Հանս Քրիստիան Անդերսեն | Անճոռնի ճուտիկը


Բադ մայրիկի բնում ձվից դուրս են գալիս ճուտիկները: Մեկը ուշ է ծնվում: Արտաքուստ նույնպես նման չէ մյուսներին: Մայր բադիկն անհանգստանում է՝ կարծելով, որ դա հնդկահավի ճուտ է: Սակայն վերջինս շատ լավ է լողում, անգամ բադիկներից լավ: Թռչունների բակում բոլորը հարձակվում են խեղճ բադիկի վրա: Անգամ թռչնատերը քշում է նրան կերակրամանից: Մայրը սկզբում պաշտպանում է նրան, իսկ հետո ինքն է զայրանում անճոռնի ճուտիկի վրա:
Մի օր ճուտիկը չի համբերում և փախչում է ճահիճ, որտեղ ապրում են վայրի սագերը: Նրանց հետ ծանոթությունը տխուր է ավարտվում: Չնայած որ երկու մեծ սագեր առաջարկում են նրան իրենց բարեկամությունը, սակայն նրանց սպանում են որսորդները: Որսաշունը անցնում է ճուտիկի կողքով, այնպես որ սա մտածում է, որ ինքն այնքան այլանդակ է, որ անգամ որսաշունը չհետաքրքրվեց իրենով: Գիշերը նա հասնում է մի խրճիթի, որում ապրում են ծեր կինը, կատուն և հավը: Պարարտ բադի տեղ ընդունելով անճոռնի ճուտիկին, կիսակույր կինը ապաստան է տալիս նրան: Սակայն կատուն և հավը, որոնք հավանում են միայն իրենք իրենց, ճնշում են անճոռնի ճուտիկին: Չէ՞ որ նա չի կարողանում ձվեր ածել և մլավել: Երբ բադիկը ցանկանում է լողալ, հավը հայտարարում է, որ դա հիմարությունից է:
Ճուտիկը հեռանում և բնակվում է լճում: Այստեղ էլ բոլորը ծիծաղում են նրա վրա: Մի օր նա տեսնում է կարապներին և շատ սիրում է նրանց այնպես, ինչպես ոչ ոքի չի սիրել:
Այնուհետև բադիկը սառչում է սառույցի մեջ: Նրան գտնում է գյուղացին և տուն է բերում: Երբ բադիկը ուշքի է գալիս, վախից փախչում է գյուղացուց: Ողջ ձմեռը նա անցկացնում է եղեգներում: Գարնանը նա օդ է խոյանում և տեսնում է լողացող կարապներին: Նա մոտենում է նրանց և հանկարծ ջրում տեսնում է իր արտացոլանքը: Նա ևս դարձել է գեղեցիկ կարապ: Ընդ որում կարապներն այն կարծիքին են, որ նա ամենագեղեցիկ կարապն է: Անճոռնի ճուտիկ եղած ժամանակ նա երազել անգամ չէր կարող այդպիսի երջանկության մասին:    

Տես նաև Հանս Քրիստիան Անդերսեն Հեքիաթներ 
Հանս Քրիստիան Անդերսեն | Անճոռնի ճուտիկը Հանս Քրիստիան Անդերսեն | Անճոռնի ճուտիկը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 7:14:00 Rating: 5
Технологии Blogger.