
Եգիպտոսում, Նեղոսի ափերի մոտ
ապրում են քրիստոնյա ճգնավորներ: Անտոնիուսից հետո ամենաբարեպաշտը նրանց մեջ Պաֆնուտիուսն
է: Նա ինքնակամ թողել է աշխարհիկ կյանքը, բաժանել է ունեցվածքը և նվիրել իր կյանքը
Քրիստոսին: Մի օր նա հիշում է չքնաղ պարուհի Թաիսին, որը գայթակղում էր բոլոր նրանց,
ովքեր դիտում էին նրա պարը: Նա խղճում է աղջկան և աղոթում է նրա հոգու համար: Ճգնավորին
է մոտենում շնագայլը, որը սատանան է: Պաֆնուտիուսը աղոթում է, և շնագայլն անհետանում
է: Որոշում է փրկել Թաիսին: Տեսիլք է ունենում, որ Թաիսը լաց է լինում: Սա համարում
է նշան: Հասնում է Ալեքսանդրիա, որտեղ իր հին ընկերոջից՝ Նիկիուսից դրամ է խնդրում
և ասում, որ այդ իսկ երեկոյան տանելու է Թաիսին տաճար: Մինչև շոգի անցնելը ննջում է
և երազ է տեսնում այն մասին, թե ինչպես են Հոմերոսն ու Տիմոկլեսը գտնվելով դժոխքում
ուրախ երգում և չեն նկատում սատանաներին: Երեկոյան լինում է Թաիսի ներկայացմանը թատրոնում,
իսկ հետո այցելում է նրա տուն:
Պապիրուս
Թաիսը մկրտվել է 11 տարեկան
հասակում: Նրան մկրտել է իր քրիստոնյա ծառա Ահմեսը: Հետագայում Ահմեսին դատել և սպանել
են գողության համար, որը նա չի կատարել և Թաիսը որոշել է, որ լինել քրիստոնյա նշանակում
է տառապել: Թաիսը եղել է պարուհի, դերասանուհի, սիրել է, հիասթափվել… Մի անգամ ունեցել
է կրոնական էքստազ, որի ժամանակ քշել է բոլորին, նաև իր հարուստ սիրեկան Նիկիուսին՝
Պաֆնուտիուսի ընկերոջը: Հիմա նրա մոտ եկել է ինքը Պաֆնուտիուսը: Աղջիկը զգուշացնում
է, որ չսիրահարվի իրեն: Պաֆնուտիուսը բացատրում է, որ արդեն սիրում է Թաիսին Աստծո
մեջ:
Երկուսով մասնակցում են Թաիսի
հյուրերի պատվին տրվող խնջույքին: Այն հիշեցնում է Պլատոնի «Խնջույքը», որտեղ զրուցում
են ամենատարբեր, այդ թվում նաև փիլիսոփայական և կրոնական (աստվածաշնչյան) թեմաներով:
Քրիստոսի աստվածային ծագման դեմ փաստարկներից մեկը ցնցում է Պաֆնուտիուսին, նա աղոթում
է:
Առավոտյան Թաիսը համաձայնում
է, որ Պաֆնուտիուսը տանի իրեն կանացի մենաստան: Այրում են Թաիսի տան իրերը, անգամ Նիկիուսի
նվիրած Էրոսի արձանիկը, որը Թաիսը ուզում է խնայել: Հավաքվում են մարդիկ և սկսում են
քարեր նետել Պաֆնուտիուսի վրա: Նրան և Թաիսին փրկում է Նիկիուսը, որին հետո Պաֆնուտիուսը
միևնույն է սատանա և շնացող է կոչում: Սակայն Նիկիուսը նայում է նրան սիրով և ըմբռնումով:
Պաֆնուտիուսն ու Թաիսը ճանապարհ են ընկնում, և ճգնավորն անվերջ պարսավում է աղջկան,
անգամ թքում է նրա երեսին: Մենաստանում Պաֆնուտիուսը անձամբ է կնքում նրա առանձնասենյակի
դուռը:
Էվֆորբիա
Պաֆնուտիուսը չի ճանաչում ինքն
իրեն: Նա փոխվել է: Աշակերտները ևս նկատում են դա: Հենց որ փակում է աչքերը, տեսնում
է Թաիսի դեմքը: Շնագայլերը բարձրանում են նրա մահճակալի վրա և քրքջում են երեսին:
Պատկերացնում է մերկ Թաիսին, որը գալիս է իր մոտ: Ծեր Պալեմոնն ասում է, որ Պաֆնուտիուսը
վաղ է հեռացել մարդկանցից և որ պիտի վերադառնա մարդկանց հասարակություն: Սակայն Պաֆնուտիուսը
նրան չի լսում: Բարձրանում է անապատում կանգնած մենավոր սյան վրա և որոշում է մեռնել՝
այդտեղ աղոթելով Աստծուն: Նրա շուրջը սկսում են հավաքվել նմանակողները, հետո վաճառականները,
քաղաք է աճում… Սակայն ի վերջո Պաֆնուտիուսը հասկանում է, որ իր մոլեգին արարքները
թելադրում է հենց սատանան: Հասկանում է, որ ցանկացած հեթանոս, որը թաղված է գերեզմանում,
սիրել է իր ընտանիքը և ապրել է կյանքը, իսկ ինքը՝ ոչ: Հիմա նրան թվում է, թե երջանկությունը
մեղք չէ, որ սերը բարիք է… Սուրբ Անտոնիուսին դիմավորելիս նկատում է, որ սուրբը սառն
է նրա հանդեպ, իսկ պակասամիտ Պողոսը մեղադրում է Պաֆնուտիուսին երեք սատանաների՝ հպարտության,
հեշտասիրության և կասկածանքի իշխանության տակ գտնվելու մեջ: Նա հայտնում է նաև, որ
բարեպաշտ Թաիսը մեռնում է: Պաֆնուտիուսը հասկանում է, որ իր Աստված ոչինչ է այն ամենի
համեմատությամբ, որ կարող էր տալ Թաիսը: Գալիս է Թաիսի մենաստան: Նրան պատմում են,
թե որքան խոնարհ և բարեպաշտ էր աղջիկը: Պաֆնուտիուսն արտասվում է: Թաիսը տեսնում է
Աստծուն և համբարձվում է: Իսկ Պաֆնուտիուսը համբուրում է նրա անկենդան մարմինը: Նա
դառնում է այլանդակ և սպասավորուհիները, գոռալով «արյունարբու», փախչում են:
Տես նաև Հենրիկ Սենկևիչ Յո՞ երթաս, Դեյվիդ Լոուրենս Լեդի Չաթերլիի սիրեկանը և Գուստավ Ֆլոբեր Սալամբո
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Անատոլ Ֆրանս | Թաիս | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 07, 2015
Rating:
