Հովհաննես Թումանյան | Լոռեցի Սաքոն | համառոտ


Լոռու ձորում դեմ ու դեմ կանգնած ժայռերի տակ գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի: Փնտրում է ծաղկած ափերը հին ու գիժ-գիժ գոռում է.
Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․  
Մութ անձավներից հազար ձևերով անհանգիստ քաջքերը արձագանքում են Դևի հառաչքին, ծաղրում են նրա գոռոցն ահռելի ու կրկնում են գիժ-գիժ
Վա՜շ-վի՜շ, վա՜շ-վի՜՜շ․․․
Գիշերը լուսնի երկչոտ շողերը հենց որ մտնում են խավար ձորը, այստեղ ամեն բան ոգի է առնում: Մութը կենդանանում է:
Ձորում ահա կա մի տնակ, որտեղ գիշերը Սաքոն միայնակ է մնում։ Սաքոն հովիվ է և ունի ընկեր, որն այս գիշեր գնացել է տուն: Գուցե աղ էր հարկավոր ոչխարի համար, կամ էլ որոշել էր զոքանչի ձվածեղ ուտել, նշանածին էր կարոտել… Ոչխարը թողել, գնացել է տուն։ Սաքոն անքուն հանել է թաց տրեխները, գուլպան բուխարու վրա է կախել ու թինկը տվել:   Աժդահա Սաքոն ինչի՞ց վախենա։ Հսկա հասակ ունի, եթե տեղից վեր կացավ հանկարծ, մահակը ձեռին՝ թե գող, թե գազան հեռու են փախչում նրա փարախից։
Այս գիշեր Սաքոն մենակ է, չունի ընկեր։ Բուխարու կողքին լուռ թինկը տված մտածում է .. ու հանկարծ միտն են գալիս տատի հին զրույցները..Մտածում է չարքերի մասին, որոնք թուրքերի կանանց կերպարանք առած այցելում են մարդկանց ու հարսանիքի կանչում, հորիք ու նան են ներկայանում: Պախրան կամ գայլը անցնում են փարախի մոտով: Սաքոն ականջ է դնում: Ո՞վ հող թափեց բուխուրակից, ո՞վ նայեց լիսածակից, ո՞վ կտուրից անցավ
Աչքերը հանգչող կրակին հառած հովիվը ծանր շնչում է: Դռան ետևից փսփսոց է լսում: Նրան թվում է, թե իրեն են մատնացույց անում: Վախեցած հովվի աչքին երևում է, թե դուռը բացվում է և տունը լցվում է թուրք կանանցով…
Սաքոն վազում է մութ ձորում: Նրան թվում է, թե չարքերն ընկել են իր ետևից, հասնում են մեջքին, բռնում են թևից, զարկում օձի մըտրակով,ձայն են տալիս.
Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Արի մեզ մոտ հարսանիք,
Տե՜ս՝ ինչ ուրախ պար ենք գալի՝
Սիրո՜ւն, ջահել հարսն-աղջիկ։
Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ․․․
Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ․․․
Ես քու հոքիրն․․․ ես քու նանն եմ..
Ես էլ ազիզ բարեկամ․․․
Այնինչ Դեբեդից թռչում են ալիքները: Ալիքները բարձրանում են և ուռչում: Խավարի մեջ այդ նրանք են ծփում կայտառ՝
Բըռնեցե՜ք, փախա՜վ Սաքոն խելագար:
               
Հովհաննես Թումանյան | Լոռեցի Սաքոն | համառոտ Հովհաննես Թումանյան | Լոռեցի Սաքոն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 9:05:00 Rating: 5
Технологии Blogger.