Ալբեր Կամյու «Սիզիփոսի առասպելը» համառոտ



Աբսուրդը, որը մինչ այժմ համարվում էր հետևանք, այս գրքում դրվում է որպես ելակետ: Ինքնասպանը համարում է, որ կյանքը ավարտվել է: Այդպիսի որոշման պատճառների հիմքում կարևորագույնը ձանձրույթն է: Իսկ ձանձրույթն ընդամենը աբսուրդի դրսևորում է: Բանականության և աշխարհի միջև կապակցող օղակը աբսուրդն է: Փիլիսոփաներն առաջարկում են հաղթահարել այն կրոնի և ապագայի հույսի միջոցով: Կամյուն կոչում է դա փիլիսոփայական ինքնասպանություն: Աստծո հավատը չի տալիս հավերժական ազատություն: Մինչդեռ ընդունելով աբսուրդը, մարդն այլևս ոչնչի վրա հույս չի դնում: Կյանքի իմաստը աբսուրդ կյանքի պաշտպանումն է, այլ ոչ փախուստը դեպի փիլիսոփայական ինքնասպանություն:
Աբսուրդային մարդը չի ճանաչում բացարձակ և բարոյական արժեքներ: Նա արի է և ընդունում է կյանքի աբսուրդը, մերժում է ինքնասպանությունը: Հավատում է իր ուժերին և մերժում է Աստծուն:
Կամյուն բերում է աբսուրդային մարդու մի քանի օրինակ՝ Դոն Ժուան, դերասան, Նվաճող և Արարիչ: Դոն Ժուանի ուժը այստեղ ու այսօր ապրել կարողանալն է: Նա չի դնում հույսը ապագայի վրա: Դերասանը ապրում է դերերով: Նվաճողը արկածախնդիր է. նա նույնպես չի դնում հույսը ապագայի վրա:
Աբսուրդային մարդը պիտի լինի արարող և ստաղծագործ անհատ, քանի որ արարումը եզակի միջոց է գիտակցելու շրջապատի աբսուրդայնությունը: Աբսուրդի խնդիրը կազմում է Դոստոևսկու վեպերի ուղնուծուծը:
Գիրքը ամփոփում է Սիզիփոսի մասին առասպելը: Սա աբսուրդային հերոսի ամենավառ տիպն է: Հայտնի է, որ չկա ավելի ծանր պատիժ, քան անիմաստ աշխատանքը: Սակայն առասպելի հերոսը՝ Սիզիփոսը, որին վիճակված է այդ պատիժը, քամահրում է իր ճակատագիրը: Նա բարձրացնում է ծանր քարը նորից ու նորից՝ այդկերպ ըմբստանալով իր խաչի դեմ: Ժամանակակից մարդու կյանքը նման է Սիզիփոսի ճակատագրին: Նրա կյանքը լի է անիմաստությամբ և աբսուրդով: Սակայն աբսուրդի զգացումը թույլ կտա նրան գիտակցել իր ճակատագիրը և կօգնի դառնալ ազատ:  

Ալբեր Կամյու «Սիզիփոսի առասպելը» համառոտ Ալբեր Կամյու «Սիզիփոսի առասպելը» համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 5:04:00 Rating: 5
Технологии Blogger.