
Դարլինգների ընտանիքում կա երեք երեխա: Վենդին ավագն է: Հետո
Ջոնն է, իսկ կրտսերն է Մայքլը: Տիկին Դարլինգը մի երեկո երեխաներին այցելելու ժամանակ
տեսնում է, թե ինչպես պատուհանից ներս թռչելով մտնում է մի տղա, որին ուղեկցում է փոքրիկ
լուսավառվող կետ: Շունը բռնում է տղայի ստվերը, իսկ տղան փախչում է:
Մի երեկո, երբ ծնողները հյուր են գնում, երեխաների սենյակ
է վերադառնում փոքրիկ փերի Դին-Դինը (վառվող կետը) և սկսում է փնտրել ստվերը: Գալիս
է նաև Պիտեր Պենը (թռչող տղան), որը գտնում է իր ստվերը, սակայն չի կարողանում այն
ամրացնել: Նրա լացն արթնացնում է Վենդիին: Աղջիկը կարում է ստվերը Պիտերի կրունկներին:
Պիտերը պատմում է իր կյանքի մասին: Փախել է տնից և որոշել երբեք չվերադառնալ ու երբեք չդառնալ
մեծահասակ: Ապրում է Ոչևչիլինի կղզում իր նման տղաների հետ: Համոզում է իր հետ գնալ
Վենդիին: Տանում են նաև Ջոնին և Մայքլին:
Կղզում տղաները ունեն թշնամիներ: Ծովահեն Կեռն իր ջոկատով
Պիտեր Պենի երդվյալ թշնամին է: Կղզում կան նաև կարմրամորթներ, որոնք ծովահենների թշնամիներն
են: Իսկ կարմրամորթների թշնամիներն են գազանները:
Պիտերից և իր հյուրերից ավելի շուտ կղզի հասած Դին-Դինը խանդից
համոզում է տղաներին աղեղից կրակել Վենդիի վրա: Վենդին ընկնում է գետնին: Սակայն նա
փրկվում է, քանի որ նետը դիպչում է նրա պարանոցին կախված կաղինին: Այդ կաղինը նվիրել
է Պիտեր Պենը: Տղաները տնակ են կառուցում, որտեղ Վենդին սկսում է տնտեսություն վարել
և, իհարկե, հեքիաթներ պատմել: Ծովահենները հետապնդում են տղաներին: Բանն այն է, որ
նավապետ Կեռը քեն ունի Պիտեր Պենի դեմ: Պիտերը կտրել է նրա ձեռքը և ձեռքի տեղում հարմարեցրել
են կեռ: Այստեղից էլ ծովահենի անունը: Իսկ կտրված ձեռքը կերել է կոկորդիլոսը, որին
շատ դուր է եկել համը և նա հետապնդում է ծովահեն Կեռին: Մի քանի ընդհարումներից հետո
Պիտերը կարողանում է խույս տալ ծովահենից:
Վենդիի հերթական հեքիաթը համոզում է տղաներին տուն վերադառնալ:
Բոլորն ուզում են վերադառնալ ծնողների մոտ, բացի Պիտեր Պենից: Նա խնդրում է կարմրամորթներին
ճանապարհ դնել Վենդիին և տղաներին, սակայն նրանք ենթարկվում են ծովահենների հարձակմանը:
Տեղի է ունենում վճռական մենամարտ Պիտեր Պենի և ծովահեն Կեռի միջև: Ծովահենները պարտվում
են և տղաները թռչում են տուն:
Ծնողները սպասում էին երեխաներին և երբեք չէին փակում պատուհանը:
Սակայն նախքան Վենդիի և տղաների վերադառնալը Պիտեր Պենը և Դին-Դինը փակում են պատուհանը,
որ սրանք կարծեն, թե իրենց չեն սպասում: Սակայն լսելով ներսից շատ տխուր երաժշտություն,
Պիտերը այնուամենայնիվ բացում է պատուհանը: Դարլինգները որդեգրում են Վենդիի և նրա
եղբայրների հետ եկած բոլոր տղաներին: Իսկ Պիտեր Պենը վերադառնում է իր կղզի: Պիտեր
Պենը խոստանում է Վենդիին գալ նրա ետևից հաջորդ տարի: Սակայն չի գալիս: Նա տեսնում
է Վենդիին տարիներ անց, երբ սա արդեն ամուսնացած է և ունի Ջեյն անունով դուստր: Նա
չի համաձայնում միանալ Պիտերին: Նա արդեն մեծահասակ է: Վենդին դուրս է գալիս սենյակից,
իսկ Պիտերը լաց է լինում: Զարթնում է Ջեյնը:
Եվ ամեն բան կրկնվում է նորից:
Երբ Ջեյնը մեծանում է, նա ունենում է դուստր: Այս դուստրը՝
Մարգարեթը, իր հերթին թռչում է Պիտեր Պենի հետ Ոչևչիլինի կղզի: Այսպես կլինի միշտ,
քանի դեռ երեխաները չեն դադարել լինել այդքան ուրախ, անսիրտ և անհասկացող…
Տես նաև
Ջոան Ռոուլինգ Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը, Ռեդյարդ Քիփլինգ Ջունգլիների գիրքը և Ջոն Տոլկին Մատանիների տիրակալը
Ջեյմս Բարրի | Պիտեր Պեն | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 29, 2015
Rating:
