Թոմաս Մոր | Ուտոպիա | համառոտ

Անգլիացի հումանիստ Թոմաս Մորի (1478-1535) գրական փառքը կապված է գլխավորապես «Ուտոպիա» տրակտատի հետ: «Ուտոպիան» (հունարեն ou+topos=անտեղի) նշում է տեղը, որը չունի գոյություն: Արդեն Պլատոնը իր «Պետության» մեջ նկարագրում է կատարյալ քաղաք, որը տեղ չունի երկրի վրա: Մորի ստուգաբանական մոտեցումը կյանք է տալիս «ուտոպիա» տերմինին՝ ցույց տալով դրա անհրաժեշտությունը:
Ուտոպիայի մայրքաղաքն է Ամաուրոտոն (հունարեն amaurotos նշանակում է անհետացող): Ուտոպիայի հիմնական գետը կոչվում է Անիդրա (anhydrous=անջուր): Երկրի տիրակալը կոչվում է Ադեմ (a+demos=անժողովուրդ):
Մորին ներշնչած աղբյուրների թվում են, իհարկե, Պլատոնը, ստոիկյանները, Թովմա Աքվինացին և Էրազմ Ռոտերդամցին: Հեղինակը վառ կերպով ներկայացնում է Անգլիայի պատմությունը, ավանդույթները, ժամանակի սոցիալական դրամաները:
Գլխավոր սկզբունքները, որոնք որոշարկում են Ռաֆաել Հիտլոդեուսի առաջին դեմքով տարվող պատմությունը, մի մարդու, ով Ամերիգո Վեսպուչիի արշավախմբի կազմում եղել է Ուտոպիայում, շատ պարզ են: Մորը համոզված է (և դա որոշիչ է հումանիստների օպտիմիզմի համար), որ չարիքից խուսափելու համար բավական է հետևել առողջ բանականությանը և բնության տարրական օրենքներին:
Ուտոպիան չի ներկայացնում սոցիալական ծրագիր: Հիմնական կետը մասնավոր սեփականության բացակայությունն է: Արդեն Պլատոնը իր «Պետության» մեջ ասում է, որ սեփականությունը պառակտում է մարդկանց: Հետևելով Պլատոնին՝ Մորը շտապում է ընդհանուր դարձնել սեփականությունը:
Ուտոպիայում բոլոր մարդկանց իրավունքները հավասար են: Նրանք զբաղվում են  տնտեսությամբ և արհեստագործությամբ: Նրանք չեն աշխատում ողջ օրը կամ հարկադրանքով, այլ 6 ժամ օրեկան, որպեսզի զվարճությունների ժամանակ մնա:
Ուտոպիայի բնակիչները խաղաղասեր են և հանդուժող կրոնի տարբեր ձևերի նկատմամբ: Ժլատությունը հաղթահարելու համար ուտոպիականները վերացնում են դրամը, իսկ դրա հետ միասին նաև սարսափն ու գիշերային անքնությունը:
«Ուտոպիայի» ազդեցությունը համաշխարհային գրականության և փիլիսոփայության վրա դժվար է գերագնահատել: Այս կամ այն չափով Մորից են սովորել և նրա գրքի մասին մտածել են Ռաբլեն, Շեքսպիրը և Սվիֆթը: Բոլոր սոցիալական ուտոպիաները, Կամպանելլայից մինչև Ֆոնտենել, որպես հիմք ընդունում են Թոմաս Մորի «Ուտոպիան»: 
  
Թոմաս Մոր | Ուտոպիա | համառոտ Թոմաս Մոր | Ուտոպիա | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 19:13:00 Rating: 5
Технологии Blogger.