Ադոլֆ Հիտլեր | Իմ պայքարը | համառոտ


Գիրքը բաղկացած է երկու մասից: Սկզբնապես կոչվել է՝ «Չորս ու կես տարվա պայքար կեղծիքի, հիմարության և վախկոտության դեմ»:
Հեղինակը մանկուց երազել է ուժեղ և ծաղկուն տեսնել իր երկիրը: Դպրոցական տարիքից սիրել է ռազմական և պատմական բովանդակության գրքեր: Չնայած հոր արգելքին, որոշում է դառնալ նկարիչ և հեռանում է հարազատ քաղաքից: Չկարողանալով ընդունվել գեղարվեստական ակադեմիա՝ հեղինակը բախվում է անհյուրընկալ Վիենայում հաստատվելու և ապրուստը հոգալու բարդ խնդրին: Աշխատում է որպես բանվոր և տեսնում է, որ պետությունն ի վիճակի չէ բարելավել աշխատավորների կենսապայմանները և թեթևացնել աշխատանքը: Ազատ ժամանակը նվիրում է գրքերին: Հատուկ ուշադրություն է դարձնում հրեաներին, որոնք չեն սիրում լողանալ, անփույթ են հագնվում և ունեն «ոչ հերոսական տեսք»: Հեղինակը որոշում է պայքարել դրա դեմ, քանի որ դա «Աստծո գործ» է:
Հարկ է վերացնել պառլամենտը, որը նպաստում է ազգի ապագերմանականացմանը: Պառլամենտարիզմը ոչնչացնում է անձի հեղինակությունը: Հասարակական կարծիքը լրագրողների ձեռքին է, իսկ լրագրողները՝ հրեաների: Լրագրողը կեղծ սրիկա է: Հարկ է ստեղծել այնպիսի գերմանական ժողովրդավարություն, որպեսզի իշխանության չկարողանա գալ ոչ մի կարիերիստ և բարոյական վախկոտ: Հարկավոր է ազգի առաջնորդ, որը չի վախենա պատասխանատվություն ստանձնել և որոշումներ ընդունել: Եթե ժողովուրդը չի պայքարում իր իրավունքների համար և վախկոտ է, իրավունք չունի ապրելու երկրիս երեսին:
Երկրի բնակչության աճը կարող է հանգեցնել սովի: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է՝ ծնելիության սահմանափակում, ներքին գաղութացում, արդյունաբերականացում և նոր հողերի նվաճում: Հարկ է գործակցել Անգլիայի հետ և հողեր ձեռք բերել Ռուսաստանի հաշվին: Բոլոր ուժեղ պետությունները որպես նպատակ ունեցել են ոչ թե տնտեսական աճը, այլ տեսակի պահպանման բնազդը:
Հեղինակը կարոտում է անցյալի ժամանակներին: Ներկայիս քաղաքականությունը փոխադարձ առևտրական հիմարացում է: Պատերազմը ցանկալի բարիք է ժողովրդի համար և լուծում է խաղաղ ժամանակ կուտակված հակասությունները: Իմանալով, որ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, հեղինակը պատրաստ է ցուցաբերել իր հավատարմությունը հայրենիքին: Նա վեց տարի անցկացնում է խրամատներում և զորանոցներում: Պատերազմը, հիշում է նա, բացահայտեց երկրի դավաճաններին և թշնամիներին: Պատերազմից հետո հեղինակը որոշում է դառնալ հռետոր և ժողովրդին հասցնել ճշմարտությունը: Պրոպագանդան պետության կենտրոնական նյարդն է:
Ծանր վիրավորված հեղինակը հայտնվում է հոսպիտալում: Թիկունքում շատ են հրեաները, որոնք շատ քիչ էին ճակատում: Թշնամու պրոպագանդան խառնաշփոթ է տարածում գերմանացիների մեջ և դա է դառնում պատերազմը տանուլ տալու հիմնական պատճառը: Հեղինակը որոշում է զբաղվել քաղաքականությամբ: Նա հրավեր է ստանում մասնակցելու գերմանական աշխատավորների կուսակցության հավաքին մի փոքրիկ գարեջրատանը: Դառնում է այդ կուսակցության անդամ: Շարունակում է խորհրդածել գերմանացիների պարտության պատճառների մասին: Բանակը բարոյապես քայքայվել էր, հրեաները գործում էին գերմանական ոգին ջլատելու ուղղությամբ, գյուղացիությունը թույլ էր, անջրպետը հարուստների և աղքատների միջև մեծ էր: Սիֆիլիսի և թոքախտի աճը խոսում են ազգի դեգրադացման մասին: Ամենակարևոր հարցը ռասայի հարցն է: Կատարելության հիմքը ոչ թե զուգավորումն է, այլ ուժեղի իշխանությունը թույլի նկատմամբ: Մարդկությունը բաժանվում է մշակույթի հիմնադիրների, կրողների և կործանողների: Արիացիները հիմնադիրներ են, իսկ հրեաները՝ կործանողներ: Նրանք ամեն բան այլասերում են, իրենց ենթարկում, խառնում են իրենց վաշխառուական ծրագրերին: Այդպես պատահեց Ռուսաստանում, որտեղ իշխանության եկավ մի խումբ հրեա գրողների և բորսայական ավազակների վրա հիմնվող բռնապետը:
Նացիոնալ սոցիալիստական կուսակցությունը, հիշում է հեղինակը, միավորում է հասարակ բանվորների: Հիմնական խնդիրը ազգային բնազդի պահպանումն է: Իսկական նացիոնալ սոցիալիստը պետք է լինի խիզախ, ազնիվ և լինի ֆանատիկոս: Նացիոնալ ազգային կուսակցությունը կտրում է իրեն «տխուր պատկերի ասպետների» ավանդույթից…
Պառլամենտարիզմը հարկ է փոխարինել առաջնորդի ինստիտուտով: Նացիստական խորհրդանիշները ունեն հետյալ իմաստները: Կարմիր գույնը մարմնավորում է սոցիալական գաղափարները: Սպիտակ գույնը խորհրդանշում է ազգայնականության գաղափարը: Սվաստիկան խորհրդանշում է արիացի աշխատավորների հաղթանակը:

Գալիք պատերազմը անխուսափելի է: Անհրաժեշտ է հողեր խլել Ռուսաստանից և Ֆրանսիայից: Ֆրանսիան աֆրիկականացել է, իսկ Ռուսաստանը՝ հրեացել: Նոր հողերի տիրելու իր տենչը Գերմանիան կարող է բավարարել՝ գործակցելով Անգլիայի, Իտալիայի և Ճապոնիայի հետ: 

Տես Նիկոլո Մաքիավելի Տիրակալը, Կառլ Մարքս Կապիտալ և Օսվալդ Շպենգլեր Եվրոպայի մայրամուտը

Ադոլֆ Հիտլեր | Իմ պայքարը | համառոտ Ադոլֆ Հիտլեր | Իմ պայքարը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:42:00 Rating: 5
Технологии Blogger.