Ակսել Բակունց | Սև ցելերի սերմնացանը | համառոտ


Պատմությունը, որը հերոսին պատմել է Ավագը, Սեթ անունով մի սերմնացանի մասին է: Հայրը վաղուց է մեռել, մոր անունը Երանուհի է, և Սեթին կոչում են Երանի տղա Սեթ կամ՝ Երանի Սեթ: Հերոսը մանրամասն չի հիշում ընկերոջ՝ Ավագի պատմածը, բայց այժմ, երբ գրում է նրա մասին, ում չի տեսել, հիշում է այն, որ Երանի Սեթը գյուղի ամենալավ սերմնացանն է: Սեթն ունի մի մայր, մի հին տնակ, երկու բարդի, որի կատարին ամեն տարի ծանոթ արագիլը նորոգում է բույնը և պառավ Երանի համար բերում գարնան խնդություն: Հետո գյուղում հարավից լսում են թնդանոթի առաջին որոտը, և նահանջող թշնամին ետ է դարձնում ձիերի գլուխը, թշնամու թիկունքում պայթում է ապստամբությունը որպես արձագանք այն առաջին որոտի, որ խրճիթներին ավետեց ազատություն դաշնակցական գերությունից: Հանկարծ գնդակների տարափ տեղում է եղեգնուտների կողմից, որտեղ սպիտակ ձիավորների դեմ ամրացել են մի խումբ գյուղացիներ: Սեթը չոքել է չինարու հետևը, և որոտում է նրա հրացանը: Արշավող ձիավորների վախեցած երամը թաց հողերի վրայով գնում է դեպի միայնակ ծառը: Միայն մյուս առավոտ, ընկերները տուն են բերում սպանված սերմնացանի մարմինը: Մայրը չի տեսնում որդու դիակը, ուշաթափ է լինում և այդ վիճակում մնում չորս օր
Լեռնային գյուղերում այս շենքը կնմանվեր հին մարագի: Այն եղել է հարթավայրի գյուղի եկեղեցին: Հանել են վարագույրը և սրբերի պատկերները: Այժմ այստեղ աղմկում են երիտասարդ սերնդի զվարթաձայն զրույցները: Եվ ահա Նոյեմբերյան տոներին եղեգնյա կտուրով այդ ակումբում եղավ մի սովորական դեպք: Նստարանների վրա իրար են սեղմվել հանդիսականները, աղջիկները զարդարում են բեմը: Անծանոթ մի մարդ՝ հագին հասարակ շինել, գալիս է, բարձրանում բեմ և խոսում, պատմում այն չարքաշ օրերի մասին, և մարդիկ վերհիշում են պատկերներ, որ անջնջելի դրոշմ են դրել նրանց հիշողության մեջ. պատերազմից չվերադարձած որդիներին, իրենց դառը ապրուստը: Հետո նա անդրադառնում է ապստամբության օրերին, իբրև միակ ելք, թռիչք դեպի ազատությունը, որպես միակ ճանապարհ, որ մարդուն հանեց լուսավոր ափը: Անսպասելի ավարտում է խոսքը, բարձրանում է ծափերի աղմուկը, ապա իջնում է նոր վարագույրը, որ նրանք նվեր են բերել այլ իրերի հետ գյուղական ակումբի համար: Զարմանքի ալիք է գնում մինչև վերջին շարքերը: Վարագույրի վրա նկարված է սերմնացան, փայտե կոտը պարանոցից կախ, մինչև սրունքները բաց ոտքերով: Լույսի տակ շողում են ոսկեգույն հատիկները, որ նա շաղ է տալիս արգավանդ ցելերի վրա: Կարծես Երանի Սեթը լինի: Գիտե՞ր այդ անհայտ նկարիչը Երանի Սեթին- դժվար է ասել: Առաջին տպավորությունը մնում է անջնջելի Քանի նոյեմբեր է անցել, ու դեռ մնում է այդ հողաշեն ակումբը, և ծփում է վարագույրը, և բոց աչքերով մի սերմնացան սև հողերի վրա առատությամբ շաղ է տալիս ոսկի հատիկներ: Գալիս է մի պառավ, մաքուր ձեռքով սրբում վարագույրի փոշին, իսկ երբ ոչ ոք չի լինում ներսը, պառավ Երանը հանդարտ զրուցում է որդու պատկերի հետ, ապա համբուրում որդու անկենդան ոտքերը

Ակսել Բակունց | Սև ցելերի սերմնացանը | համառոտ Ակսել Բակունց | Սև ցելերի սերմնացանը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 08, 2015 Rating: 5
Технологии Blogger.