
Իր կառուցվածքով պոեմը պատերազմի շարքային մասնակցի հուշագրություն-խոստովանություն է: Պոեմն ունի «Հիշողություններ պատերազմի դաշտից» ենթավերնագիրը: 1915 թ.
ռուսական զորքերը անցնում են հարձակման: Կռիվներ են Արևմտյան Հայաստանի ողջ տարածքում: Եղիշե Չարենցն անձամբ
մասնակցում է մարտերին 6-րդ դիվիզիայի կազմում: 18-ամյա բանաստեղծը տեսնում է ավերված
գյուղերը, կամավորների դիակները, մահվան դաժան մղձավանջը: Դանտեի «դժողխքը» հիշեցնող պատկերների
անմիջական տպավորության տակ գրում է «Դանթեական առասպել» պոեմը 1915-1916 թթ.՝ նվիրված
նահատակ ընկերների հիշատակին, որոնք զոհվել էին 1915թ.-ի դեկտեմբերի 25-ին Սուլդուզի
դաշտում:
Առաջին գլուխ: Երիտասարդների
խումբը հրճվելով իրենց զենքերի փայլով շարժվում է ռազմական ճանապարհով: Անցյալը նրանց
համար կորել է անհետ, ինչպես երազում արձակած մի ճիչ: Ոսկե հասկերով նրանց է ողջունում
աշխարհի լայնտարած հեռուն:
Երկրորդ գլուխ: Ճամփան դառնում է ավեր, տառապանքի խորշակ:
Կապույտ երկնքի խորությունը դառնում է մեգ-մառախուղ: Մի զինվոր ընկեր դիակն հրելով
խնդում է խելագար: Անցյալի կյանքը կորչում է և դրա տեղում հայտնվում է դանթեական-դժոխային
առասպելի իրականությունը:
Երրորդ գլուխ: Ճանապարհը դառնում է ավելի դժվար, ուղին՝ խավար:
Եվ այդուհանդերձ անհուն հրճվանքով հերոսը զգում է, որ լավ է, որ նա կա այս հին աշխարհում:
Ձյուների վրա գտնում է կնոջ դիակը: Ուխտում է լինել գթասիրտ:
Չորրորդ գլուխ: Խաղողի այգում հայտնաբերված դին, ջրհորի և
նրա մեջ լողացող մարմնի կտորների պատկերը կառուցում է կյանքի և մահվան հակադրություն:
Հերոսների աչքերը այլևս չեն տեսնում ոչ այգի, ոչ ծով:
Հինգերորդ գլուխ: Իրար են հաջորդում մեռած քաղաքի, մահվան
թագավորության, խոշտանգված կնոջ, սատկած կատվի պատկերները: Այդ ամենի կողքին քնարական
հերոսի մտքում գալիս է ճանապարհի սկզբի երգը:
Վեցերորդ-յոթերորդ գլուխներ: Մահը դադարում է լինել սոսկ
արտաքին փաստ, այլ դառնում է անձնական: Հերոսը հայտնվում է մահվան հետ առերես միայնության մեջ: Այս երազում միայն մահն է տեր, անողոք ու մեծ:
Եվ հերոսները «նենգորեն» նահանջում են ետ:
Ութերորդ գլուխ: Նորից հառնում են առաջին գլխում հիշատակված
մանկական երազի պատկերները, սակայն այդ պատկերները հիմա տեսնում է արդեն ողբերգականի
փորձառությունն ունեցող հերոսը:
Եղիշե Չարենց | Դանթեական առասպել | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 23, 2015
Rating:
