
Գործողությունը տեղի է ունենում 19-րդ դարի Նորվեգիայում,
Մորոկկոյում, Սահարայի անապատում, Կահիրեի հոգեբուժարանում, ծովում և դարձյալ Նորվեգիայում:
Պեր Գյունտը հարուստ և մի ժամանակ բոլորի կողմից հարգված Յոն Գյունտի որդին է: Հայրը
կյանքի վերջում դարձել է հարբեցող և վատնել է ողջ հարստությունը:
Պեր Գյունտն ուզում է վերադարձնել հոր կորցրածը, սակայն երազներից
այն կողմ չի գնում: Նրան հարբեցնում և ներքաշում են ծեծկռտուքի մեջ, որից հետո հերոսը
գողանում է հարսնացու Ինգրիդին՝ նրա հարսանիքի օրը: Պերին հայտարարում են օրենքից դուրս
և նա փախչում է հարազատ գյուղից: Գտնվելով աքսորում՝ նա հանդիպում է երեք սիրատենչիկ
հովվուհիների, տրոլների թագավոր Դովրյան պապու դստերը, որի հետ ուզում է ամուսնանալ,
և Բեյգեն հրեշին:
Հեգստեդում մի հարսանիքի ժամանակ հանդիպում և սիրահարվում
է Սոլվեյգին: Վերջինս գալիս է ապրելու նրա մոտ անտառի խրճիթում, սակայն Պեր Գյունտը
լքում է նրան և շարունակում է իր թափառումները: Հերոսը երկար տարիներ բացակայում է
հայրենիքից, փոխում է բազում մասնագիտություններ, լինում է ամենատարբեր երկրներում:
ԱՄՆ-ում զբաղվում է ստրկավաճառությամբ, Մարոկկոյում դառնում է բեդվինների առաջնորդ,
փորձում է գայթակղել բեդվինների առաջնորդի դուստր Անիտրային: Հայտնվում է Կահիրեի հոգեբուժարանում,
որտեղ նրան կոչում են «կայսր»: Երբ ծերացած Պեր Գյունտը վերջապես ճամփա է ընկնում տուն,
նրա նավը նավաբեկության է ենթարկվում: Նավի վրա նա հանդիպում է Անհայտ նիհար ուղևորի,
որը ցանկանում է օգտագործել Պեր Գյունտի մարմինը իր փորձերում՝ պարզելու համար, թե
որտեղ են գտնվում երազանքները:
Վերադառնալով հարազատ գյուղ, նա լինում է Ինգրիդի թաղմանը
և մասնակցում է աճուրդի, որտեղ վաճառում է նախկին կյանքից մնացած բոլոր իրերը: Այստեղ
հանդիպում է կոճակների վարպետին, որը համոզված է, որ Պեր Գյունտի հոգին հարկ է ձուլել
մնացյալ կեղտոտ ունեցվցածքի հետ միասին և վերածել կոճակի, եթե, իհարկե, նա չկարողանա
բացատրել, թե երբ է իր կյանքում եղել ինքը: Նա եղել է ով ասես, բայց ոչ ինքը: Պեր Գյունտը
խնդրում է Կոճակների վարպետին մի փոքր ժամանակ տալ իրեն: Անտառում հանդիպում է Անծանոթ
նիհար պարոնին (սատանային), որը համոզված է, որ Պեր Գյունտին չի կարելի կոչել դժողքին
արժանի մեղսավոր:
Հուսահատ Պեր Գյունտը գալիս է տուն և տեսնում է իր խրճիթում
Սոլվեյգին, որը բոլոր այս տարիներին սպասել է իրեն: Սոլվեյգն ասում է, որ իր համար
Պեր Գյունտը միշտ եղել է ինքը:
Հենրիկ Իբսեն | Պեր Գյունտ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 14, 2015
Rating:
