
Ռիգվեդա՝ նշանակում է հիմների իմաստնություն:
Այն բաղկացած է 1028 հիմնից: Ստեղծվել է Ք. ա. երկրորդ հազարամյակում: Հավաքված հիմները
նվիրված են հնդկական աստվածություններին՝ Ինդրային, Ագնիին, Վարունային, Սոմային, Սուրյային
և այլն: «Ռիգվեդայի» կրոնը բազմաստվածությունն է, սակայն այստեղ կան նաև միաստվածության
ակնարկներ: Աստվածները մարդակերպ են և բաժանվում են 3 խմբի՝ երկնքի, մթնոլորտի և երկրի
աստվածներ:
Աշխարհն ըստ «Ռիգվեդայի» առաջացել է շնորհիվ աստվածային զոհաբերության:
Ինդրան ամենազուսպ աստվածությունն է, որը մարմնավորում է կայծակն ու ամպրոպը և որին
նվիրված է 250 հիմն: Վրիթրայի հանդեպ տարած հաղթանակը թույլ է տալիս նրան ազատել փակված
ջրերը, որոնք հանդես են գալիս կովերի պատկերով: Մյուս աստվածությունը՝ Վարունան, առնչվում
երկնքի ջրերի հետ: Որպես բարոյական ուժ նա ղեկավարում է աշխարհի կարգն ու կանոնը: Նրան
նվիրված է 12 հիմն:
Ագնիին, որ բառացիորեն նշանակում է կրակ, նվիրված է մոտ
200 հիմն: Նա աստվածներից ամենաերիտասարդն է: Բացվում է օրը և Ագնին իր կրակով կործանում
է չար ոգիներին: Բանստեղծական հմայքով առանձնանում է Սոմա աստվածությունը: Սա խմիչքն
է, որը վիթխարի ուժ է ներարկում աստվածներին: Սոման ամենից շատ կապված է Ինդրայի հետ:
Սուրյան երկնքում փայլող արևն է, որը ձգտում է հասնել երկնքի գեղեցկուհուն՝ Ուշասին:
«Ռիգվեդայում» կան նաև վերացական աստվածներ՝ Խոսքը, Իմաստնությունը,
Լռությունը…
Մոտ 20 հիմներ գրված են երկխոսության ձևով: Դրանց մեջ կարելի
է նկատել դրամատիկ տարերքի սաղմեր։ Կան հիմներ, որոնք պարունակում են արժեքավոր պատմական
տեղեկություններ։ «Ռիգվեդան» արժեքավոր է հնագույն դիցաբանության և Հնդկաստանում գրական
ընթացքի վաղ փուլերի հետազոտման համար։ Տասնիններորդ դարի կեսին «Ռիգվեդայի» ուսումնասիրությունը
նպաստել է համեմատական դիցաբանության զարգացմանը։ «Ռիգվեդան» հատկապես աղերսվում է
իրանական «Ավեստայի» և հունական առասպելների հետ։
Ռիգվեդա | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
23:06:00
Rating:
