Ֆյոդոր Դոստոևսկի | Դևեր | համառոտ


Գործողությունները տեղի են ունենում գավառական քաղաքում վաղ աշնանը: Պատմում է Գ-վ-ը, որը իրադարձությունների մասնակից է: Նախ պատմում է Ստեպան Տրոֆիմովիչ Վերխովենսկու՝ քառասունականների իդեալիստի մասին և նրա բարդ պլատոնական հարաբերությունների Վարվարա Պետրովնա Ստավրոգինայի հետ: Վերխովենսկու շուրջ խմբվում է տեղի լիբերալ տրամադրված երիտասարդությունը: Նա խորաթափանց է, գիտի խոսել: Վեպի հերոսներից շատերի դաստիարակն է: Նախկինում եղել է գեղեցիկ, իսկ հիմա չարաշահում է շամպայնը և թղթախաղը:
Սպասվում է Նիկոլայ Ստավրոգինի այցը: Սա «ռոմանտիկական և խորհրդավոր անձ» է, որի մասին տարբեր լուրեր են պտտվում: Ծառայել է պատվավոր գնդում, մենամարտ է ունեցել, վտարվել է գնդից, տրվել է այլասերված կյանքի: Չորս տարի առաջ նա եղել է հայրենի կալվածքում և վատ համբավ է ձեռք բերել: Քաշքշել է Գագանովի քթից, կծել է գավառապետի ականջը, համբուրել է ուրիշի կնոջը… Այն ժամանակ ամեն բան վերագրվեց սպիտակ տենդին, որից նա իբր բուժվեց և հեռացավ արտասահման:
Նրա մորը՝ Վարվարա Պետրովնային անհանգստացնում է որդու ուշադրությունը իր դաստիարակած Դարյա Շատովայի նկատմամբ: Ինքը մտադիր է ամուսնացնել որդուն Լիզա Տուշինայի հետ: Որոշում է Դարյային ամուսնացնել Ստեպան Տրոֆիմովիչի հետ:
Տաճարում Վարվարա Պետրովնային է մոտենում Մարյա Տիմոֆեևնա Լեբյադկինան՝ կաղ աղջիկը, և համբուրում է նրա ձեռքը: Տիկինն իր տուն է հրավիրում աղջկան. նրանց հետ է գալիս նաև Լիզա Տուշինան: Բանն  այն է, որ վերջերս Վարվարա Պետրովնան անանուն նամակ է ստացել, որում ասվում է, որ նրա ճակատագրում մեծ դեր է խաղալու կաղ մի կին: Կալվածքում է Ստեպան Տրոֆիմովիչը, որը հենց այդ օրը պիտի առաջարկություն անի Դարյային և Մարյայի եղբայրը՝ կապիտան Լեբյադկինը, որը խոսում է իր հատուկ իրավունքների մասին: Հանկարծ հայտնում են Նիկոլայ Ստավրոգինի ժամանման մասին: Դա զարմանալի է, որովհետև նա պիտի գար միայն մեկ ամսից: Ներս են մտնում Ստավրոգինը և Պյոտր Վերխովենսկին, Ստեպան Տրոֆիմովիչի որդին: Վարվարա Պետրովնան իսկույն հարցնում է որդուն, իսկ չի հանդիսանում նա արդյոք Մարյայի ամուսինը: Ստավրոգինը համբուրում է մոր ձեռքը և դուրս է գալիս Լեբյադկինայի հետ: Նրա բացակայությամբ կրտսեր Վերխովենսկին պատմում է, որ Ստավրոգինը կաղ կնոջը այնպիսի գեղեցիկ պատմություն է հաղորդել, որ սա երևակայել է նրան իր փեսացուն: Խստորեն հարցնում է Լեբյադկինին, ճիշտ է արդյոք դա, և սա վախեցած հաստատում է: Երբ Ստավրոգինը սենյակ է վերադառնում, նրան է մոտենում Շատովը և ապտակում է: Ստավրոգինը բռնում է նրան, սակայն ասես ինչ-որ բան հիշելով բաց է թողնում: Լիզա Տուշինան, որը սառնասիրտ չէ Ստավրոգինի նկատմամբ, ուշագնաց է լինում:
Անցնում է 8 օր: Ստավրոգինը փակվում է և ոչ ոքի չի ընդունում: Երբ նրա մեկուսացումն ավարտվում է, նրա մոտ է թափանցում Պյոտր Վերխովենսկին: Համոզում է իր հետ մասնակցել գաղտնի ընկերության հավաքին: Ստավրոգինը այցելում է ինժեներ Կիրիլովին: Կիրիլովը դավանում է իր հին գաղափարը: Պետք է ազատվել Աստծուց, այն է՝ մահվան վախի ցավից: Ինքնասպանությունը միակ միջոցն է: Այդպես դառնում են մարդաստված:
Ստավրոգինը բարձրանում է նույն տան մեջ ապրող Շատովի մոտ և ասում նրան, որ իսկապես ամուսնացած է Լեբյադկինայի հետ և այդ մասին պատրաստվում է հայտնել հրապարակավ: Նաև զգուշացնում է Շատովին, որ նրան պատրաստվում են սպանել: Շատովը, որի համար Ստավրոգինը մի ժամանակ մեծ հեղինակություն էր, կիսվում է աստվածաբեր ժողովրդի իր գաղափարի մասին: Աստվածաբեր է համարում ռուս ժողովրդին: Այն հարցին, թե հավատում է արդյոք Աստծուն, Շատովը պատասխանում է, որ կհավատա Աստծուն:
Նույն գիշերը Ստավրոգինը ուղևորվում է Լեբյադկինի մոտ և ճանապարհին հանդիպում է փախստական Ֆեդկա Կալանավորին, որին ուղարկել է Պյոտր Վերխովենսկին: Դրամի դիմաց սա պատրաստ է կատարել տիրոջ ամեն ցանկություն, սակայն Ստավրոգինը քշում է նրան: Լեբյադկինին ասում է, որ հայտնելու է Մարյայի հետ իր ամուսնության մասին, որը տեղի է ունեցել հարբած գրազի արդյունքում: Մարյա Լեբյադկինան Ստավրոգինին է պատմում չար երազի մասին: Ստավրոգինը հարցնում է, պատրաստ է արդյոք գալ իր հետ Շվեյցարիա և ապրել մեկուսի: Կաղ կինը սկսում է բղավել, որ Ստավրոգինը իր ընտրյալը չէ, որ նա սիրում էր բազեի, իսկ սա ինքնակոչիկ է, որի գրպանում դանակ է: Ստավրոգինը հեռանում է և ճանապարհին պատահած Ֆեդկային դրամ է տալիս:
Հաջորդ օրը տեղի է ունենում Ստավրոգինի և տեղի ազնվական Գագանովի մենամարտը: Գագանովը 3 անգամ վրիպում է, իսկ Ստավրոգինը 3 անգամ օդ է կրակում:
Քաղաքում անհանգիստ է: Փակված ֆաբրիկայի բանվորները ցույցեր են անում: Այրել են երկու սրբապատկեր և մոմ են վառել Ֆոխտի, Մոլեշոտի և Բյուխների երկերի առաջ:
Վարվարա Պետրովնան, իմանալով, որ Ստեպան Տրոֆիմիչը որդուն գրած նամակներում բողոքել է, որ իրեն ուզում են ամուսնացնել, նշանակում է նրան թոշակ և հայտարարում հարաբերությունների խզման մասին:
Այդ ընթացքում կրտսեր Վերխովենսկին ծավալում է բուռն գործունեություն: Նա հաճախ է լինում գավառապետի տանը և օգտվում է վերջինիս կնոջ հովանավորությունից: Գավառապետին նա ասում է, որ բացահայտել է գաղտնի ընկերություն և տալիս է Կիրիլովի և Շատովի անունները: Խնդրում է 6 օր գործը մինչև վերջ հասցնելու համար:
Գաղտնի հավաքի ժամանակ Պյոտր Վերխովենսկին հարցնում է ներկաներին, կհայտնեի՞ն արդյոք իրավապահներին իմանալիք քաղաքական սպանության մասին: Շատովը սրիկա է անվանում Վերխովենսկուն և հեռանում է: Վերջինս հենց դա էր ուզում: Շատովը կդառնա զոհ և նրա արյունը կմիավորի գաղտնի ընկերության մյուս հինգ անդամներին: Նա դուրս է գալիս Կիրիլովի և Ստավրոգինի հետ, որոնց պատմում է սեփական ծրագրերի մասին: Պետք է սերմանել մեծ քաոս, որը թույլ կտա կատարել վերափոխություններ: Մարդիկ կզգան Աստծո կարիքը և կհայտնվի նա՝ Ստավրոգինը, որին Վերխովենսկին կոչում է Իվան-արքա:
Տոն է: Ստեպան Տրոֆիմովիչը նիհիլիստների հարձակումներից պաշտպանում է Ռաֆայելին և Շեքսպիրին: Սուլում են: Նա հեռանում է: Հայտնի է դառնում, որ Լիզա Տուշինան նստել է Ստավրոգինի կառքը և նրա հետ հեռացել Սկվորեշնիկի կալվածքը: Լուր է հասնում ֆաբրիկայի բանվորների կազմակերպած հրդեհի, ինչպես նաև կապիտան Լեբյադկինի, նրա քրոջ և աղախնի սպանության մասին: Գավառապետը շտապում է հրդեհի վայրը, որտեղ նրա վրա գերան է ընկնում, և նա մեռնում է:
Սկվորեշնիկիում Լիզան ասում է Ստավրոգինին, որ ուզում է թողնել նրան: Հայտնվում է Պյոտր Վերխովենսկին: Պատմում է սպանությունների մասին: Ստավրոգինը Լիզային ասում է, որ ինքը չի սպանել: Լիզան փախչում է: Ճանապարհին հանդիպում է տենդագին Ստեպան Տրոֆիմովիչին, որն իր խոսքերով դուրս է եկել փնտրելու Ռուսաստանը: Երբ Լիզան հասնում է հրդեհի վայր, նրա վրա սկսում են քարեր նետել, որպես Ստավրոգինի հանցակցի:
Պյոտր Վերխովենսկին շարունակում է իր գործունեությունը: Նա գաղտնի ընկերության անդամներին համոզում է, որ մատնիչը Շատովն է և նրան հարկ է վերացնել: Մեղքը իր վրա պիտի վերցնի Կիրիլովը, որը ուզում է ինքնասպան լինել և կարող է իր վրա վերցնել ուրիշի արյունը: Կիրիլովի մոտ է Ֆեդկա Կալանավորը, որը օղի է խմում: Վերխովենսկին սպառնում է նրան ատրճանակով և արգելում առանց իր ցուցման հայտնվել մարդկանց մեջ: Ֆեդկան հարվածում է նրան և փախչում: Առավոտյան Ֆեդկային գտնում են մեռած՝ կոտրված գլխով:
Շատովին նույնպես ատրճանակից սպանում է Վերխովենսկին: Նրան գցում են լիճը, իսկ Վերխովենսկին շտապում է Կիրիլովի մոտ: Սա գրում է նամակ, որ ինքն է սպանել Շատովին և ինքնասպան է լինում: Վերխովենսկին հավաքում է իրերը և մեկնում է նախ Պետերբուրգ, իսկ հետո արտասահման:
Ստեպան Տրոֆիմովիչը մահանում է մի գյուղական խրճիթում: Նա համեմատում է Ռուսաստանը Նոր Կտակարանում նշվող մոլագարի հետ, որից Քրիստոսը հանում է դևերին և սրանք մտնում են խոզերի մեջ: Վերխովենսկուց բացի գաղտնի ընկերության բոլոր անդամները ձերբակալվում են: Դարյա Շատովան նամակ է ստանում Ստավրոգինից, որը գրում է, որ իր միջից դուրս է հոսում միայն բացասում և չկա ուժ և մեծահոգություն: Նա կանչում է Դարյային իր մոտ Շվեյցարիա, որտեղ տուն է գնել: Դարյան նամակը ցույց է տալիս Վարվարա Պետրովնային, բայց հանկարծ նրանք իմանում են, որ Ստավրոգինը հայտնվել է Սկվորեշնիկիում: Շտապում են այնտեղ և գտնում Շվեյցարիայի քաղաքացուն ինքնասպան եղած:              

Ֆյոդոր Դոստոևսկի | Դևեր | համառոտ Ֆյոդոր Դոստոևսկի | Դևեր | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 5:25:00 Rating: 5
Технологии Blogger.