
Ապրանքը ունի երկու արժեք՝ սպառողական արժեք և փոխարժեք:
Փոխարժեքը թույլ է տալիս հավասարեցնել միանգամայն տարբեր ապրանքներն ըստ ապրանքային
միավորը արտադրելու համար անհրաժեշտ ժամանակի քանակի: Սակայն բանն այն է, որ ապրանքափոխանակությունը
ոչ այնքան իրերի, որքան մարդկանց փոխհարաբերություն է: Դասական տնտեսությունն այստեղ
անզոր է:
Առք ու վաճառքի առարկա է ոչ միայն իրը, այլև աշխատանքը: Կապիտալիստը
վճարում է աշխատավորին և նրա ընտանիքին ապրուստի համար անհրաժեշտ գինը: Սակայն աշխատանքը
պարզ ապրանք չէ: Այն ստեղծում է նկատի չառնված հավելյալ արժեք: Աշխատավորը 6 ժամվա
ընթացքում ստեղծում է այնքան, որքան անհրաժեշտ է իրեն կյանքի համար: Սակայն աշխատելով հավելյալ 6 ժամ ևս, որոնց դիմաց գործատուն չի վճարում, վարձու աշխատողը ստեղծում է
հավելյալ արժեք: Հաստատուն կապիտալի և փոփոխական կապիտալի տարբերությունը տալիս է կապիտալիստական
արտադրության բանաձևը: Փող – Աշխատանք – Նախնական կապիտալ + Հավեյլալ արժեք:
Անվերջ աճող հավելյալ արժեքը չի սպառվում կապիտալիստի կողմից:
Նա ներդնում է այն գործի մեջ: Այսպես, ունենում ենք հարստության կուտակում մի բևեռում,
որը ստեղծում է չքավորության իրավիճակ մյուսում: Որքան ավելի քիչ են մագնատները, այնքան
ավելի շատ են լյումպենները: Կապիտալի մոնոպոլիան դառնում է արտադրության եղանակի միջնորդ:
Արտադրության միջոցների կենտրոնացումը և աշխատանքի սոցիալիզացիան հակասության մեջ են
մտնում մասնավոր սեփականության էության հետ:
Պրոլետարի հաղթանակը կնշանակի մարդկության վերածնունդ: Բայց
ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ: Կոպիտ կոմունիզմի համար բավական է աշխատանքի և աշխատավարձի
համընդհանրացումը: Հասարակության հասունության ցուցիչ է վերաբերմունքը կնոջ նկատմամբ:
«Այդ հարաբերության բնույթից երևում է, թե որքան է մարդն ինքն իր համար դարձել սեռային
էակ… որքան է ուրիշ մարդը որպես ուրիշ դարձել նրա համար պահանջմունք»:
Քաղաքական իշխանությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ կազմակերպված
բռնություն: Ահա ինչու ազատագրումը անմտածելի է այլկերպ քան պետությունից դուրս: Պրոլետարական
պետության ձեռքում իշխանության կենտրոնացումը պիտի միջանկյալ օղակ դառնա բուրժուական
հասարակությունից ազատ ասոցիացիային անցնելու ճանապարհին, որտեղ յուրաքանչյուրի զարգացումը
պայման կլինի բոլորի զարգացման համար:
Տես
նաև Ադամ Սմիթ Հետազոտություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների վերաբերյալ, Նիկոլո Մաքիավելի Տիրակալը և Թոմաս Մոր Ուտոպիա
Կառլ Մարքս | Կապիտալ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 17, 2015
Rating:
