Դալայ Լամա «15 խորհուրդ կամ ինչպես լինել երջանիկ»



1.     Եղեք բարի: Դա հնարավոր է:
2.     Բարգավաճման հիմքում ոչ թե աղոթքներն են, այլ գործողությունները:
3.     Սնապարծությունը ոչնչով չի արդարացվում: Այն ծագում է ցածր ինքնագնահատականից կամ ժամանակավոր, մակերեսային հաջողություններից:
4.     Երբ մարդուն թվում է, թե իր կյանքում ամեն բան խաթարվում է, նրա կյանք մուտք է գործում հրաշալի ինչ-որ բան:
5.     Մարդիկ ստեղծված են սիրված լինելու համար, իսկ իրերը՝ օգտագործվելու համար: Աշխարհում տիրում է քաոսը, որովհետև ամեն բան հակառակն է:
6.     Կարեկցանքի թեման կապված չէ կրոնի հետ: Դա համամարդկային գործ է: Դա մարդկության փրկության միակ պայմանն է:
7.     Եթե կարող ես օգնել, օգնիր: Եթե չես կարող օգնել, մի վնասիր:
8.     Ես չեմ նշում ծննդյան օրը: Այդ օրն ինձ համար նման է մյուս օրերին: Ինչ-որ իմաստով ամեն օր ծննդյան օր է: Դուք զարթնում եք առավոտյան, ամեն բան թարմ է: Իսկ ամենկարևորն այն է, որ այդ օրը նոր ինչ-որ բան կբերի ձեզ:
9.     Մեր կյանքի նպատակը երջանիկ դառնալն է:
10.                        Պահպանելով կյանքի նկատմամբ դրական վերաբերմունք, կարելի է երջանիկ լինել անգամ ամենաանբարենպաստ պայմաններում:
11.                        Մեր թշնամիները մեզ հրաշալի հնարավորություն են տալիս գործադրելու համբերություն, հաստատակամություն և կարեկցանք:
12.                        Ես կարծում են, որ իսկական կրոնը բարի սիրտն է:
13.                        Մենք պիտի իշխենք տեխնոլոգիաներին, այլ չստրկանանք դրանց:
14.                        Մեծ վերափոխությունները սկսվում են առանձին մարդկանցից: Ողջ աշխարհում խաղաղության հիմքում ընկած է յուրաքանչյուր մարդու ներքին հանգստությունը և սիրտը: Մեզնից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր ներդրումը:
15.                        Մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է ողջ մարդկության համար: Սա է իմ պարզ փիլիսոփայությունը: Տաճարների և բարդ փիլիսոփայության կարիք չկա: Մեր սեփական ուղեղը, մեր սիրտը,- սրանք են տաճարը: Մեր փիլիսոփայությունը բարությունն է:
     

Տես նաև Կոնֆուցիոս «Զրույցներ» և Լաո Ցզի «Դաո դե Ցզին» 
Դալայ Լամա «15 խորհուրդ կամ ինչպես լինել երջանիկ» Դալայ Լամա «15 խորհուրդ կամ ինչպես լինել երջանիկ» Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 23:27:00 Rating: 5
Технологии Blogger.