ. նոյեմբերի հինգին, սակայն
նրա դժբախտությունները սկսվել են դեռ դրանից 9 ամիս առաջ, բեղմնավորման ժամանակ, քանի
որ մայրիկը, իմանալով հոր ճշտապահության մասին, ամենաանհարմար պահին հարցրել է, թե
չի մոռացել արդյոք նա լարել ժամացույցը:
Հերոսը պատմում է Շենդիների մասին՝ պնդելով, որ նրանք բոլորն
էլ տարօրինակ են: Բազում էջեր են նվիրված նրա հորեղբայր Թոբիին, որը ռազմի մարդ էր
և որի տարօրինակություններին սկիզբ է դնում աճուկի շրջանում ստացված վերքը: Չորս տարի
մնալով անկողնում՝ այդ ջենթլմենը չի դավաճանում իր սիրած գործին և ֆորտիֆիկացիայի նախագծեր
է անում քարտեզի վրա:
Մոր ամուսնական պայմանագրի համաձայն Շենդին պիտի անպայման
լույս աշխարհ գար գյուղում՝ Շենդիհոլ կալվածքում: Դա մեծ ազդեցություն թողեց Շենդիի
կյանքի վրա, ինչպես նաև քթի ձևի, քանի որ գյուղի բժիշկները ծննդաբերության ժամանակ
փոքր-ինչ ձևափոխեցին այն: Ծննդաբերության ընթացքում հյուրասենյակում խաղաղ զրուցում
էին Տրիստրամի հայր Ուոլթեր Շենդին, հորեղբայր Թոբին և քաղաքից հրավիրված, սակայն ավելորդ
դարձած բժիշկ Սլոպը:
Հայրը ատում էր Տրիստրամ անունը, քանի որ արժանի էր համարում
որոշ քրիստոնեական անունները: Բացի այդ նա գտնում էր, որ ծննդաբերության ամենալավ եղանակը
կեսարյան հատումն է, չէ՞ որ այդպես են ծնվել Հուլիոս Կեսարը և Սկիպիոն Աֆրիկացին: Ինչ
վերաբերում է տափակացած քթին, ապա դա առանձին դժբախտություն էր նրա համար, քանի որ
Շենդիների ընտանիքում միշտ տիրել է այն կարծիքը, որ երկար քթերը առավելություն ունեն
կարճերի նկատմամբ:
Վախենալով քթի վնասվածք ստացած նորածնի կյանքի համար՝ հայր
Շենդին իսկույն որոշում է կնքել նրան և ընտրում է Տրիսմեգիստ անունը: Սակայն աղախինը,
որ տանում էր երեխային քահանայի մոտ, մոռանում է այդ դժվար անունը, և երեխային կնքում
են Տրիստրամ:
Հայր Շենդիին է այցելում քահանա Յորիկը, որը ծառայություն
է մատուցում տեղի եկեղեցում: Բողոքում է, որ Տրիստրամին դժվար է տրվում կրոնական սովորույթների
կատարումը: Հորեղբայր Թոբին խորհուրդ է տալիս ընտանեկան ուսուցիչ վերցնել ոմն Լեֆեվրի
և պատմում է նրա կյանքի պատմությունը, որի էությունը հանգում է պատերազմում առողջությունը
և ոգին կորցնելուն: Պատմողը շեղվում է և սկսում է պատմել հորեղբայր Թոբիի և կանանց
բարդ հարաբերությունների մասին: Թոբին իր վնասվածքի պատճառով քաշվում էր կանանցից,
սակայն մի օր սիրահարվում է լեդի Վոդմենին:
Պատմողը դարձյալ շեղվում է: Ինքը Տրիստրամ Շենդին ուղևորվում
է մայրցամաք: Ճանապարհին նրան տանջում է ծովային հիվանդությունը: Լինում է Բուլոնում
և Մոնտրեյում: Առաջինում ուշագրավ ոչինչ չկա, երկրորդում դա իջևանատան տիրոջ աղջիկն
է: Լիոնում իրեն պարտավորված է զգում այցելել աշտարակ և դիտել ժամացույցի մեխանիզմը,
իսկ հետո գրադարան, որտեղ մտադիր է տեսնել չինական պատմության 30 հատորները: Իհարկե,
նա ոչինչ չի հասկանում ո´չ ժամացույցներից, ո´չ էլ չինարենից: Այնուհետև նրա ուշադրությունը
գրավում է դժբախտ սիրահարների գերեզմանը, և նա պատմում է Ամանդուսի և Ամանդայի ողբերգական
սիրո պատմությունը:
Կորցնելով նոթատետրը, որի մեջ մտադիր էր գրի առնել իր ուղևորության
անցքերը և բացահայտելով կորուստը՝ համեմատում է իրեն ավանակը կորցրած Սանչո Պանսայի
հետ:
Աանգեդոկ գյուղում նրան հրապուրում է բնակիչների պարզ բարքը:
Նրան հրավիրում են պարի և մեկ պար պարելուց հետո, նա որոշում է վերցնել փետուրը, որպեսզի
շարունակի հորեղբայր Թոբիի սիրային արկածների պատմությունը: Նկարագրվում են բազմաթիվ
հնարքները, որոնց շնորհիվ այրի Վոդմենը վերջապես գրավում է հորեղբայր Թոբիի սիրտը:
Տրիստրամի հայրը, իմանալով այս մասին, որպես կանանց հրաշալի գիտակ, իր պարտքն է համարում
որոշ խորհուրդներ տալ եղբորը, իսկ կապրալ Տրիմը՝ Թոբիի ընկերը, պատմում է նրան իր եղբոր
սիրավեպի մասին հրեա-երշիկագործի կնոջ հետ:
Վեպն ավարտվում է ցուլի մասին Օբադիա անունով ծառայի զրույցով:
Շենդիի մոր այն հարցին, թե այդ ինչ պատմություն է, Յորիկը պատասխանում է, որ խոսքը
Սպիտակ Ցուլի, իր լսածներից ամենահրաշալի պատմության մասին է:
Տես նաև Դանիել Դեֆո Մոլ Ֆլենդերս, Ալեն Ռընե Լըսաժ Կաղ սատանան և Հայնրիխ Հայնե Գերմանիա. Ձմեռային հեքիաթ
Լորենս Սթեռն | Տրիստրամ Շենդի | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 20, 2015
Rating:
