
1918 թ.: Պոեմի հանգույցը խմբապետ Շավարշի (Չարենցը նրան անձամբ ճանաչել է և որոշ ժամանակ մտերիմ է եղել) և Դրոյի
բախումն է: Ժամանակը, որ ներկայացնում է Չարենցը, Դրոյի հեղինակության բարձրակետի ժամն
է, երբ հրամանատարը կարող էր դառնալ նախարար՝ «Եվ ուզում է դառնա մինիստր»: Շավարշին
մնում է արձանագրել դա՝ «Դե, Դրոն, թագավոր է: - Ու թող լինի»:
Շավարշը մտահոգ է: Առավոտյան
վաղ Դրոն կանչել է Շավարշին ու իր տղերքին՝ ինչ-որ գործի ուղարկելու համար։ Ողջ գիշեր
Շավարշը խմում է իր ընկեր տղերքի՝ Իգդիրցի Եգորի, Կարսեցի Հարոյի, Մշեցի Թաթիկի և Ղաչաղ
Սաքոյի հետ: Հիշում է իր անցած ուղին՝ փորձելով գուշակել, թե ինչու է Դրոն կանչել:
Խմբապետ Շավարշը շատ է խմում և լցվում մուժով: Շավարշը մի հաղթ, տարիքով, բարձրահասակ մարդ է, բեղերով, երեսին՝ վերից վար՝ դաշույնի հարված: Կռիվ ու պատերազմի բովով անցած խմբապետը արհամարհում է պատերազմի երես չտեսած ռուսահայ սպաներին, որոնց հիմա իր շուրջն
է հավաքել Դրոն: Ի՞նչ է ուզում Դրոն իրենից, ո՞վ գիտե:
Դրոն գիտի սարքել հազար ու մի դավ:
Դժվար է կռվել հետը:
Չուզեց խաթրով անի —
կանի զոռով:
Կհանի իր վրեժը:
— Երեկ չէ՞ր միթե,
Որ Շավարշն սպառնաց շտաբը քանդել:
Ինչո՞ւ:
— Որովհետև
Ռուսահայ սպաներն են իշխում այնտեղ:
Ռսացած սպաները:
—
Օսլայած տղերք,
Ձեռքերին ձեռնոցներ, դեմքերին՝ պուդրա:
Ո՛չ զենք են տեսել, ո՛չ կռիվ:
Հիշում է, ինչպես ինքը և տղերքը
շրջապատել էին թրքական Թալինը: Ներս են խուժում: Շավարշի ձին ծառս է ընկնում և նա տեսնում
է գեղեցիկ սևաչյա թրքուհուն, որ աղերսում է խնայել իրեն: Շավարշի զինվորներից մեկն
իր ավարն է համարում թրքուհուն և ելնելով Շավարշի դիմաց, գոռում է, որ չի տա նրան:
Շավարշը հանում է դաշույնը, սպանում է թրքուհուն և մաուզերից գնդակահարում զինվորին:
Ի վերջո խմբապետ Շավարշը ուղևորվում
է Դրոյի մոտ: Ճանապարհին առաջին հանդիպած մարդուն հրամայում է՝ «Դեպի պատը ռեխդ, դե
շուռ տուր երեսդ, տեսնո՞ւմ ես` անցնում եմ մայթից-ահա ե´ս»: Մարդը վախեցած շուռ է գալիս:
Իրեն հանդիպող բոլոր մարդկանց հրամայում է պատին նայել, բոլորի դեմքին վախ է կարդում
և դրա մեջ պատիվ տեսնում: Մի ամբողջ փողոց է անցնում, մինչև որ հանդիպում է մեկին, ով
չի կամենում շրջվել դեպի պատը: Այդ զարմանալի մարդը մաուզերը քաշում կանգնում է նրա
դեմ: Շավարշը ուզում է քաշել իր մաուզերի բլթակը և հանկարծ հետևից մի ծանր ձեռք բռունցքով
հարվածում է Շավարշին: Շավարշին թվում է, թե այն հարվածից իր ուղեղում քաշվում է երկաթե
պատնեշ: Նա չի լսում իր տղերքի մաուզերների ձայնը և չի զգում, թե ինչպես է Եգորը
քարի պես ընկնում իր վրա, թե ինչպես է իր խմբի մնացորդը նահանջում: Միայն տանը, երբ
բացում է աչքերը, հասկանում է, որ այդ մարդը, որին հանդիպել էր, իր մեծ խաչեղբայր Խմբապետ
Սմբատն էր:
Եղիշե Չարենց | Խմբապետ Շավարշը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 08, 2015
Rating:
